https://arm.sputniknews.ru/20260410/trippi-shinararutjan-pulum-3rd-gvortsynkerneri-kariqn-enq-unenalu-mirzvojan-100867087.html
TRIPP–ի շինարարության փուլում 3–րդ գործընկերների կարիքն ենք ունենալու. Միրզոյան
TRIPP–ի շինարարության փուլում 3–րդ գործընկերների կարիքն ենք ունենալու. Միրզոյան
Sputnik Արմենիա
ՀՀ ԱԳ նախարարը նշեց, որ չի բացառվում` Հայաստանը 3–րդ գործընկերների կարիք կունենա նաև համակարգերի կառավարման փուլում։ 10.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-10T14:18+0400
2026-04-10T14:18+0400
2026-04-10T14:22+0400
արարատ միրզոյան
թրամփի ուղի (tripp)
հայաստան
էստոնիա
մարգուս ցահքնա
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/0a/100853394_0:83:1600:983_1920x0_80_0_0_77d4715c884d93e4dcb17a65dd5c2744.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի – Sputnik. «Թրամփի ուղի» նախագծի շինարարության փուլում Հայաստանը 3–րդ գործընկերների կարիքն է ունենալու։ Այս մասին Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահքնայի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը` անդրադառնալով ԱՄՆ պետդեպարտամենտի այն հայտարարությանը, որ «Թրամփի ուղի» նախագիծը շարունակում է մնալ իրենց գլխավոր առաջնահերթություններից մեկը, և Հայաստանը ԱՄՆ–ի և համաձայնեցված 3–րդ երկրների հետ աշխատում է այս նախագծի իրականացման ուղղությամբ։Նա նշեց, որ Հայաստանի և ԱՄՆ-ի միջև երկկողմ աշխատանքները TRIPP–ի իրագործման ուղղությամբ ինտենսիվ շարունակվում են, հիմա դեռևս աշխատանքների փաստաթղթերի և, ըստ էության, միջպետական համաձայնագրի համաձայնեցման փուլում են։Միրզոյաննն ավելացրեց, որ գաղտնիք չէ` TRIPP–ը որքան էլ որ երկկողմ նախագիծ է, այն բխում է բազմաթիվ երկրների շահերից` սկսած Չինաստանից, վերջացրած Պորտուգալիայով։«Այս նախագիծը հո այլ մոլորակի վրա չէ՞. նրա մի ծայրը պետք է կպնի Ադրբեջանին, իսկ մյուս ծայրն ավարտվի Նախիջևանում, սակայն տրամաբանական շարունակությունը հայկական երկաթուղիների ցանցն է դեպի Թուրքիա, Կենտրոնական Ասիայի երկրներ»,– ասաց ՀՀ ԱԳ նախարարը։Իրանում պատերազմը կարող է հետաձգել կամ ձևափոխել «Թրամփի ուղի» նախագիծը. ՄելքոնյանՆա ևս մեկ անգամ հիշեցրեց, որ TRIPP–ով հետաքրքրված են նաև Մերձավոր Արևելքի երկրները։Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան:Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։Փաշինյանը սեպտեմբերի 11-ին հայտարարեց, որ ՀՀ–ն ոչ թե 99 տարով հողը վարձակալության է տալիս ամերիկյան կողմին, այլ տալիս է կառուցապատման իրավունք։
էստոնիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/0a/100853394_90:0:1511:1066_1920x0_80_0_0_25bcec67ba637fb456fd284efd8bebb3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արարատ միրզոյան, թրամփի ուղի (tripp), հայաստան, էստոնիա, մարգուս ցահքնա
արարատ միրզոյան, թրամփի ուղի (tripp), հայաստան, էստոնիա, մարգուս ցահքնա
TRIPP–ի շինարարության փուլում 3–րդ գործընկերների կարիքն ենք ունենալու. Միրզոյան
14:18 10.04.2026 (Թարմացված է: 14:22 10.04.2026) ՀՀ ԱԳ նախարարը նշեց, որ չի բացառվում` Հայաստանը 3–րդ գործընկերների կարիք կունենա նաև համակարգերի կառավարման փուլում։
ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի – Sputnik. «Թրամփի ուղի» նախագծի շինարարության փուլում Հայաստանը 3–րդ գործընկերների կարիքն է ունենալու։ Այս մասին Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահքնայի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը` անդրադառնալով ԱՄՆ պետդեպարտամենտի այն հայտարարությանը, որ «Թրամփի ուղի» նախագիծը շարունակում է մնալ իրենց գլխավոր առաջնահերթություններից մեկը, և Հայաստանը ԱՄՆ–ի և համաձայնեցված 3–րդ երկրների հետ աշխատում է այս նախագծի իրականացման ուղղությամբ։
«Հույս ունենք, որ որքան հնարավոր է շուտ մենք կթևակոխենք հաջորդ` շինարարության փուլ։ Ահա այստեղ է, որ մենք 3–րդ գործընկերների կարիքն ենք ունենալու։ Իհարկե, պայմանագիրը երկկողմ է լինելու` Հայաստան–ԱՄՆ, սակայն և՛ շինարարության փուլում ենք գործընկերների կարիքն ունենալու, և՛ (ամենայն հավանականությամբ) համակարգերի կառավարման փուլում»,– ընդգծեց Միրզոյանը։
Նա նշեց, որ Հայաստանի և ԱՄՆ-ի միջև երկկողմ աշխատանքները TRIPP–ի իրագործման ուղղությամբ ինտենսիվ շարունակվում են, հիմա դեռևս աշխատանքների փաստաթղթերի և, ըստ էության, միջպետական համաձայնագրի համաձայնեցման փուլում են։
Միրզոյաննն ավելացրեց, որ գաղտնիք չէ` TRIPP–ը որքան էլ որ երկկողմ նախագիծ է, այն բխում է բազմաթիվ երկրների շահերից` սկսած Չինաստանից, վերջացրած Պորտուգալիայով։
«Այս նախագիծը հո այլ մոլորակի վրա չէ՞. նրա մի ծայրը պետք է կպնի Ադրբեջանին, իսկ մյուս ծայրն ավարտվի Նախիջևանում, սակայն տրամաբանական շարունակությունը հայկական երկաթուղիների ցանցն է դեպի Թուրքիա, Կենտրոնական Ասիայի երկրներ»,– ասաց ՀՀ ԱԳ նախարարը։
Նա ևս մեկ անգամ հիշեցրեց, որ TRIPP–ով հետաքրքրված են նաև Մերձավոր Արևելքի երկրները։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած
համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ
ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան:
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին»
համաձայնագիրը։
Փաշինյանը սեպտեմբերի 11-ին
հայտարարեց, որ ՀՀ–ն ոչ թե 99 տարով հողը վարձակալության է տալիս ամերիկյան կողմին, այլ տալիս է կառուցապատման իրավունք։