https://arm.sputniknews.ru/20260415/qpn-283-teknatsui-anun-e-nerkajacrel-kyh-arajik-harutjunjan-101018568.html
ՔՊ–ն 283 թեկնածուի անուն է ներկայացրել ԿԸՀ. Արայիկ Հարությունյան
ՔՊ–ն 283 թեկնածուի անուն է ներկայացրել ԿԸՀ. Արայիկ Հարությունյան
Sputnik Արմենիա
Արայիկ Հարությունյանը հայտնեց, որ նախընտրական ցուցակի ձևավորումը սկսել են դեռ նախորդ տարվա վերջից։ 15.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-15T18:16+0400
2026-04-15T18:16+0400
2026-04-15T18:24+0400
հայաստան
կենտրոնական ընտրական հանձնաժողով (կըհ)
«քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ)
արայիկ հարությունյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/1d/95216296_0:0:1500:844_1920x0_80_0_0_b6816b6c2ce2b35adb1e99f87a0e7d2b.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի – Sputnik. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը 283 թեկնածուի անուն է ներկայացրել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Այս մասին հայտնեց վարչապետի աշխատակազմի ղեկավար, ՔՊ նախընտրական շտաբի պետ Արայիկ Հարությունյանը։Հարցին, թե որ քաղաքական ուժին են հիմնական մրցակից համարում, Հարությունյանը պատասխանեց, որ իրենք հավասար հարգանքով են վերաբերվում բոլոր քաղաքական ուժերին։«Մենք հավասարապես ուշադրություն ենք դարձնում բոլոր քաղաքական ուժերին։ Ըստ անհրաժեշտության` մեկին շատ ենք անդրադառնում, մեկին` քիչ, բայց բոլորին համարում ենք մրցակից»,–ասաց Հարությունյանը` չցանկանալով անուններ տալ։Հիշեցնենք` ՀՀ–ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ Ընտրությունների առաջադրման ժամկետը ապրիլի 13–23-ն է։Մասնակցելու վերաբերյալ արդեն հայտարարել են ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը` իր «Նոր ուժ» կուսակցությամբ, ՀԱԿ–ը, որի վարչապետի թեկնածուն Լևոն Զուրաբյանն է, «Հանրապետություն» կուսակցությունը` Արամ Սարգսյանի գլխավորությամբ։ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը առաջիկա խորհրդարանական ընտրություններին կմասնակցի դաշինքով, որը կկոչվի «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ»։ Ընտրություններին մասնակցելու է նաև ԲՀԿ–ն, որի առաջնորդ Գագիկ Ծառուկյանն իր «Առաջարկ Հայաստանին» ծրագիրն ուզում է «Նոյյան տապան» դարձնել ընդդիմադիր ուժերի համար։«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը և «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնությունը նախ հայտարարեցին, որ ընտրություններին կմասնակցեն միասին, սակայն ավելի ուշ՝ ապրիլի 10-ին, հայտնի դարձավ, որ որոշել են դադարեցնել համագործակցությունը։Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն առաջիկա խորհրդարանական ընտրություններում վարչապետի թեկնածու է առաջադրել Նիկոլ Փաշինյանին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/1d/95216296_112:0:1445:1000_1920x0_80_0_0_918684a4c05bb44844ea22f545e315ba.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, կենտրոնական ընտրական հանձնաժողով (կըհ), «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ), արայիկ հարությունյան
հայաստան, կենտրոնական ընտրական հանձնաժողով (կըհ), «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ), արայիկ հարությունյան
ՔՊ–ն 283 թեկնածուի անուն է ներկայացրել ԿԸՀ. Արայիկ Հարությունյան
18:16 15.04.2026 (Թարմացված է: 18:24 15.04.2026) Արայիկ Հարությունյանը հայտնեց, որ նախընտրական ցուցակի ձևավորումը սկսել են դեռ նախորդ տարվա վերջից։
ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի – Sputnik. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը 283 թեկնածուի անուն է ներկայացրել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Այս մասին հայտնեց վարչապետի աշխատակազմի ղեկավար, ՔՊ նախընտրական շտաբի պետ Արայիկ Հարությունյանը։
«Մենք արդեն էլեկտրոնային համակարգով բոլոր փաստաթղթերը ներբեռնել էինք։ Այսօր, կարգի համաձայն, արդեն թղթային տարբերակները ներկայացրինք հանձնաժողով։ Ցուցակի ձևավորումը սկսել ենք դեռ նախորդ տարվա վերջից»,–ասաց Հարությունյանը։
Հարցին, թե որ քաղաքական ուժին են հիմնական մրցակից համարում, Հարությունյանը պատասխանեց, որ իրենք հավասար հարգանքով են վերաբերվում բոլոր քաղաքական ուժերին։
«Մենք հավասարապես ուշադրություն ենք դարձնում բոլոր քաղաքական ուժերին։ Ըստ անհրաժեշտության` մեկին շատ ենք անդրադառնում, մեկին` քիչ, բայց բոլորին համարում ենք մրցակից»,–ասաց Հարությունյանը` չցանկանալով անուններ տալ։
Հիշեցնենք`
ՀՀ–ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ Ընտրությունների առաջադրման ժամկետը ապրիլի 13–23-ն է։
Մասնակցելու վերաբերյալ արդեն հայտարարել են ՀՀ 2–րդ նախագահ
Ռոբերտ Քոչարյանը, Երևանի նախկին քաղաքապետ
Հայկ Մարությանը` իր «Նոր ուժ» կուսակցությամբ, ՀԱԿ–ը, որի վարչապետի
թեկնածուն Լևոն Զուրաբյանն է, «Հանրապետություն» կուսակցությունը`
Արամ Սարգսյանի գլխավորությամբ։ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը առաջիկա խորհրդարանական ընտրություններին կմասնակցի դաշինքով, որը կկոչվի «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ»։ Ընտրություններին մասնակցելու է նաև ԲՀԿ–ն, որի առաջնորդ
Գագիկ Ծառուկյանն իր «Առաջարկ Հայաստանին» ծրագիրն ուզում է «Նոյյան տապան» դարձնել ընդդիմադիր ուժերի համար։
«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը և «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնությունը նախ հայտարարեցին, որ ընտրություններին
կմասնակցեն միասին, սակայն ավելի ուշ՝ ապրիլի 10-ին, հայտնի դարձավ, որ
որոշել են դադարեցնել համագործակցությունը։
Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն առաջիկա խորհրդարանական ընտրություններում
վարչապետի թեկնածու է առաջադրել Նիկոլ Փաշինյանին։