00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Իրանում պատերազմը կարող է հետաձգել կամ ձևափոխել «Թրամփի ուղի» նախագիծը. Մելքոնյան

© Sputnik / Andranik GhazaryanՍերգեյ Մելքոնյան
Սերգեյ Մելքոնյան - Sputnik Արմենիա, 1920, 01.04.2026
Բաժանորդագրվել
Եթե Իրանի ներկայիս կառավարությունը համաձայնության գա ԱՄՆ-ի հետ, այն կարող է կոշտացնել իր դիրքորոշումը Սյունիքով անցնող ճանապարհի վերաբերյալ։
ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի – Sputnik. Իրանում ընթացող պատերազմը կարող է հետաձգել կամ ձևափոխել «Թրամփի ուղի» (TRIPP) նախագծի իրականացումը։ Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարեց APRI Armenia վերլուծական կենտրոնի քաղաքագետ և հետազոտող Սերգեյ Մելքոնյանը՝ պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին։
Նա նշեց` որոշ պաշտոնյաներ արդեն ասել են, որ Միացյալ Նահանգների հետաքրքրությունը գնալով նվազում է, հետևաբար TRIPP նախագիծը կարող է հետաձգվել։
«Նախագծի ձևափոխման պարագայում կա մի քանի խնդիր։ Դա կախված է նրանից, թե ինչպիսի իրավիճակ կլինի Իրանում, եթե մնա գործող իշխանությունը, և արդյոք նա կհասնի համաձայնության ԱՄՆ-ի հետ։ Այդ դեպքում Թեհրանը կարող է ավելի կոշտ դիրքորոշում ունենալ իր սահմաններին ԱՄՆ ներկայության վերաբերյալ` շարունակելով դա ընկալել որպես անվտանգային խնդիր», - ասաց Մելքոնյանը։
Այս դեպքում Իրանի մտահոգությունները կարող են հաշվի առնվել, օրինակ՝ Թեհրանը կարող է պահանջել, որ Սյունիքում չլինեն ԱՄՆ անվտանգության աշխատակիցներ կամ ամերիկյան ընկերություններ։
Իրավիճակն այլ կլինի, եթե Իրանում ինչ–որ քաոս ստեղծվի։ Այդ դեպքում դժվար թե խոշոր ընկերությունները շահագրգռված լինեն էական ներդրումներ կատարելու այն տարածաշրջանում, որտեղ ոչ կայուն իրավիճակ է կամ մասնատումների միտումներ կան։
Իրանի դեմ ԱՄՆ–ի պատերազմը խաչ է քաշել TRIPP–ի վրա. քաղաքագետը` մարտահրավերների մասին
Քաղաքագետ և APRI Armenia-ի ավագ գիտաշխատող Բենիամին Պողոսյանն էլ իր հերթին ընդգծեց, որ Սյունիքում երկաթուղու իրական կառուցման ժամանակացույցը բավականին անորոշ է, ինչը դժվարացնում է հետաձգման քննարկումը։
«Առայժմ ԱՄՆ-ն և Հայաստանը բավականաչափ բարդ իրավաբանական գործընթացի մեջ են։ Նրանք փորձում են հարմարեցնել երկու երկրների իրավական համակարգը, որպեսզի ստորագրվի իրավական պարտադիր ուժ ունեցող երկկողմ պայմանագիր, որը կփոխարինի 2026 հունվարին հրապարակված TRIPP–ի իրականացման շրջանակային փաստաթղթին»,–ասաց Պողոսյանը։
Նրա խոսքով` դրանից հետո միայն հնարավոր կլինի ստեղծել և գրանցել TRIPP–ի զարգացման ընկերությունը Հայաստանում, որից հետո այդ ընկերությունը պետք է սկսի զբաղվել երկաթուղու շինարարությամբ, ինչն իր հերթին բավականաչափ երկարատև գործընթաց է։
Հետևաբար, ըստ Պողոսյանի, անկախ Իրանի դեմ ընթացող պատերազմից, մեծ են շանսերը, որ շինարարությունը կսկսվեր 2026 թվականի դեկտեմբերին։
«Ես չեմ բացառում, որ այս գործընթացները կարող են պրոցեսը էլ ավելի հետաձգել։ Բայց նաև եկեք ֆիքսենք, որ գետնի վրա շինարարությունը լավագույն դեպքում լինելու է միայն 2027 թվականին։ Հիմա ասել, որ օրինակ Իրանի պատերազմի հետևանքով այդ շինարարությունը ընդհանրապես տեղի չի ունենա կամ ոչ թե 2027 թվականի մարտին կսկսվի, այլ 2028 թվականի հուլիսին, դա էլ բավականաչափ բարդ է ասել», - նշեց Պողոսյանը։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2025թ–ի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան:
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։
Փաշինյանը սեպտեմբերի 11-ին հայտարարեց, որ ՀՀ–ն ոչ թե 99 տարով հողը վարձակալության է տալիս ամերիկյան կողմին, այլ տալիս է կառուցապատման իրավունք։
Լրահոս
0