https://arm.sputniknews.ru/20260414/gvohar-ghumashjany-dzerbakalvel-e-samvel-karapetjani-ardzaganqy-100983346.html
Գոհար Ղումաշյանը ձերբակալվել է. Սամվել Կարապետյանի արձագանքը
Գոհար Ղումաշյանը ձերբակալվել է. Սամվել Կարապետյանի արձագանքը
Sputnik Արմենիա
Ղումաշյանին ձերբակալել են բարեգործության արգելքի խախտման կասկածանքով։ 14.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-14T18:02+0400
2026-04-14T18:02+0400
2026-04-14T19:16+0400
հայաստան
գոհար ղումաշյան
սամվել կարապետյան
արամ վարդևանյան
ձերբակալություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/14/33469679_0:86:1600:986_1920x0_80_0_0_234c7aeef84d90182f67cf3ed7b7d864.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի – Sputnik. «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանը ձերբակալվել է։ Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց փաստաբան Արամ Վարդևանյանը, որը ստանձնել է գործընկերոջ իրավական պաշտպանությունը։Նրա ձերբակալությանն արձագանքել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։ Ֆեյսբուքյան պաշտոնական էջում հրապարակված գրառման մեջ Կարապետյանը սա անվանել է «Փաշինյանի խուճապի հերթական դրսևորումը»։ Հիշեցնենք` քիչ առաջ հայտնի դարձավ, որ Ղումաշյանին բերման են ենթարկել բարեգործության արգելքի խախտման կասկածանքով։Ըստ տեղեկությունների՝ Գոհար Ղումաշյանի ձերբակալությունը կապ ունի փետրվարին ֆեյսբուքյան իր էջում հրապարակված տեսաուղերձի հետ, որում Ղումաշյանը նշում է, թե «Սարգիս Կարապետյան» հիմնադրամի հայտարարած «Հայաստանի 100 լավագույն ուսանող» խորագրով մրցույթն ամփոփվել է, սակայն 2026թ․ փետրվարի 6-ին ՀՀ նախագահը ստորագրել է ԱԺ հերթական ընտրություններ անցկացնելու հրամանագիրը։ Ըստ այդմ՝ ուժի մեջ են մտել այնպիսի կարգավորումներ, որոնք թույլ չեն տալիս հիմնադրամին իրականացնել մրցույթի ամփոփումը մինչև ընտրությունների ավարտը։ Ղումաշյանը նշել է, թե հրամանագիրը մեկ ամիս շուտ է ստորագրվել սպասվող ժամանակից։ Դիմելով ուսանողներին` նա վստահեցրել է, որ ընտրություններից հետո, անկախ դրանց արդյունքներից, կհասցնեն ավարտին հասցնել իրենց ծրագիրը, և ուսանողները կստանան իրենց արժանի պարգևները։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/14/33469679_121:0:1545:1068_1920x0_80_0_0_cf281ed0746d2dff6e6207621312aca6.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, գոհար ղումաշյան, սամվել կարապետյան, արամ վարդևանյան, ձերբակալություն
հայաստան, գոհար ղումաշյան, սամվել կարապետյան, արամ վարդևանյան, ձերբակալություն
Գոհար Ղումաշյանը ձերբակալվել է. Սամվել Կարապետյանի արձագանքը
18:02 14.04.2026 (Թարմացված է: 19:16 14.04.2026) Ղումաշյանին ձերբակալել են բարեգործության արգելքի խախտման կասկածանքով։
ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի – Sputnik. «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանը ձերբակալվել է։ Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց փաստաբան Արամ Վարդևանյանը, որը ստանձնել է գործընկերոջ իրավական պաշտպանությունը։
Նրա ձերբակալությանն արձագանքել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։
Ֆեյսբուքյան պաշտոնական էջում հրապարակված գրառման մեջ Կարապետյանը սա անվանել է «Փաշինյանի խուճապի հերթական դրսևորումը»։
«Սամվել Կարապետյանից վախեցած Փաշինյանը իրավապահներ է ուղարկել՝ բերման ենթարկելու կրծքով կերակրող, բազմազավակ մորը` «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանին»,- գրել է Կարապետյանը։
Ըստ տեղեկությունների՝ Գոհար Ղումաշյանի ձերբակալությունը կապ ունի փետրվարին ֆեյսբուքյան իր էջում հրապարակված տեսաուղերձի հետ, որում Ղումաշյանը նշում է, թե «Սարգիս Կարապետյան» հիմնադրամի հայտարարած «Հայաստանի 100 լավագույն ուսանող» խորագրով մրցույթն ամփոփվել է, սակայն 2026թ․ փետրվարի 6-ին ՀՀ նախագահը ստորագրել է ԱԺ հերթական ընտրություններ անցկացնելու հրամանագիրը։ Ըստ այդմ՝ ուժի մեջ են մտել այնպիսի կարգավորումներ, որոնք թույլ չեն տալիս հիմնադրամին իրականացնել մրցույթի ամփոփումը մինչև ընտրությունների ավարտը։ Ղումաշյանը նշել է, թե հրամանագիրը մեկ ամիս շուտ է ստորագրվել սպասվող ժամանակից։ Դիմելով ուսանողներին` նա վստահեցրել է, որ ընտրություններից հետո, անկախ դրանց արդյունքներից, կհասցնեն ավարտին հասցնել իրենց ծրագիրը, և ուսանողները կստանան իրենց արժանի պարգևները։