https://arm.sputniknews.ru/20260414/italian-kkasecni-pashtpanutjan-volvortum-israjeli-het-hamadzajnagri-avtvomat-erkaradzgumy-100981184.html
Իտալիան կկասեցնի պաշտպանության ոլորտում Իսրայելի հետ համաձայնագրի ավտոմատ երկարաձգումը
Իտալիան կկասեցնի պաշտպանության ոլորտում Իսրայելի հետ համաձայնագրի ավտոմատ երկարաձգումը
Sputnik Արմենիա
Իտալիայի պաշտպանության նախարարը նամակ է հղել իր իսրայելցի գործընկերոջը՝ պաշտոնապես նրան ծանուցելով պաշտպանական ոլորտում համագործակցության հուշագրի ավտոմատ... 14.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-14T17:28+0400
2026-04-14T17:28+0400
2026-04-14T17:30+0400
իսրայել
իտալիա
հորմուզի նեղուց
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/06/1c/61857926_0:62:1600:962_1920x0_80_0_0_7bbe72c480ec0c4a4ca16ba45ec8cfd5.jpg
ԵՐԵՎԱՆ,14 ապրիլի – Sputnik. Իտալիան կկասեցնի Իսրայելի հետ պաշտպանության ոլորտում համաձայնագրի ավտոմատ երկարաձգումը։ Այս մասին, ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, հայտարարել է Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին։«Nova» գործակալության հաղորդմամբ՝ Իտալիայի պաշտպանության նախարար Գվիդո Կրոզետտոն նամակ է հղել իր իսրայելցի գործընկեր Իսրայել Կացին՝ պաշտոնապես ծանուցելով նրան այդ մասին։Հուշագիրը, որն ուժի մեջ է մտել 2016 թվականի ապրիլի 13-ին, սահմանում է Իտալիայի և Իսրայելի միջև պաշտպանության ոլորտում համագործակցության իրավական հիմքերը, այդ թվում ռազմական արտադրանքի փոխանակումը և երկու երկրների զինված ուժերի միջև տեխնոլոգիական փոխգործակցության զարգացումը: Փաստաթուղթը նախատեսում էր նաև դրանով սահմանված գործողության ավտոմատ երկարացում յուրաքանչյուր հինգ տարին մեկ։Մելոնին հավելել է, որ Իտալիան կոչ է անում վերականգնել Հորմուզի նեղուցի աշխատանքը:Ապրիլի լույս 8-ի գիշերը Դոմալդ Թրամփ հայտարարել է Թեհրանի հետ երկու շաբաթով հրադադարի մասին համաձայնության հասնելու մասին, ինչից հետո Իրանն ու ԱՄՆ-ն ապրիլի 11-ին բանակցություններ են սկսել Իսլամաբադում: Սակայն արդեն ապրիլի 12-ի առավոտյան ամերիկյան պատվիրակությունը, որը գլխավորում էր փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտնել է, որ կողմերը չեն կարողացել համաձայնության գալ։Ավելի ուշ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները արգելափակելու է բոլոր այն նավերի շարժը, որոնք փորձում են մտնել Հորմուզի նեղուց և դուրս գալ այնտեղից: Նա նաև հանձնարարել է ԱՄՆ ռազմածովային ուժերին հետևել և կալանավորել բոլոր նավերը, որոնք նեղուցով անցնելու համար վճարել են Իրանին:
իսրայել
իտալիա
հորմուզի նեղուց
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/06/1c/61857926_44:0:1467:1067_1920x0_80_0_0_f1254387fc4097faae1a0df215b35e85.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իսրայել, իտալիա, հորմուզի նեղուց
իսրայել, իտալիա, հորմուզի նեղուց
Իտալիան կկասեցնի պաշտպանության ոլորտում Իսրայելի հետ համաձայնագրի ավտոմատ երկարաձգումը
17:28 14.04.2026 (Թարմացված է: 17:30 14.04.2026) Իտալիայի պաշտպանության նախարարը նամակ է հղել իր իսրայելցի գործընկերոջը՝ պաշտոնապես նրան ծանուցելով պաշտպանական ոլորտում համագործակցության հուշագրի ավտոմատ երկարաձգման կասեցման մասին:
ԵՐԵՎԱՆ,14 ապրիլի – Sputnik. Իտալիան կկասեցնի Իսրայելի հետ պաշտպանության ոլորտում համաձայնագրի ավտոմատ երկարաձգումը։ Այս մասին, ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, հայտարարել է Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին։
«Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ կառավարությունը որոշում է ընդունել կասեցնել Իսրայելի հետ պաշտպանական համաձայնագրի ավտոմատ երկարաձգումը», - Վերոնայում լրագրողներին ասել է Մելոնին:
«Nova» գործակալության հաղորդմամբ՝ Իտալիայի պաշտպանության նախարար Գվիդո Կրոզետտոն նամակ է հղել իր իսրայելցի գործընկեր Իսրայել Կացին՝ պաշտոնապես ծանուցելով նրան այդ մասին։
Հուշագիրը, որն ուժի մեջ է մտել 2016 թվականի ապրիլի 13-ին, սահմանում է Իտալիայի և Իսրայելի միջև պաշտպանության ոլորտում համագործակցության իրավական հիմքերը, այդ թվում ռազմական արտադրանքի փոխանակումը և երկու երկրների զինված ուժերի միջև տեխնոլոգիական փոխգործակցության զարգացումը: Փաստաթուղթը նախատեսում էր նաև դրանով սահմանված գործողության ավտոմատ երկարացում յուրաքանչյուր հինգ տարին մեկ։
Մելոնին հավելել է, որ Իտալիան կոչ է անում վերականգնել Հորմուզի նեղուցի աշխատանքը:
«Անհրաժեշտ է շարունակել աշխատանքը խաղաղ բանակցություններն առաջ տանելու ուղղությամբ՝ իրավիճակի կայունացման և նեղուցի աշխատանքի վերսկսման համար գործադրելով բոլոր հնարավոր ջանքերը, ինչը մեզ համար չափազանց կարևոր է ոչ միայն վառելիքի, այլև պարարտանյութերի մատակարարման տեսանկյունից», – հայտարարել է Իտալիայի վարչապետը:
Ապրիլի լույս 8-ի գիշերը Դոմալդ Թրամփ հայտարարել է Թեհրանի հետ երկու շաբաթով
հրադադարի մասին համաձայնության հասնելու մասին, ինչից հետո Իրանն ու ԱՄՆ-ն ապրիլի 11-ին բանակցություններ են սկսել Իսլամաբադում: Սակայն արդեն ապրիլի 12-ի առավոտյան ամերիկյան պատվիրակությունը, որը գլխավորում էր փոխնախագահ
Ջեյ Դի Վենսը հայտնել է, որ կողմերը չեն կարողացել համաձայնության գալ։
Ավելի ուշ
Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները արգելափակելու է բոլոր այն նավերի շարժը, որոնք փորձում են մտնել Հորմուզի նեղուց և դուրս գալ այնտեղից: Նա նաև հանձնարարել է ԱՄՆ ռազմածովային ուժերին հետևել և կալանավորել բոլոր նավերը, որոնք նեղուցով անցնելու համար վճարել են Իրանին: