https://arm.sputniknews.ru/20260410/shiraki-marzum-vtari-hetevanqvov-mahacatsneric-2y-erekhaner-en-nakhararutjun-100867274.html
Շիրակի մարզում վթարի հետևանքով մահացածներից 2–ը երեխաներ են. մանրամասներ
Շիրակի մարզում վթարի հետևանքով մահացածներից 2–ը երեխաներ են. մանրամասներ
Sputnik Արմենիա
Տուժածների առողջական վիճակը գնահատվում է ծանր և ծայրահեղ ծանր: 10.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-10T14:22+0400
2026-04-10T14:22+0400
2026-04-10T14:29+0400
հայաստան
հհ առողջապահության նախարարություն
վթար
մահ
https://cdn.am.sputniknews.ru/img/2224/67/22246790_0:0:3073:1728_1920x0_80_0_0_5e97074928c650c56159dabe6563456f.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի – Sputnik. Շիրակի մարզի Աղին բնակավայրի մոտակայքում տեղի ունեցած վթարի հետևանքով 6 մահ է արձանագրվել։ Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ժամը 12։00–ի սահմաներում Շիրակի մարզում` Արմավիր-Գյումրի ճանապարհին, բախվել են «BMW» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «BMW»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել։ Նախապես նշվում էր, որ 5 մարդ է մահացել, 3-ը` վնասվածքներ ստացել, տուժածները երեխաներ են, և նրանք տեղափոխվել են բժշկական կենտրոն։Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ վթարի հետևանքով տուժել է 11 քաղաքացի:Ըստ գերատեսչության` կազմակերպվում է տուժած 3 երեխաների տեղափոխումը երևանյան բուժհաստատություն: Մյուս տուժածների առողջական վիճակը գնահատվում է ծանր և ծայրահեղ ծանր: Գտնվում են վերակենդանացման բաժանմունքում:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2224/67/22246790_11:0:2742:2048_1920x0_80_0_0_bdbf0e46f08248588ffc1ae4fc4c8e2a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հհ առողջապահության նախարարություն, վթար, մահ
հայաստան, հհ առողջապահության նախարարություն, վթար, մահ
Շիրակի մարզում վթարի հետևանքով մահացածներից 2–ը երեխաներ են. մանրամասներ
14:22 10.04.2026 (Թարմացված է: 14:29 10.04.2026) Տուժածների առողջական վիճակը գնահատվում է ծանր և ծայրահեղ ծանր:
ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի – Sputnik. Շիրակի մարզի Աղին բնակավայրի մոտակայքում տեղի ունեցած վթարի հետևանքով 6 մահ է արձանագրվել։ Այս մասին հայտնում է
ՀՀ առողջապահության նախարարությունը։
Ավելի վաղ
տեղեկացրել էինք, որ ժամը 12։00–ի սահմաներում Շիրակի մարզում` Արմավիր-Գյումրի ճանապարհին, բախվել են «BMW» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «BMW»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել։ Նախապես նշվում էր, որ 5 մարդ է մահացել, 3-ը` վնասվածքներ ստացել, տուժածները երեխաներ են, և նրանք տեղափոխվել են բժշկական կենտրոն։
Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ վթարի հետևանքով տուժել է 11 քաղաքացի:
«Հանրապետական շտապօգնության ծառայության միջոցով 5 երեխա հոսպիտալացվել է, որոնցից երկուսի կյանքը, ցավոք, փրկել չի հաջողվել»,– ասված է նախարարության հաղորդագրությունում:
Ըստ գերատեսչության` կազմակերպվում է տուժած 3 երեխաների տեղափոխումը երևանյան բուժհաստատություն: Մյուս տուժածների առողջական վիճակը գնահատվում է ծանր և ծայրահեղ ծանր: Գտնվում են վերակենդանացման բաժանմունքում: