https://arm.sputniknews.ru/20260411/mimjanc-en-bakhvel-mardatar-meqenan-u-ngni-avtvobusy-1-mard-mahacel-e-12-y-tuzhel-100888770.html
Միմյանց են բախվել մարդատար մեքենան ու ՆԳՆ–ի ավտոբուսը. 1 մարդ մահացել է, 12–ը` տուժել
Միմյանց են բախվել մարդատար մեքենան ու ՆԳՆ–ի ավտոբուսը. 1 մարդ մահացել է, 12–ը` տուժել
Sputnik Արմենիա
Ըստ լուրերի` ՆԳՆ–ի ավտոբուսն ուղեկցել է ՔՊ–ականներին, որոնք Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ մեկնել են Լոռու մարզ։ 11.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-11T10:26+0400
2026-04-11T10:26+0400
2026-04-11T10:47+0400
հայաստան
վթար
ներքին գործերի նախարարություն (նգն)
ավտոբուս
նիկոլ փաշինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/0b/100888570_0:0:1920:1080_1920x0_80_0_0_dd1ca162aa7c8e74244f3711d7e6b76f.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի – Sputnik. Քուչակ-Ապարան ճանապարհին ավտովթար է տեղի ունեցել, որի հետևանքով 1 մարդ մահացել է, 12-ը` բուժօգնության դիմել։ Այս մասին հայտնում է ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը։Նախաձեռնվել է քրեական վարույթ։Ըստ լուրերի` ՆԳՆ–ի ավտոբուսն ուղեկցել է ՔՊ–ականներին, որոնք առավոտյան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ մեկնել են Լոռու մարզ, իսկ մահացածը «Նիսսանի» վարորդն է։Նշենք, որ Փաշինյանը Լոռու մարզի ճանապարհին անդրադարձել էր ապրիլի 10-ին տեղի ունեցած ողբերգական ավտովթարին։ՔՊ–ականներն այս պահին, ամենայն հավանականությամբ, դեռ Ապարանում են, քանի Փաշինյանը րոպեներ առաջ տեսանյութ է հրապարակել, որում նրանք նախաճաշում են «Գնթունիքում»։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/0b/100888570_240:0:1680:1080_1920x0_80_0_0_5740e147d14269cb8158fd32dc1f83bf.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, վթար, ներքին գործերի նախարարություն (նգն), ավտոբուս, նիկոլ փաշինյան
հայաստան, վթար, ներքին գործերի նախարարություն (նգն), ավտոբուս, նիկոլ փաշինյան
Միմյանց են բախվել մարդատար մեքենան ու ՆԳՆ–ի ավտոբուսը. 1 մարդ մահացել է, 12–ը` տուժել
10:26 11.04.2026 (Թարմացված է: 10:47 11.04.2026) Ըստ լուրերի` ՆԳՆ–ի ավտոբուսն ուղեկցել է ՔՊ–ականներին, որոնք Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ մեկնել են Լոռու մարզ։
ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի – Sputnik. Քուչակ-Ապարան ճանապարհին ավտովթար է տեղի ունեցել, որի հետևանքով 1 մարդ մահացել է, 12-ը` բուժօգնության դիմել։ Այս մասին հայտնում է
ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը։
«Ապրիլի 11-ին՝ ժամը 7.50-ի սահմաններում, Քուչակ-Ապարան ճանապարհին բախվել են ՆԳՆ ոստիկանության գվարդիայի «Հոնդա» մակնիշի ավտոբուսը և «Նիսսան» մակնիշի մեքենա։ Ըստ նախնական տվյալների՝ ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով մահացել է 1, բուժօգնության դիմել՝ 12 անձ»,– ասված է հաղորդագրությունում։
Նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ըստ լուրերի` ՆԳՆ–ի ավտոբուսն ուղեկցել է ՔՊ–ականներին, որոնք առավոտյան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ մեկնել են Լոռու մարզ, իսկ մահացածը «Նիսսանի» վարորդն է։
Նշենք, որ Փաշինյանը Լոռու մարզի ճանապարհին անդրադարձել էր
ապրիլի 10-ին տեղի ունեցած ողբերգական ավտովթարին։
«Շատ տխուր իրադարձություններ են տեղի ունեցել: Խնդրում եմ ճանապարհներին լինել հնարավորինս զգույշ և պահել երթևեկության կանոնները։ Հիմա ճանապարհների լավ վիճակը երբեմն լրացուցիչ գայթակղություն է վարորդների համար` ավելի արագ վարելու մեքենաները, ինչը բերում է շատ ցավալի, շատ ցավալի դեպքերի»,-նշել էր նա:
ՔՊ–ականներն այս պահին, ամենայն հավանականությամբ, դեռ Ապարանում են, քանի Փաշինյանը րոպեներ առաջ տեսանյութ է հրապարակել, որում նրանք նախաճաշում են «Գնթունիքում»։