https://arm.sputniknews.ru/20260413/jermuki-patmutjuny-vladikavkazum-rd-qkn-verabacel-e-gvortsy-100936031.html
«Ջերմուկի» պատմությունը Վլադիկավկազում. ՌԴ ՔԿ–ն վերաբացել է գործը
«Ջերմուկի» պատմությունը Վլադիկավկազում. ՌԴ ՔԿ–ն վերաբացել է գործը
Sputnik Արմենիա
ՌԴ ՔԿ–ի հայտարարությամբ՝ գործով վարույթն ավելի վաղ կասեցվել էր, իսկ այժմ վերաբացվել է նոր հանգամանքների լույսի ներքո։ 13.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-13T12:00+0400
2026-04-13T12:00+0400
2026-04-13T12:17+0400
ջերմուկ
«ջերմուկ գրուպ» փբը
քրեական գործ
թունավորում
վլադիկավկազ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/02/0e/72271005_0:85:1600:985_1920x0_80_0_0_7086c5f2294687fe8236eeef8c4cc62f.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի – Sputnik. ՌԴ քննչական կոմիտեն վերաբացել է ենթադրաբար «Ջերմուկ» հանքային ջուր խմած Վլադիկավկազի բնակչի մահվան հետ կապված քրեական գործը։Ինչպես հայտնել ենք, Ռոսպոտրեբնադզորը դադարեցրել էր «Ջերմուկի» որոշ խմբաքանակների վաճառքը, երբ լուրեր էին տարածվել, որ հանքային ջրի շշով քացախ խմելուց հետո Վլադիկավկազի բնակիչը հոսպիտալացվել է և մահացել հիվանդանոցում։ՌԻԱ Նովոստին, հղում անելով ՌԴ ՔԿ–ին, հայտնում է, որ գործը նախկինում կասեցվել էր, քանի որ այդ պահին հնարավոր չէր եղել պարզել հանցագործությանը ներգրավված անձանց։ Գործը վերաբացվել է նոր հանգամանքների լույսի ներքո։Հիշեցնենք, որ 2024–ի փետրվարի 13–ին հայտնի դարձավ, որ Վլադիկավկազում «Ջերմուկ» հանքային ջրի շշով քացախաթթու խմելուց հետո կերակրափողի այրվածք ստացած տղամարդը հիվանդանոցում մահացել է: Դեպքից հետո ընկերությունը պարզաբանում էր ներկայացրել և հայտնել, որ արտադրությունն ավտոմատացված է, և միայն մեկ շշի մեջ շեղում լինել չի կարող։ «Ջերմուկ գրուպ» հանքային ջրերի գործարանի գործադիր տնօրեն Վլադիմիր Պողոսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել էր, որ ձեռնարկության կողմից արտադրվող հանքային ջրի բոլոր խմբաքանակները ենթարկվում են ֆիզիկական, քիմիական և մանրէաբանական ստուգումների, որոնք հաստատում են ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանությունը։ Նա նաև ընդգծել էր, որ «Ջերմուկ» հանքային բնական բուժիչ-սեղանի խմելու ջրի արտադրության մեջ քացախաթթու ընդհանրապես չի օգտագործվում։«Ջերմուկ գրուպ» ՓԲԸ-ն հայտարարություն էր տարածել նաև 2025–ի հունվարի 21–ին` նշելով, որ ընկերությունը Գուսովի մահվան քրեական վարույթում նույնիսկ ներգրավված կողմ չէ։
ջերմուկ
վլադիկավկազ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/02/0e/72271005_89:0:1513:1068_1920x0_80_0_0_66c025b0744f35506aecd26466f177b8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ջերմուկ, «ջերմուկ գրուպ» փբը, քրեական գործ, թունավորում, վլադիկավկազ
ջերմուկ, «ջերմուկ գրուպ» փբը, քրեական գործ, թունավորում, վլադիկավկազ
«Ջերմուկի» պատմությունը Վլադիկավկազում. ՌԴ ՔԿ–ն վերաբացել է գործը
12:00 13.04.2026 (Թարմացված է: 12:17 13.04.2026) ՌԴ ՔԿ–ի հայտարարությամբ՝ գործով վարույթն ավելի վաղ կասեցվել էր, իսկ այժմ վերաբացվել է նոր հանգամանքների լույսի ներքո։
ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի – Sputnik. ՌԴ քննչական կոմիտեն վերաբացել է ենթադրաբար «Ջերմուկ» հանքային ջուր խմած Վլադիկավկազի բնակչի մահվան հետ կապված քրեական գործը։
Ինչպես հայտնել ենք, Ռոսպոտրեբնադզորը
դադարեցրել էր «Ջերմուկի» որոշ խմբաքանակների վաճառքը, երբ լուրեր էին տարածվել, որ հանքային ջրի շշով քացախ խմելուց հետո Վլադիկավկազի բնակիչը հոսպիտալացվել է և մահացել հիվանդանոցում։
ՌԻԱ Նովոստին, հղում անելով ՌԴ ՔԿ–ին, հայտնում է, որ գործը նախկինում կասեցվել էր, քանի որ այդ պահին հնարավոր չէր եղել պարզել հանցագործությանը ներգրավված անձանց։ Գործը վերաբացվել է նոր հանգամանքների լույսի ներքո։
Հիշեցնենք, որ 2024–ի փետրվարի 13–ին հայտնի դարձավ, որ Վլադիկավկազում «Ջերմուկ» հանքային ջրի շշով քացախաթթու խմելուց հետո կերակրափողի այրվածք ստացած տղամարդը հիվանդանոցում մահացել է:
Դեպքից հետո ընկերությունը պարզաբանում էր ներկայացրել և հայտնել, որ արտադրությունն ավտոմատացված է, և միայն մեկ շշի մեջ շեղում լինել չի կարող։ «Ջերմուկ գրուպ» հանքային ջրերի գործարանի գործադիր տնօրեն Վլադիմիր Պողոսյանը
Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել էր, որ ձեռնարկության կողմից արտադրվող հանքային ջրի բոլոր խմբաքանակները ենթարկվում են ֆիզիկական, քիմիական և մանրէաբանական ստուգումների, որոնք հաստատում են ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանությունը։ Նա նաև ընդգծել էր, որ «Ջերմուկ» հանքային բնական բուժիչ-սեղանի խմելու ջրի արտադրության մեջ քացախաթթու ընդհանրապես չի օգտագործվում։
«Ջերմուկ գրուպ» ՓԲԸ-ն
հայտարարություն էր տարածել նաև 2025–ի հունվարի 21–ին` նշելով, որ ընկերությունը Գուսովի մահվան քրեական վարույթում նույնիսկ ներգրավված կողմ չէ։