https://arm.sputniknews.ru/20260415/grigvori-khachaturvovin-krkin-kalanavvorelu-mijnvordutjun-e-nerkajacvel-101009953.html
Գրիգորի Խաչատուրովին կրկին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Գրիգորի Խաչատուրովին կրկին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Sputnik Արմենիա
Լրատվամիջոցների տեղեկություններով` Գրիգորի Խաչատուրովը Հայաստանում չէ։ 15.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-15T15:43+0400
2026-04-15T15:43+0400
2026-04-15T15:50+0400
հայաստան
գրիգորի խաչատուրով
կալանք
դատարան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/15/42318829_0:43:1600:944_1920x0_80_0_0_e31e3c63fc85cadb55e1c95548b06e93.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի – Sputnik. ՀՀ զինվորական դատախազությունը Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար Գրիգորի Խաչատուրովին կրկին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն դատարան։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։2025 թվականի նոյեմբերին հայտնել էինք, որ նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել Քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 1-ին մասով և 549-րդ հոդվածի 3-րդ մասով, այն է՝ կաշառք տալը և իշխանազանցությունը կամ իշխանությունը չարաշահելը, որը կատարվել է ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում, կամ որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ: Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ հետախուզում է հայտարարվել։ՀՀ զինվորական դատախազության մեղադրական եզրակացությունը հասանելի չէ համակարգում։«Հրապարակ» օրաթերթի տեղեկություններով` Գրիգորի Խաչատուրովը Հայաստանում չէ։Հիշեցնենք` 2023 թվականի փետրվարի 21-ին Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցվեց պաշտոնեական դիրքի օգտագործմամբ հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով անշարժ գույքն օրինականացնելու (փողերի լվացման) համար։ Նա ձերբակալվեց։Դատախազությունը միջնորդություն ներկայացրեց նրան կալանավորելու համար։ Սակայն Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Տիգրան Դավթյանը մերժեց միջնորդությունը։ Խաչատուրովը նույն օրը դատարանի դահլիճից ազատ արձակվեց։Փետրվարի 24-ին ՀՀ գլխավոր դատախազությունը հատուկ վերանայման բողոք ներկայացրեց ՀՀ վերաքննիչ քրեական դատարան Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ խափանման միջոց կալանքի միջնորդությունը մերժելու որոշման դեմ:Մարտի 16-ին Վերաքննիչ դատարանը դատախազության բողոքը քննելուց հետո Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշում կայացրեց։ Նա կալանքից ազատվեց դեկտեմբերի 2-ին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/15/42318829_177:0:1600:1067_1920x0_80_0_0_a9c159569ce0fd0b2ee7baa76a7970ef.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, գրիգորի խաչատուրով, կալանք, դատարան
հայաստան, գրիգորի խաչատուրով, կալանք, դատարան
Գրիգորի Խաչատուրովին կրկին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
15:43 15.04.2026 (Թարմացված է: 15:50 15.04.2026) Լրատվամիջոցների տեղեկություններով` Գրիգորի Խաչատուրովը Հայաստանում չէ։
ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի – Sputnik. ՀՀ զինվորական դատախազությունը Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար Գրիգորի Խաչատուրովին կրկին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն դատարան։ Այս մասին տեղեկանում ենք
«Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։
2025 թվականի նոյեմբերին
հայտնել էինք, որ նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել Քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 1-ին մասով և 549-րդ հոդվածի 3-րդ մասով, այն է՝ կաշառք տալը և իշխանազանցությունը կամ իշխանությունը չարաշահելը, որը կատարվել է ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում, կամ որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ: Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ հետախուզում է հայտարարվել։
ՀՀ զինվորական դատախազության մեղադրական եզրակացությունը հասանելի չէ համակարգում։
Գործը, որը մակագրվել է դատավոր Մերի Մոսինյանին, դատարանը ստացել է ապրիլի 14-ին։
«Հրապարակ» օրաթերթի տեղեկություններով` Գրիգորի Խաչատուրովը Հայաստանում չէ։
Հիշեցնենք` 2023 թվականի փետրվարի 21-ին
Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցվեց պաշտոնեական դիրքի օգտագործմամբ հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով անշարժ գույքն օրինականացնելու (փողերի լվացման) համար։ Նա ձերբակալվեց։
Դատախազությունը միջնորդություն ներկայացրեց նրան կալանավորելու համար։ Սակայն Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Տիգրան Դավթյանը
մերժեց միջնորդությունը։ Խաչատուրովը նույն օրը դատարանի դահլիճից ազատ արձակվեց։
Փետրվարի 24-ին ՀՀ գլխավոր դատախազությունը հատուկ
վերանայման բողոք ներկայացրեց ՀՀ վերաքննիչ քրեական դատարան Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ խափանման միջոց կալանքի միջնորդությունը մերժելու որոշման դեմ:
Մարտի 16-ին Վերաքննիչ դատարանը դատախազության բողոքը քննելուց հետո Գրիգորի Խաչատուրովին
կալանավորելու որոշում կայացրեց։ Նա կալանքից
ազատվեց դեկտեմբերի 2-ին։