https://arm.sputniknews.ru/20260413/ardarutjun-linelu-e-erevanum-kanckacvi-jahervov-avandakan-erty-100958076.html
Պայքարը շարունակվում է. Երևանում կանցկացվի ջահերով ավանդական երթը
Պայքարը շարունակվում է. Երևանում կանցկացվի ջահերով ավանդական երթը
Sputnik Արմենիա
Ջահակիր դառնալու համար պետք է նախապես գրանցվել։ 13.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-13T20:34+0400
2026-04-13T20:34+0400
2026-04-13T20:49+0400
հայաստան
ջահերով երթ
երևան
հանրապետության հրապարակ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/18/88179042_0:47:1600:947_1920x0_80_0_0_c13eb221ca80a70c90b7dc5d166f0251.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի – Sputnik. Ջահերով երթն այս տարի ևս կմեկնարկի Հանրապետության հրապարակից։ Այդ մասին տեղեկացնում է ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը։Ջահակիր դառնալու համար միությունն առաջարկում է նախապես գրանցվել։Նշենք, որ ջահերով երթը խորհրդանշում է շարունակական պայքար՝ ուղղված Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն ու դատապարտմանը՝ ընդդեմ ուրացման ու մոռացության։ Երթը նպատակ ունի հիշեցնելու, որ արդարության վերականգնման համար պայքարը մշտական է։Հիշեցնենք` 1915 թվականին տեղի ունեցած ոճրագործությունը, որի հետևանքով Օսմանյան կայսրությունում ավելի քան 1.5 մլն հայ է սպանվել, ХХ դարի առաջին ցեղասպանությունն է համարվում։ Թուրքիան ավանդաբար մերժում է ցեղասպանություն իրագործելու մեղադրանքներն ու անչափ ցավագին է ընդունում այդ հարցի վերաբերյալ քննադատությունները։Հայոց ցեղասպանությունն առաջինը ճանաչել է Ուրուգվայը 1965 թվականին, այնուհետև նրա օրինակին են հետևել Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան, Բրազիլիան, Չիլին, Վատիկանը, Բոլիվիան, Չեխիան, Ավստրիան, Լյուքսեմբուրգը, ԱՄՆ–ն։
երևան
հանրապետության հրապարակ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/18/88179042_99:0:1522:1067_1920x0_80_0_0_eff049659e1489207414fdae3d5a4865.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ջահերով երթ, երևան, հանրապետության հրապարակ
հայաստան, ջահերով երթ, երևան, հանրապետության հրապարակ
Պայքարը շարունակվում է. Երևանում կանցկացվի ջահերով ավանդական երթը
20:34 13.04.2026 (Թարմացված է: 20:49 13.04.2026) Ջահակիր դառնալու համար պետք է նախապես գրանցվել։
ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի – Sputnik. Ջահերով երթն այս տարի ևս կմեկնարկի Հանրապետության հրապարակից։ Այդ մասին տեղեկացնում է ՀՅԴ
Հայաստանի երիտասարդական միությունը։
«Ապրիլի 23–ին` ժամը 20:00–ին, Երևանի Հանրապետության հրապարակից կմեկնարկի ջահերով ավանդական երթը»,– նշել են ՀԵՄ–ից` ավելացնելով, որ պայքարը շարունակվում է։
Ջահակիր դառնալու համար միությունն առաջարկում է նախապես
գրանցվել։
Նշենք, որ ջահերով երթը խորհրդանշում է շարունակական պայքար՝ ուղղված Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն ու դատապարտմանը՝ ընդդեմ ուրացման ու մոռացության։ Երթը նպատակ ունի հիշեցնելու, որ արդարության վերականգնման համար պայքարը մշտական է։
Հիշեցնենք` 1915 թվականին տեղի ունեցած ոճրագործությունը, որի հետևանքով Օսմանյան կայսրությունում ավելի քան 1.5 մլն հայ է սպանվել, ХХ դարի առաջին ցեղասպանությունն է համարվում։ Թուրքիան ավանդաբար մերժում է ցեղասպանություն իրագործելու մեղադրանքներն ու անչափ ցավագին է ընդունում այդ հարցի վերաբերյալ քննադատությունները։
Հայոց ցեղասպանությունն առաջինը ճանաչել է Ուրուգվայը 1965 թվականին, այնուհետև նրա օրինակին են հետևել Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան, Բրազիլիան, Չիլին, Վատիկանը, Բոլիվիան, Չեխիան, Ավստրիան, Լյուքսեմբուրգը, ԱՄՆ–ն։