https://arm.sputniknews.ru/20260414/hajtni-e-inch-meghadranqvove-dzerbakalvel-uzhegh-hajastani-vajqi-grasenjaki-pataskhanatun-100991626.html
Հայտնի է՝ ինչ մեղադրանքով է ձերբակալվել «Ուժեղ Հայաստանի» Վայքի գրասենյակի պատասխանատուն
Հայտնի է՝ ինչ մեղադրանքով է ձերբակալվել «Ուժեղ Հայաստանի» Վայքի գրասենյակի պատասխանատուն
Sputnik Արմենիա
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Վերժինե Ստեփանյանին ուղեկցել են Եղեգնաձորի քննչական բաժին։ 14.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-14T21:20+0400
2026-04-14T21:20+0400
2026-04-14T23:06+0400
«ուժեղ հայաստան» կուսակցություն
ձերբակալություն
հհ քննչական կոմիտե
հանրահավաք
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/0e/100984049_0:0:960:540_1920x0_80_0_0_8ce6fc867ab36c21f7139350ed7fd751.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի – Sputnik․ «Ուժեղ Հայաստան» կուսակցության Վայքի գրասենյակի համակարգող Վերժինե Ստեփանյանը ձերբակալվել է՝ հավաքին մասնակցելուն հարկադրելու կամ նյութապես շահագրգռելու մեղադրանքով։ Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից։Ավելի վաղ կուսակցության մամուլի խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը հայտնել էր, որ Վերժինե Ստեփանյանին իրավապահներն ուղեկցել են Եղեգնաձորի քննչական բաժին հարցաքննության։ Մինչ այդ ձերբակալվել էր նաև կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանը՝ բարեգործության արգելքը խախտելու հոդվածով։ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն միջնորդություն է ներկայացրել դատարանին՝ Ղումաշյանի նկատմամբ տնային կալանք կիրառելու համար։ «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները կատարվածն անվանում են քաղաքական հետապնդում։ Գոհար Մելոյանի խոսքով՝ այս ամենը հետևանք է ապրիլի 11-ին անցկացված բազմահազարանոց հանրահավաքի, որը, ըստ նրա, իշխանությունների համար ջղաձգումների առիթ է դարձել։Գոհար Ղումաշյանը ձերբակալվել է. Սամվել Կարապետյանի արձագանքը
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/0e/100984049_0:0:960:720_1920x0_80_0_0_3ab396ec64687a4f3b4c3fd413b2ea5a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
«ուժեղ հայաստան» կուսակցություն, ձերբակալություն, հհ քննչական կոմիտե, հանրահավաք
«ուժեղ հայաստան» կուսակցություն, ձերբակալություն, հհ քննչական կոմիտե, հանրահավաք
Հայտնի է՝ ինչ մեղադրանքով է ձերբակալվել «Ուժեղ Հայաստանի» Վայքի գրասենյակի պատասխանատուն
21:20 14.04.2026 (Թարմացված է: 23:06 14.04.2026) Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Վերժինե Ստեփանյանին ուղեկցել են Եղեգնաձորի քննչական բաժին։
ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի – Sputnik․ «Ուժեղ Հայաստան» կուսակցության Վայքի գրասենյակի համակարգող Վերժինե Ստեփանյանը ձերբակալվել է՝ հավաքին մասնակցելուն հարկադրելու կամ նյութապես շահագրգռելու մեղադրանքով։
Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից։
«Վ.Ս.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 3-րդ մասով (հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը կամ հարկադրելը, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը, որը կատարվել է իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով)»,- հայտնեցին ՔԿ-ից։
Ավելի վաղ կուսակցության մամուլի խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը հայտնել էր, որ Վերժինե Ստեփանյանին իրավապահներն ուղեկցել են Եղեգնաձորի քննչական բաժին հարցաքննության։ Մինչ այդ ձերբակալվել էր նաև կուսակցության անդամ
Գոհար Ղումաշյանը՝ բարեգործության արգելքը խախտելու հոդվածով։
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն միջնորդություն է ներկայացրել դատարանին՝ Ղումաշյանի նկատմամբ տնային կալանք կիրառելու համար։ «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները կատարվածն անվանում են քաղաքական հետապնդում։ Գոհար Մելոյանի խոսքով՝ այս ամենը հետևանք է ապրիլի 11-ին անցկացված բազմահազարանոց հանրահավաքի, որը, ըստ նրա, իշխանությունների համար ջղաձգումների առիթ է դարձել։