https://arm.sputniknews.ru/20260413/erevanum-nakhvord-amis-aveli-qan-1500-erekha-e-tsnvel-ev-ardzanagrvel-e-633-mah-100935911.html
Երևանում նախորդ ամիս ավելի քան 1500 երեխա է ծնվել և արձանագրվել է 633 մահ
Երևանում նախորդ ամիս ավելի քան 1500 երեխա է ծնվել և արձանագրվել է 633 մահ
Sputnik Արմենիա
Պոլիկլինիկաներում հաճախումների թիվը հասնել է 236 692-ի։ 13.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-13T12:15+0400
2026-04-13T12:15+0400
2026-04-13T12:31+0400
երևան
ծնունդ
մահ
շտապօգնություն
ավտովթար
պոլիկլինիկա
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/16/104923537_6:0:1371:768_1920x0_80_0_0_182e5ecf005df8c5f9fdee2d987deada.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի – Sputnik․ Երևանում մարտին ծնվել է 1527 երեխա. փետրվարի համեմատ այս թիվը նվազել է 80–ով։ Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց առողջապահության վարչության պետ Դավիթ Կարապետյանը։«Հաշվետու ժամանակահատվածում արձանագրվել է 633 մահ։ Մայրաքաղաքում 1527 երեխա է ծնվել՝ 775 տղա, 752 աղջիկ»,- ասաց Կարապետյանը։Պոլիկլինիկաներում հաճախումների թիվը նախորդ ամսվա համեմատ աճել է մոտ 20 000-ով՝ հասնելով 236 692-ի։Նախորդ ամիս պատասխանել են 48 751 զանգի, ինչը հունվար ամսվա համեմատ 445-ով ավելին է։ Առողջապահության վարչությունում 3 դիմում-բողոք է ներկայացվել, որոնցից 2-ը վերաբերում են բուժանձնակազմի ոչ պատշաճ աշխատանքին։ Դրա հետ կապված բժիշկն ու բուժքույրը կարգապահական տույժի են ենթարկվել։ Մի բողոքն էլ կապված է եղել այն բանի հետ, որ բուժառուն ցանկացել է տեղափոխվել «Էրեբունի» ԲԿ, սակայն նրան առաջարկվել է տանել «Արմենիա» ԲԿ, ինչից անձը հրաժարվել է։Հիշեցնենք, որ հունվարին ծնվել էր 1607 երեխա, որից 859 տղա և 748 աղջիկ։
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/16/104923537_176:0:1200:768_1920x0_80_0_0_d1d89c5afae9f7fa3bd873106b01174b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
երևան, ծնունդ, մահ, շտապօգնություն, ավտովթար, պոլիկլինիկա
երևան, ծնունդ, մահ, շտապօգնություն, ավտովթար, պոլիկլինիկա
Երևանում նախորդ ամիս ավելի քան 1500 երեխա է ծնվել և արձանագրվել է 633 մահ
12:15 13.04.2026 (Թարմացված է: 12:31 13.04.2026) Պոլիկլինիկաներում հաճախումների թիվը հասնել է 236 692-ի։
ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի – Sputnik․ Երևանում մարտին ծնվել է 1527 երեխա. փետրվարի համեմատ այս թիվը նվազել է 80–ով։ Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց առողջապահության վարչության պետ Դավիթ Կարապետյանը։
«Հաշվետու ժամանակահատվածում արձանագրվել է 633 մահ։ Մայրաքաղաքում 1527 երեխա է ծնվել՝ 775 տղա, 752 աղջիկ»,- ասաց Կարապետյանը։
Պոլիկլինիկաներում հաճախումների թիվը նախորդ ամսվա համեմատ աճել է մոտ 20 000-ով՝ հասնելով 236 692-ի։
Նա նաև հայտնեց, որ մարտին Շտապբուժօգնության ծառայությունում արձանագրվել է 162 վթար-վրաերթ, տուժել է 150 քաղաքացի, 1 մարդ էլ մահացել է։ Ընդհանուր առմամբ 23 797 կանչ է եղել, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 5000-ով պակաս է։
Նախորդ ամիս պատասխանել են 48 751 զանգի, ինչը հունվար ամսվա համեմատ 445-ով ավելին է։ Առողջապահության վարչությունում 3 դիմում-բողոք է ներկայացվել, որոնցից 2-ը վերաբերում են բուժանձնակազմի ոչ պատշաճ աշխատանքին։ Դրա հետ կապված բժիշկն ու բուժքույրը կարգապահական տույժի են ենթարկվել։ Մի բողոքն էլ կապված է եղել այն բանի հետ, որ բուժառուն ցանկացել է տեղափոխվել «Էրեբունի» ԲԿ, սակայն նրան առաջարկվել է տանել «Արմենիա» ԲԿ, ինչից անձը հրաժարվել է։
Հիշեցնենք, որ հունվարին ծնվել էր 1607 երեխա, որից 859 տղա և 748 աղջիկ։