https://arm.sputniknews.ru/20260413/kargalujts-hrchakvats-arman-sarvojany-liazvorvats-che-nerkajacnelu-hajvoc-ekeghecin-majr-atvor-100945378.html
Կարգալույծ հռչակված Արման Սարոյանը լիազորված չէ ներկայացնելու Հայոց եկեղեցին. Մայր աթոռ
Կարգալույծ հռչակված Արման Սարոյանը լիազորված չէ ներկայացնելու Հայոց եկեղեցին. Մայր աթոռ
Sputnik Արմենիա
Սուրբ Էջմիածնից կոչ են անում պաշտոնական փաստաթղթից՝ ՀՀ վարչապետի որոշումից, վերացնել այդ տեղեկությունը։ 13.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-13T15:59+0400
2026-04-13T15:59+0400
2026-04-13T16:01+0400
մայր աթոռ սուրբ էջմիածին
գևորգ եպիսկոպոս սարոյան
կարգալույծ
եպիսկոպոս
նիկոլ փաշինյան
կաթողիկոս
մասյացոտնի թեմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/1d/98233404_0:0:1400:789_1920x0_80_0_0_265564cc8b01daf7472b2146192b7c5e.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի – Sputnik. Կարգալույծ հռչակված Արման Սարոյանը (նախկինում` Գևորգ եպիսկոպոս) լիազորված չէ և չի կարող ներկայացնել Հայոց եկեղեցին ո՛չ կանոնական, ո՛չ իրավական և ո՛չ էլ բարոյական տեսանկյունից։ Այս մասին այսօր հայտարարություն է տարածել Մայր աթոռ սուրբ Էջմիածինը` անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` 2026 թ. մարտի 27–ի որոշմանը։Ըստ այդ որոշման` Արման Սարոյանը նշանակվել է «Ներման հարցերի քննարկման խորհրդակցական հանձնաժողովի» անդամ՝ որպես Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու ներկայացուցիչ։Մայր աթոռից ընդգծում են, որ վարչապետի այս քայլը հերթական ոտնձգություն է Հայոց եկեղեցու ինքնավարության և Ամենայն հայոց կաթողիկոսի կանոնական իրավասությունների նկատմամբ։Սուրբ Էջմիածնից կոչ են անում պաշտոնական փաստաթղթից՝ ՀՀ վարչապետի որոշումից, վերացնել այդ տեղեկությունը։Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, որ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ի հայրապետական տնօրինությամբ Մասյացոտնի թեմի առաջնորդ տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանը հունվարի 10–ն ազատվեց թեմակալ առաջնորդի պաշտոնից։ Այս որոշումը դատարանում վիճարկելու և հրամանին չենթարկվելու համար կաթողիկոսը հունվարի 27–ին կարգալույծ հռչակեց նրան։ Հայրապետական տնօրինությամբ Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ է նշանակվել տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանը։ Դատավոր Էդգար Հովհաննիսյանը եկեղեցուն պարտավորեցրել է ապահովել, որ Արման Սարոյանը (նախկինում՝ Գևորգ եպիսկոպոս Սարոյան) պաշտոնավարի Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում։Փետրվարի 14-ին ՀՀ դատախազությունը Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցել Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ, կարգալույծ արված Գևորգ եպիսկոպոս Սարոյանի հետ կապված դատական ակտի կատարումը խոչընդոտելու մեղադրանքով ու արգելել է նրա ելքը Հայաստանից:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/1d/98233404_156:0:1400:933_1920x0_80_0_0_69006ddddb59ed39e1410b91ba851004.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մայր աթոռ սուրբ էջմիածին, գևորգ եպիսկոպոս սարոյան, կարգալույծ, եպիսկոպոս, նիկոլ փաշինյան, կաթողիկոս, մասյացոտնի թեմ
մայր աթոռ սուրբ էջմիածին, գևորգ եպիսկոպոս սարոյան, կարգալույծ, եպիսկոպոս, նիկոլ փաշինյան, կաթողիկոս, մասյացոտնի թեմ
Կարգալույծ հռչակված Արման Սարոյանը լիազորված չէ ներկայացնելու Հայոց եկեղեցին. Մայր աթոռ
15:59 13.04.2026 (Թարմացված է: 16:01 13.04.2026) Սուրբ Էջմիածնից կոչ են անում պաշտոնական փաստաթղթից՝ ՀՀ վարչապետի որոշումից, վերացնել այդ տեղեկությունը։
ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի – Sputnik. Կարգալույծ հռչակված Արման Սարոյանը (նախկինում` Գևորգ եպիսկոպոս) լիազորված չէ և չի կարող ներկայացնել Հայոց եկեղեցին ո՛չ կանոնական, ո՛չ իրավական և ո՛չ էլ բարոյական տեսանկյունից։ Այս մասին այսօր
հայտարարություն է տարածել Մայր աթոռ սուրբ Էջմիածինը` անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` 2026 թ. մարտի 27–ի որոշմանը։
Ըստ այդ որոշման` Արման Սարոյանը նշանակվել է «Ներման հարցերի քննարկման խորհրդակցական հանձնաժողովի» անդամ՝ որպես Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու ներկայացուցիչ։
«Սույն նշանակումը, որը կատարված է առանց Հայ առաքելական եկեղեցու համաձայնության, անընդունելի է ու անօրինական, ինչպես նաև խախտում է ՀՀ օրենսդրությունը։ Պետական կամ որևէ այլ կառույցում Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու ներկայացուցիչ կարող է նշանակվել միայն Մայր աթոռ սուրբ Էջմիածնի և Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությամբ ու արտոնությամբ»,– ասված է Մայր աթոռի հայտարարության մեջ։
Մայր աթոռից ընդգծում են, որ վարչապետի այս քայլը հերթական ոտնձգություն է Հայոց եկեղեցու ինքնավարության և Ամենայն հայոց կաթողիկոսի կանոնական իրավասությունների նկատմամբ։
Սուրբ Էջմիածնից կոչ են անում պաշտոնական փաստաթղթից՝ ՀՀ վարչապետի որոշումից, վերացնել այդ տեղեկությունը։
Ինչպես ավելի վաղ
հայտնել էինք, որ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ի հայրապետական տնօրինությամբ Մասյացոտնի թեմի առաջնորդ տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանը հունվարի 10–ն ազատվեց թեմակալ առաջնորդի պաշտոնից։ Այս որոշումը դատարանում վիճարկելու և հրամանին չենթարկվելու համար կաթողիկոսը հունվարի 27–ին կարգալույծ հռչակեց նրան։ Հայրապետական տնօրինությամբ Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ է
նշանակվել տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանը։ Դատավոր Էդգար Հովհաննիսյանը
եկեղեցուն պարտավորեցրել է ապահովել, որ Արման Սարոյանը (նախկինում՝ Գևորգ եպիսկոպոս Սարոյան) պաշտոնավարի Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում։
Փետրվարի 14-ին ՀՀ դատախազությունը Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի նկատմամբ
քրեական հետապնդում է հարուցել Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ, կարգալույծ արված Գևորգ եպիսկոպոս Սարոյանի հետ կապված դատական ակտի կատարումը խոչընդոտելու մեղադրանքով ու արգելել է նրա ելքը Հայաստանից: