00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:08
52 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:28
32 ր
Ուղիղ եթեր
10:04
55 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

ՔՊ–ն և «Պատիվ ունեմ»–ը դեմ քվեարկեցին Հայկ Սարգսյանի նախագծին

© Sputnik / Asatur YesayantsՀայկ Սարգսյան
Հայկ Սարգսյան - Sputnik Արմենիա, 1920, 14.04.2026
Բաժանորդագրվել
Ձեռնպահ քվեարկեց «Հայաստան» խմբակցությունը։ 3 կողմ պատգամավորներն էին նախագծի հեղինակ Հայկ Սարգսյանը, անկախ պատգամավորներ Հակոբ Ասլանյանը և Հովիկ Աղազարյանը։
ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի – Sputnik. ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» և «Պատիվ ունեմ» խմբակցություններն այսօր դեմ քվերակցին ՔՊ պատգամավոր Հայկ Սարգսյանի նախագծին, և այն չմտավ Ազգային ժողովի օրակարգ` քննարկման։
Մինչ այդ Սարգսյանը, ներկայացնելով իր հեղինակած նախագիծը, նշեց, որ զորակոչի հետ կապված այսօր ունենք լրջագույն խնդիր. 2025 թվականին զորակոչի ենթակա տղաների ընդամենը 35 տոկոսն է բանակ զորակոչվել։
«18 տարին լրացած տղաների մոտ 30 տոկոսն էլ հրաժարվել է ՀՀ քաղաքացիությունից։ Ստացվում է` բանակից խուսափողները ավելի շատ են, քան ծառայողները»,– հայտարարեց նա։
Պատգամավորը հիշեցրեց, որ գործող օրենսդրությամբ 27 տարին լրացած ու ծառայությունից խուսափած անձինք արդեն իսկ վճարում են 15 մլն դրամ, որով որոշ չափով լրացնում են իրենց չծառայելու բացը։
Սարգսյանն առաջարկում է նույն սկզբունքը կիրառել նաև ՀՀ քաղաքացիությունից հրաժարվողների դեպքում և նրանցից պահանջել 15 մլն դրամ, և այդ գումարը բաշխել 10 զինվորների միջև` ամեն մեկին տրամադրելով 1.5 մլն դրամ։
Ըստ նրա` այս նախագիծը հնարավորություն կտա հայրենիք վերադարձնել հետախուզման մեջ գտնվող 4 հազարից ավելի տղաների։
Դուք թշնամուն օգնում եք անվճար. ԱԺ իշխանական պատգամավորները վիճաբանեցին օրենքի պատճառով
Հարակից զեկուցող, ՔՊ պատգամավոր Արտյոմ Մեհրաբյանը հայտարարեց, որ նախագիծը գլխադասային` պաշտպանության և անվտանգության հարցերի մ՛շտական հանձնաժողովում քննարկվել է ու ստացել բացասական եզրակացություն։ Նա հիշեցրեց, որ նախագծին բացասական եզարակցություն է տվել նաև ՀՀ կառավարությունը, ուստի Մեհրաբյանը կոչ արեց բոլորին դեմ քվեարկել։
Նույն կոչով հանդես կավ նաև Քպ խմմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։ Արդյունքում, Սարգսյանի հեղինակած նախագծին դեմ քվեարկեց 57 պատգամավոր, 3–ը կողմ էին, 6–ը` ձեռնպահ։
Ձեռնպահ քվեարկեց «Հայաստան» խմբակցությունը, 3 կողմ պատգամավորներն էին նախագծի հեղինակ Հայկ Սարգսյանը, անկախ պատգամավորներ Հակոբ Ասլանյանը և Հովիկ Աղազարյանը։
Վերջում Հայկ Սարգսյանը հայտարարեց, որ չի ընկճվում ու քննարկումները կառավարության և պատգամավորների հետ շարունակելու է։
Անդրանիկ Քոչարյանն իր ամբիցիայով պետության համար կարևոր նախագիծ տապալեց․ Հայկ Սարգսյան
Լրահոս
0