https://arm.sputniknews.ru/20260411/avtvomeqenan-handipakac-gvotum-e-bakhvel-ngni-avtvobusin-qkn-vtari-masin-100894023.html
Ավտոմեքենան հանդիպակաց գոտում է բախվել ՆԳՆ–ի ավտոբուսին. ՔԿ–ն` վթարի մասին
Ավտոմեքենան հանդիպակաց գոտում է բախվել ՆԳՆ–ի ավտոբուսին. ՔԿ–ն` վթարի մասին
Sputnik Արմենիա
Քննչական կոմիտեն նշել է, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները ավտոբուսով ուղևորվել են Լոռու մարզ՝ ծառայություն իրականացնելու։ 11.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-11T15:02+0400
2026-04-11T15:02+0400
2026-04-11T15:04+0400
հայաստան
նիկոլ փաշինյան
ավտոբուս
հհ քննչական կոմիտե
վթար
https://cdn.am.sputniknews.ru/img/1187/25/11872504_0:55:1000:618_1920x0_80_0_0_3d0298acfc93b6f04476d68e6e5c0e07.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի – Sputnik. ՀՀ քննչական կոմիտեն հերքում է լուրն այն մասին, որ այսօր վթարի մեջ հայտնված ավտոբուսն առնչություն ունի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան հետ։ ՔԿ մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը գրառում է արել ֆեյսբուքյան էջում` նշելով, որ վթարի վերաբերյալ 2 կեղծ լուր է շրջանառվում։Հիշեցնենք` ապրիլի 11-ին՝ ժամը 7.50-ի սահմաններում, Քուչակ-Ապարան ճանապարհին բախվել են «Նիսսան» մակնիշի մեքենան և ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ավտոբուսը։ Վթարի հետևանքով 1 մարդ մահացել է, 12-ը՝ տուժել։Դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ):
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1187/25/11872504_35:0:923:666_1920x0_80_0_0_fba5525831970aae254304907de5ace1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, նիկոլ փաշինյան, ավտոբուս, հհ քննչական կոմիտե, վթար
հայաստան, նիկոլ փաշինյան, ավտոբուս, հհ քննչական կոմիտե, վթար
Ավտոմեքենան հանդիպակաց գոտում է բախվել ՆԳՆ–ի ավտոբուսին. ՔԿ–ն` վթարի մասին
15:02 11.04.2026 (Թարմացված է: 15:04 11.04.2026) Քննչական կոմիտեն նշել է, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները ավտոբուսով ուղևորվել են Լոռու մարզ՝ ծառայություն իրականացնելու։
ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի – Sputnik. ՀՀ քննչական կոմիտեն հերքում է լուրն այն մասին, որ այսօր վթարի մեջ հայտնված ավտոբուսն առնչություն ունի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան հետ։ ՔԿ մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը գրառում է արել
ֆեյսբուքյան էջում` նշելով, որ վթարի վերաբերյալ 2 կեղծ լուր է շրջանառվում։
«Համացանցում շրջանառվում է ապատեղեկատվություն՝ իբր տեղի ունեցած վթարը ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ավտոբուսի մեղավորությամբ է եղել: Սակայն դեպքի վայրի զննությամբ պարզվել է, որ «Նիսսան» մակնիշի ավտոմեքենան հանդիպակաց գոտում բախվել է «Հյունդայի» մակնիշի ավտոբուսին: Մյուս ապատեղեկատվությունը կապված է ոստիկանության գվարդիայի ավտոբուսի՝ ՀՀ վարչապետի ավտոշարասյանն ուղեկցելու հետ, որը նույնպես չի համապատասխանում իրականությանը, քանի որ ՀՀ ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները նշված տրանսպորտային միջոցով ուղևորվել են Լոռու մարզ՝ ծառայություն իրականացնելու»,– գրել է նա։
Հիշեցնենք` ապրիլի 11-ին՝ ժամը 7.50-ի սահմաններում, Քուչակ-Ապարան ճանապարհին
բախվել են «Նիսսան» մակնիշի մեքենան և ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ավտոբուսը։ Վթարի հետևանքով 1 մարդ մահացել է, 12-ը՝ տուժել։
Դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ):