https://arm.sputniknews.ru/20260413/aghinum-voghbergakan-vtaric-tuzhatsneri-vitshaky-sharunakum-e-mnal-tsanr-ev-tsajrahegh-tsanr-100934020.html
Շիրակում ողբերգական վթարից տուժածների վիճակը շարունակում է մնալ ծանր և ծայրահեղ ծանր
Շիրակում ողբերգական վթարից տուժածների վիճակը շարունակում է մնալ ծանր և ծայրահեղ ծանր
Sputnik Արմենիա
Վթարից տուժած 1 և 3 տարեկան տղաների վիճակը ծայրահեղ ծանր է, նրանք միացված են արհեստական շնչառության սարքին, իսկ 8 տարեկան աղջկա առողջական վիճակը գնահատվում է... 13.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-13T11:06+0400
2026-04-13T11:06+0400
2026-04-13T11:08+0400
ավտովթար
շիրակի մարզ
ավտոմեքենա
հիվանդ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/06/02/60553484_0:0:1601:901_1920x0_80_0_0_4294b0b3832fcf61918c797fd78999b1.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի – Sputnik․ Շիրակի մարզի Աղին բնակավայրի տարածքում ապրիլի 10–ին տեղի ունեցած ողբերգական վթարի հետևանքով տուժած քաղաքացիների առողջական վիճակը շարունակում է ծանր և ծայրահեղ ծանր մնալ: Տուժածները գտնվում են վերակենդանացման բաժանմունքում: Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանը։Հիշեցնենք` ապրիլի 10-ին` ժամը 12։00–ի սահմաներում, Արմավիր-Գյումրի ճանապարհին, բախվել են «BMW» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «BMW»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել։ Վթարի հետևանքով 6 մարդ է մահացել, որոնցից 2-ը երեխաներ են, ևս 5 մարդ հոսպիտալացվել է։«BMW»-ն վարել է 35-ամյա Կառլեն Ա.-ն, իսկ «Opel»-ը` 30-ամյա Էլամիր Խ.-ն։ Վթարի հետևանքով մահացել են «BMW»-ի ուղևոր 64-ամյա Լիա Հ.-ն, «Opel»-ի վարորդ Էլամիր Խ.-ն և 8 ուղևորներից 4-ը՝ 56 տարեկան Լեյլի Խ.-ն, 20 տարեկան Արման Տ.-ն, 5 տարեկան Ռուզաննա Խ.-ն և 1 տարեկան Միհրան Խ.-ն։«BMW»-ի վարորդ Կառլեն Ա.-ն և «Opel»-ի մյուս ուղևորները՝ 27-ամյա Մարիամ Թ.-ն, 8 տարեկան Լեյլի Խ.-ն, 3 տարեկան Տիգրան Խ.-ն և 1 տարեկան Դավիթ Խ.-ն, տեղափոխվել են բուժկենտրոններ
շիրակի մարզ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/06/02/60553484_57:0:1481:1068_1920x0_80_0_0_4e1208a3c17e1d9e612136d50e5a3ab0.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ավտովթար, շիրակի մարզ, ավտոմեքենա, հիվանդ
ավտովթար, շիրակի մարզ, ավտոմեքենա, հիվանդ
Շիրակում ողբերգական վթարից տուժածների վիճակը շարունակում է մնալ ծանր և ծայրահեղ ծանր
11:06 13.04.2026 (Թարմացված է: 11:08 13.04.2026) Վթարից տուժած 1 և 3 տարեկան տղաների վիճակը ծայրահեղ ծանր է, նրանք միացված են արհեստական շնչառության սարքին, իսկ 8 տարեկան աղջկա առողջական վիճակը գնահատվում է ծանր։
ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի – Sputnik․ Շիրակի մարզի Աղին բնակավայրի տարածքում ապրիլի 10–ին տեղի ունեցած ողբերգական վթարի հետևանքով տուժած քաղաքացիների առողջական վիճակը շարունակում է ծանր և ծայրահեղ ծանր մնալ: Տուժածները գտնվում են վերակենդանացման բաժանմունքում: Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանը։
Ավելի վաղ
տեղեկացրել էինք, որ վթարից տուժած 1 և 3 տարեկան տղաների վիճակը ծայրահեղ ծանր է, նրանք միացված են արհեստական շնչառության սարքին, իսկ 8 տարեկան աղջկա առողջական վիճակը գնահատվում է ծանր։ Երեխաների մոր` 27-ամյա Մարիամ Թ.-ն–ի վիճակը ևս ծայրահեղ ծանր է։
Հիշեցնենք` ապրիլի 10-ին` ժամը 12։00–ի սահմաներում, Արմավիր-Գյումրի ճանապարհին,
բախվել են «BMW» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «BMW»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել։ Վթարի հետևանքով 6 մարդ է մահացել, որոնցից 2-ը երեխաներ են, ևս 5 մարդ հոսպիտալացվել է։
«BMW»-ն
վարել է 35-ամյա Կառլեն Ա.-ն, իսկ «Opel»-ը` 30-ամյա Էլամիր Խ.-ն։ Վթարի հետևանքով մահացել են «BMW»-ի ուղևոր 64-ամյա Լիա Հ.-ն, «Opel»-ի վարորդ Էլամիր Խ.-ն և 8 ուղևորներից 4-ը՝ 56 տարեկան Լեյլի Խ.-ն, 20 տարեկան Արման Տ.-ն, 5 տարեկան Ռուզաննա Խ.-ն և 1 տարեկան Միհրան Խ.-ն։
«BMW»-ի վարորդ Կառլեն Ա.-ն և «Opel»-ի մյուս ուղևորները՝ 27-ամյա Մարիամ Թ.-ն, 8 տարեկան Լեյլի Խ.-ն, 3 տարեկան Տիգրան Խ.-ն և 1 տարեկան Դավիթ Խ.-ն, տեղափոխվել են բուժկենտրոններ