00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
6 ր
Ուղիղ եթեր
09:29
31 ր
Ուղիղ եթեր
10:06
53 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:29
3 ր
Ուղիղ եթեր
12:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Հեղեղատար համակարգերի մաքրումն ու արդիականացումը «Վեոլիա ջրի» պարտավորությունը չէ

© Sputnik / Andranik GhazaryanԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 11.04.2026
Բաժանորդագրվել
Հորդառատ անձրևների ժամանակ հեղեղումների հիմնական պատճառը խողովակների թողունակության պակասն է։
ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի – Sputnik. «Վեոլիա Ջուր» ընկերությունը, ֆրանսիական «Վեոլիա Գրուպ» ընկերության և Հայաստանի կառավարության միջև կնքված վարձակալության պայմանագրով, չունի խոշոր կապիտալ ներդրումների պարտավորություն անձրևների սեզոնին փողոցների հեղեղման հարցը հիմնովին լուծելու համար, այն դրված է վարձատուի՝ Ջրային կոմիտեի վրա:
Այս մասին Sputnik Արմենիային հարցմանն ի պատասխան հայտնեցին «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ից։
Օրեր առաջ հորդառատ անձրևներից հետո հերթական անգամ Երևանի փողոցները հեղեղվեցին։ Պարզաբանման համար Sputnik Արմենիան դիմել էր Երևանի քաղաքապետարան, որտեղից էլ մեզ ուղղորդել էին դիմել «Վեոլիա Ջուր»։
Ընկերությունից պարզաբանել են, որ իրենց հիմնական գործառույթներից մեկը վարձակալության պայմանագրով իրենց հանձնված բնակավայրերի՝ անձրևաջրերի հեռացման համակարգերի կառավարումն է։ Նշվում է, որ ընկերության կողմից «Խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման սակագներում» հեղեղատար համակարգի մաքրման համար գումար հատկացված չէ։
«Սակայն ընկերությունը, վարձակալված ջրամատակարարման և ջրահեռացման համակարգի շահագործման և պահպանման համար նախատեսված ծախսերի շրջանակներում, ողջ տարին համակարգը մաքրում է կուտակվող աղբից, անհրաժեշտության դեպքում նաև վերանորոգում, ինչի շնորհիվ՝ անձրևատարները մշտապես գտնվում են աշխատանքային վիճակում ու ծառայում իրենց նպատակին»,– նշվում է ընկերության պատասխանում։
Միևնույն ժամանակ, ընկերությունում չեն հերքում, որ համակարգն ունի շատ թերություններ։ Մասնավորապես` ոչ բոլոր փողոցներն ունեն անձրևատարներ, իսկ եղածներից շատերի թողունակությունն էլ թույլ չի տալիս ապահովել անձրևաջրերի սահուն հեռացում։
«Վեոլիա Ջուր» ընկերությունում կարծում են, որ հեղեղումների հիմնական պատճառը այն է, որ Երևանի բուռն կառուցապատումը չի ուղեկցվել անձրևատար ցանցի համապատասխան ընդլայնմամբ։
«Շատ տեղերում ավելացել է ասֆալտապատ տարածքների մակերեսը, իր հետ բերելով գոյացող անձրևաջրերի քանակի ավելացում, մինչդեռ անձրևատար խողովակների թողունակությունը մնացել է նույնը։ Իսկ բազմահարկերով կառուցապատված շատ թաղամասերում ներբակային ցանց ընդհանրապես գոյություն չունի կամ էլ այն կիսակառույց է։ Արդյունքում աձրևատարներն ուղղակի ի վիճակի չեն լինում հընթացս հեռացնել հոսող ջրերը»,– նշված է պատասխանում։
Հիշեցնենք, որ դեռևս 2024 թվականին Sputnik Արմենիային տված հարցազրույցում Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը, անդրադառնալով հորդառատ անձրևներից հետո մայրաքաղաքում առաջացող հեղեղումներին, նշել էր, որ քաղաքապետարանը դժգոհ է «Վեոլիա ջրի» աշխատանքից։ Քաղաքային իշխանությունները պահանջում էին «Վեոլիա ջրից» ավելացնի հեղեղատարերի մաքրման հաճախականությունը։ Արեյանը նշել էր, որ հեղեղատարերի հարցում քաղաքապետարանն ընկերության հետ ևս մեկ խնդիր ունի։ Կառուցված նոր համակարգերն իրավաբանորեն «Վեոլիա Ջրին» հանձնված չեն, ինչը թույլ է տալիս ընկերությանը աշխատել երբ ուզի ու ոնց ուզի։
Իսկ 2025-ին քաղաքային իշխանությունները հայտարարեցին, որ 52 կմ 695 մ խողովակ պետք է անցկացվի ջրահեռացման համակարգի լիարժեք գործունեության համար: Նախագծի տեխնիկատնտեսական հիմնավորման արժեքը կազմում էր 10 մլրդ 58 մլն դրամ։
Լրահոս
0