https://arm.sputniknews.ru/20260414/lavrvovn-u-fidany-qnnarkel-en-irani-shurj-steghtsvats-tshgnazhamic-durs-galu-ughinery-rd-agn-100976998.html
Լավրովն ու Ֆիդանը քննարկել են Իրանի շուրջ ստեղծված ճգնաժամից դուրս գալու ուղիները. ՌԴ ԱԳՆ
Լավրովն ու Ֆիդանը քննարկել են Իրանի շուրջ ստեղծված ճգնաժամից դուրս գալու ուղիները. ՌԴ ԱԳՆ
Sputnik Արմենիա
Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարները պատրաստակամություն են հայտնել աջակցելու հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերին։ 14.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-14T14:53+0400
2026-04-14T14:53+0400
2026-04-14T14:54+0400
սերգեյ լավրով
հաքան ֆիդան
իրանի իսլամական հանրապետություն
թուրք
թուրքիա
ամն
իսրայել
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/1b/89424928_0:10:1601:910_1920x0_80_0_0_d537ab2adb3ce241b28fb489a271f477.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի – Sputnik. ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել իր թուրք գործընկեր Հաքան Ֆիդանի հետ։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ–ն։Հիշեցնենք` ԱՄՆ–ն ու Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցնել Իրանին։ Իրանը մարտի 1–ից պատասխան հրթիռային հարվածներ էր հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:Ապրիլի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնեց երկու շաբաթով դադարեցնել Իրանի ուղղությամբ հարվածները և հավաստիացրեց, որ հրադադարը կլինի երկկողմանի։ Թեհրանն էլ հայտարարեց, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններ կսկսի Իսլամաբադում (Պակիստան) իրանական կողմի առաջարկած 10 կետերի շուրջ։Ապրիլի 12-ին հայտնի դարձավ, որ բանակցություններն արդյունք չեն տվել, պատվիրակությունները հեռացել են Պակիստանից։Հավելենք, որ իրավիճակի սրացման ֆոնին մի շարք երկրներում վառելիքի գների աճ է նկատվում, ինչը կապված է Հորմուզի նեղուցով նավարկությունը փաստացի սահմանափակելու հետ (Հորմուզի նեղուցը Պարսից ծոցի երկրներից նավթի և հեղուկացված բնական գազի մատակարարման հիմնական երթուղին է)։ Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն հայտնել է, որ Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակի հարցը քննարկվում է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մակարդակով, որտեղ արդեն ներկայացվել են տարբեր պետությունների համապատասխան բանաձևերի նախագծերը:
իրանի իսլամական հանրապետություն
թուրքիա
ամն
իսրայել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/1b/89424928_79:0:1498:1064_1920x0_80_0_0_6b4fbb157828c4ce931c7611e3a265de.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սերգեյ լավրով, հաքան ֆիդան, իրանի իսլամական հանրապետություն, թուրք, թուրքիա, ամն, իսրայել
սերգեյ լավրով, հաքան ֆիդան, իրանի իսլամական հանրապետություն, թուրք, թուրքիա, ամն, իսրայել
Լավրովն ու Ֆիդանը քննարկել են Իրանի շուրջ ստեղծված ճգնաժամից դուրս գալու ուղիները. ՌԴ ԱԳՆ
14:53 14.04.2026 (Թարմացված է: 14:54 14.04.2026) Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարները պատրաստակամություն են հայտնել աջակցելու հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերին։
ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի – Sputnik. ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել իր թուրք գործընկեր Հաքան Ֆիդանի հետ։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ–ն։
«Քննարկվել են ԻԻՀ–ի վրա ԱՄՆ–ի և Իսրայելի կողմից չհրահրված հարձակման հետևանքով առաջացած ճգնաժամային իրավիճակից դուրս գալու ուղիների որոնման հետ կապված հարցեր։ Մոսկվան և Անկարան պատրաստակամություն են հայտնել աջակցելու հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերին», – ասվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք` ԱՄՆ–ն ու Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին
հարվածներ հասցնել Իրանին։
Իրանը մարտի 1–ից պատասխան հրթիռային հարվածներ էր հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
Ապրիլի 8-ին ԱՄՆ նախագահ
Դոնալդ Թրամփը համաձայնեց երկու շաբաթով դադարեցնել Իրանի ուղղությամբ հարվածները և հավաստիացրեց, որ հրադադարը կլինի երկկողմանի։ Թեհրանն էլ հայտարարեց, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններ կսկսի Իսլամաբադում (Պակիստան) իրանական կողմի առաջարկած
10 կետերի շուրջ։
Ապրիլի 12-ին հայտնի դարձավ, որ
բանակցություններն արդյունք չեն տվել, պատվիրակությունները հեռացել են Պակիստանից։
Հավելենք, որ իրավիճակի սրացման ֆոնին մի շարք երկրներում վառելիքի գների աճ է նկատվում, ինչը կապված է Հորմուզի նեղուցով նավարկությունը փաստացի սահմանափակելու հետ (Հորմուզի նեղուցը Պարսից ծոցի երկրներից նավթի և հեղուկացված բնական գազի մատակարարման հիմնական երթուղին է)։ Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն հայտնել է, որ Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակի հարցը քննարկվում է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մակարդակով, որտեղ արդեն ներկայացվել են տարբեր պետությունների համապատասխան բանաձևերի նախագծերը: