https://arm.sputniknews.ru/20240725/inch-anel-vor-andzrevic-erevany-chdarna-venetik-arejann-asel-e-inchpes-en-uzum-lutsel-khndiry-78711097.html
Ինչ անել, որ անձրևից Երևանը չդառնա Վենետիկ. Արեյանն ասել է` ինչպես են ուզում լուծել խնդիրը
Ինչ անել, որ անձրևից Երևանը չդառնա Վենետիկ. Արեյանն ասել է` ինչպես են ուզում լուծել խնդիրը
Sputnik Արմենիա
Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը բացատրել է թե ինչո՞ւ է ամեն անգամ հորդառատ անձրևից հետո Երևան քաղաքը վերածվում Վենետիկի։ Ո՞վ է մեղավոր, ո՞վ պետք է... 25.07.2024, Sputnik Արմենիա
2024-07-25T08:55+0400
2024-07-25T08:55+0400
2024-07-25T08:55+0400
երևան
անձրև
հեղեղում
երևանի քաղաքապետարան
«վեոլիա ջուր» ընկերություն
կամո արեյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/07/18/78709098_0:83:1600:983_1920x0_80_0_0_6ac9a8058f50ce332beb7f3ea3844353.jpg
«Վեոլիա ջուր» ընկերությունն աշխատում է, բայց ասել, որ աշխատանքն անթերի է, կամ քաղաքապետարանը դրանից գոհ է, սխալ կլինի։ Այս մասին Sputnik Արմենիայի և Առաջին լրատվականի հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը` խոսելով հորդառատ անձրևներից հետո մայրաքաղաքում առաջացող հեղեղումների մասին։Հեղեղատարերի հարցում քաղաքապետարանն ընկերության հետ ևս մեկ խնդիր ունի։ Վերջին տարիներին կառուցված նոր համակարգերն իրավաբանորեն «Վեոլիա ջրին» հանձնված չեն։ Սա թույլ է տալիս ընկերությանը աշխատել երբ ուզի ու ոնց ուզի։«Սկզբունքորեն նրանք սպասարկում են, բայց իրավաբանորեն հարցը լուծված չէ և դրա համար, երբ խնդիր է առաջանում, ընկերությունն ասում է` ինձ հանձնված չէ ու կիսատ պռատ է սպասարկում իրականացնում։ Հիմա ուզում ենք այդ փաստաթղթային հարցը լուծել»,–հավելեց քաղաքապետի խորհրդականը։Նորը կառուցելու պարտավորություն «Վեոլիա ջուրը» չունի, պայմանագրով ընկերությունը միայն եղած հեղեղատարերը պետք է սպասարկի։ Նորերը կառուցել չի կարող նաև քաղաքապետարանը։ Հիմնախնդիրները լուծելու համար պետք են լուրջ ծրագրային ներդրումներ։Այս բոլոր հարցերին Երևանի քաղաքապետարանը որոշել է լուծում տալ կառավարության միջոցով։ 6 կետից բաղկացած առաջարկների փաթեթ են ներկայացրել փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանին։ Սպասում են նաև «Վեոլիա ջրի» առաջարկներին։Քաղաքապետարանը մասնավորապես առաջարկել է լուծել չկոյուղացված թաղամասերի խնդրը, արդիականացնել գործող հեղեղատար ու կոյուղատար համակարգերը (ֆիզիկապես քայքայված, մաշված համակարգ է, 70 կմ կոյուղատար ցանցը պետք է անհապաղ թարմացվի), այնպես անել, որ ամբողջ համակարգը իրավաբանորեն սպասարկի «Վեոլիա ջուր» ընկերությունը և վերանայել «Վեոլիա ջուր» ընկերության հետ պայմանագիրը` դրա միջից հանելով այն կետը, ըստ որի ընկերությունը նոր հեղեղատարեր կառուցելու պարտավորություն չունի։ Փաստաթղթի մեջ ներառվել է նաև ջրամատակարարման խնդիրը։Ըստ Կամո Արեյանի` անթույլատրելի է, որ Երևան քաղաքում 65 տոկոս ջրի կորուստ է արձանագրվում։Առհասարակ վերոնշյալ բոլոր խնդիրները, քաղաքապետի խորհրդականի կարծիքով, պետք է համակարգային լուծում ստանան, այլապես դրանք անվերջ կրկնվելու են։Անձրևից հետո Երևանի փողոցները գետերի են վերածվել
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/07/18/78709098_90:0:1510:1065_1920x0_80_0_0_378268d9fba9d07cf58f76e3ddcfd503.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
երևան, անձրև, հեղեղում, երևանի քաղաքապետարան, «վեոլիա ջուր» ընկերություն, կամո արեյան, видео
երևան, անձրև, հեղեղում, երևանի քաղաքապետարան, «վեոլիա ջուր» ընկերություն, կամո արեյան, видео
Ինչ անել, որ անձրևից Երևանը չդառնա Վենետիկ. Արեյանն ասել է` ինչպես են ուզում լուծել խնդիրը
Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը բացատրել է թե ինչո՞ւ է ամեն անգամ հորդառատ անձրևից հետո Երևան քաղաքը վերածվում Վենետիկի։ Ո՞վ է մեղավոր, ո՞վ պետք է մաքրի հեղեղատարերը, և ինչո՞ւ այդ աշխատանքը պատշաճ չի կատարվում։
«Վեոլիա ջուր» ընկերությունն աշխատում է, բայց ասել, որ աշխատանքն անթերի է, կամ քաղաքապետարանը դրանից գոհ է, սխալ կլինի։ Այս մասին Sputnik Արմենիայի և Առաջին լրատվականի հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը` խոսելով հորդառատ անձրևներից հետո մայրաքաղաքում առաջացող հեղեղումների մասին։
«Իհարկե նման եղանակային պայմաններում «Վեոլիա ջուրը» պետք է ավելացնի հեղեղատարերի մաքրման հաճախականությունը։ Ամեն անձրևից հետո հարկ է, որ մաքրվեն, սա է մեր պահանջը»,– ասաց նա։
Հեղեղատարերի հարցում քաղաքապետարանն ընկերության հետ ևս մեկ խնդիր ունի։ Վերջին տարիներին կառուցված նոր համակարգերն իրավաբանորեն «Վեոլիա ջրին» հանձնված չեն։ Սա թույլ է տալիս ընկերությանը աշխատել երբ ուզի ու ոնց ուզի։
«Սկզբունքորեն նրանք սպասարկում են, բայց իրավաբանորեն հարցը լուծված չէ և դրա համար, երբ խնդիր է առաջանում, ընկերությունն ասում է` ինձ հանձնված չէ ու կիսատ պռատ է սպասարկում իրականացնում։ Հիմա ուզում ենք այդ փաստաթղթային հարցը լուծել»,–հավելեց քաղաքապետի խորհրդականը։
Կամո Արեյանը սակայն նշեց է` հանուն արդարության պետք է ասել, որ միայն սպասարկման մեջ չէ խնդիրը. խնդիրներն ավելի խորքային են։ Նախ` տեղումներն էին աննախադեպ շատ և հետո` Երևան քաղաքի հեղեղատար համակարգը թերի է, որոշ հասցեներում այն առհասարակ բացակայում է։
«Բակային տարածքներում հեղեղատարերը 60-70 տոկոսով չեն գործում, որովհետև տարիների ընթացքում դրանք ենթարկվել են տարբեր միջամտությունների` կառուցապատողների, մասնավոր անձանց կողմից»,– ասաց նա։
Նորը կառուցելու պարտավորություն «Վեոլիա ջուրը» չունի, պայմանագրով ընկերությունը միայն եղած հեղեղատարերը պետք է սպասարկի։ Նորերը կառուցել չի կարող նաև քաղաքապետարանը։ Հիմնախնդիրները լուծելու համար պետք են լուրջ ծրագրային ներդրումներ։
Այս բոլոր հարցերին Երևանի քաղաքապետարանը որոշել է լուծում տալ կառավարության միջոցով։ 6 կետից բաղկացած առաջարկների փաթեթ են ներկայացրել փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանին։ Սպասում են նաև «Վեոլիա ջրի» առաջարկներին։
Քաղաքապետարանը մասնավորապես առաջարկել է լուծել չկոյուղացված թաղամասերի խնդրը, արդիականացնել գործող հեղեղատար ու կոյուղատար համակարգերը (ֆիզիկապես քայքայված, մաշված համակարգ է, 70 կմ կոյուղատար ցանցը պետք է անհապաղ թարմացվի), այնպես անել, որ ամբողջ համակարգը իրավաբանորեն սպասարկի «Վեոլիա ջուր» ընկերությունը և վերանայել «Վեոլիա ջուր» ընկերության հետ պայմանագիրը` դրա միջից հանելով այն կետը, ըստ որի ընկերությունը նոր հեղեղատարեր կառուցելու պարտավորություն չունի։ Փաստաթղթի մեջ ներառվել է նաև ջրամատակարարման խնդիրը։
Ըստ Կամո Արեյանի` անթույլատրելի է, որ Երևան քաղաքում 65 տոկոս ջրի կորուստ է արձանագրվում։
Առհասարակ վերոնշյալ բոլոր խնդիրները, քաղաքապետի խորհրդականի կարծիքով, պետք է համակարգային լուծում ստանան, այլապես դրանք անվերջ կրկնվելու են։