«Արթիկ» ՔԿՀ-ում ազատազրկված անձինք դռներ և պատուհաններ կպատրաստեն

© Sputnik
Բաժանորդագրվել
Ուսումնաարտադրական տարածքների ստեղծումը կարևոր է պատժողականից վերականգնողական քաղաքականության անցման ճանապարհին։
ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի - Sputnik. Այս տարվա մայիսից ՀՀ ԱՆ «Արթիկ» ՔՀԿ-ում ազատազրկված անձինք կսովորեն պատրաստել դռներ և պատուհաններ, ավելին՝ տեղում արտադրություն կիրականացնեն։ Մասնագիտական նոր հմտությունների ձեռքբերման և զբաղվածության ապահովման ծրագրերի շրջանակում հիմնարկում ստեղծվել է նոր ուսումնաարտադրական տարածք։
«ՔԿՀ-ներում ուսումնաարտադրական տարածքների հիմնումը նպաստում է ազատազրկվածների զբաղվածության ապահովմանը, նրանց մասնագիտական նոր հմտությունների զարգացմանը և հետագա սոցիալական ինտեգրմանը»,- իր խոսքում նշեց արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանը։

Աննա Կարապետյանը
© Sputnik
Սա արդեն երրորդ նման տարածքի ստեղծումն է, առաջին երկուսը ստեղծվել և հաջողությամբ գործում են «Սևան» և «Վանաձոր» ՔԿՀ-ներում։
«Արթիկ» ՔԿՀ-ում դասընթացը կսկսի մայիսից ու կտևի շուրջ 4 ամիս։ Գործընթացն ուղղված է դատապարտյալների վերասոցիալականացմանը, որը կարևոր է զերծ մնալու համար այն վնասակար հետևանքներից, որոնք կարող են ի հայտ գալ ոչ միայն պատժի կրման ընթացքում, այլև հետագայում։
ՔԿԾ պետ Ծովինար Թադևոսյանը շեշտեց ուսումնաարտադրական նման տարածքների ստեղծման կարևորությունը քրեակատարողական համակարգում որդեգրված քաղաքականության իրականացման ճանապարհին՝ պատժողականից անցում վերականգնողական քաղաքականությանը։

Ծովինար Թադևոսյան
© Sputnik
Նրա խոսքով՝ 2019թ. օրենսդրական փոփոխություններից հետո այս ուղղությամբ բազմաթիվ քայլեր են արվել։
«Մենք այսօր ունենք իրավիճակ, երբ ազատազրկված անձը կարող են ընտրել այն դասընթացը, որին կցանկանա մասնակցել։ Մեր հաջորդ քայլն աշխատանքի նկատմամբ վերաբերմունքի փոփոխությունն է։ Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ քրեակատարողական համակարգում, պայմանավորված ենթամշակութային առանձնահատկություններով, աշխատանքն այնքան էլ ցանկալի զբաղմունքի տեսակ չի համարվում»,- նշեց նա։
ՔԿԾ պետի խոսքով՝ տարբեր դասընթացների միջոցով հնարավոր է դարձել որոշակի վերաբերմունք փոխել։ Նշեց, որ ՔԿՀ համակարգում ազատազրկված անձանց համար կան աշխատանքի հնարավորություններ, հիմնականում՝ սպասարկման ոլորտում, որոնք, սակայն, համակարգում այնքան էլ հարգի աշխատանքի տեսակներ չեն համարվում։ Ուստի աշխատանքի նոր հնարավորությունների ստեղծումը, Թադևոսյանի խոսքով, հեղափոխում են համակարգը։
Նշենք, որ «Արթիկ» ՔԿՀ-ում ներկայում շուրջ 300 ազատազրկված անձ կա։

1/6
© Sputnik
Արտադրամասի բացումը

2/6
© Sputnik
«Արթիկ» ՔՀԿ

3/6
© Sputnik
Արտադրամաս «Արթիկ» ՔԿՀ-ում

4/6
© Sputnik
Արտադրամաս «Արթիկ» ՔԿՀ-ում

5/6
© Sputnik
Արտադրամաս «Արթիկ» ՔԿՀ-ում

6/6
© Sputnik
Արտադրամաս «Արթիկ» ՔԿՀ-ում
1/6
© Sputnik
Արտադրամասի բացումը
2/6
© Sputnik
«Արթիկ» ՔՀԿ
3/6
© Sputnik
Արտադրամաս «Արթիկ» ՔԿՀ-ում
4/6
© Sputnik
Արտադրամաս «Արթիկ» ՔԿՀ-ում
5/6
© Sputnik
Արտադրամաս «Արթիկ» ՔԿՀ-ում
6/6
© Sputnik
Արտադրամաս «Արթիկ» ՔԿՀ-ում