https://arm.sputniknews.ru/20260410/irany-vnasi-hamar-pvokhhatucum-kpahanji-amnic-ev-nra-dashnakicneric-khameneii-nerkajacucich-100876487.html
Իրանը վնասի համար փոխհատուցում կպահանջի ԱՄՆ–ից և նրա դաշնակիցներից. Խամենեիի ներկայացուցիչ
Իրանը վնասի համար փոխհատուցում կպահանջի ԱՄՆ–ից և նրա դաշնակիցներից. Խամենեիի ներկայացուցիչ
Sputnik Արմենիա
Աբդուլ Մաջիդ Հաքիմ Իլահին նշել է, որ մերժման դեպքում Թեհրանն այդ փոխհատուցումը կստանա ամերիկյան ակտիվների առգրավմամբ: 10.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-10T17:42+0400
2026-04-10T17:42+0400
2026-04-10T17:42+0400
իրանի իսլամական հանրապետություն
փոխհատուցում
տեսանյութեր
տեսանյութ
ամն
իսրայել
սեյեդ մոջթաբա խամենեի
մերձավոր արևելք
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/0a/100872999_0:0:1281:720_1920x0_80_0_0_b9756c3a965145c3984eb107f4a705ae.jpg
Թեհրանն ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների հարվածների հետևանքով ստացած վնասի փոխհատուցում է պահանջելու, իսկ մերժման դեպքում այն կստանա ամերիկյան ակտիվների և սեփականության առգրավմամբ: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Հնդկաստանում ԻԻՀ գերագույն առաջնորդի ներկայացուցիչ Աբդուլ Մաջիդ Հաքիմ Իլահին։«Իրանը կանգնած է մեծ տերություն դառնալու շեմին». Խամենեին ուղերձ է հղել հրադադարից հետոԻնչպես նշել է Իլահին, հրադադար հաստատելու Իրանի ծրագրի տասը կետերից մեկը, որն ընդունվել է Վաշինգտոնի կողմից, վնասի փոխհատուցման մասին է:Իլահին հայտնել է, որ միայն Թեհրանում 37 հազար տուն է ավերվել։«Բացի այդ, այստեղ ավերվել են բազմաթիվ հիվանդանոցներ, համալսարաններ, զոհվել են նաև բազմաթիվ խաղաղ բնակիչներ։ Նրանք քանդել են ամեն ինչ: Եվ հիմա նրանք ստիպված կլինեն վճարել դրա համար», - ասել է նա:Պատասխանելով հարցին, թե որ երկրներից է Թեհրանը փոխհատուցում պահանջում, Իրանի գերագույն առաջնորդի ներկայացուցիչը նշել է, որ բացի ԱՄՆ-ից և Իսրայելից, խոսքը վերաբերում է նրանց աջակցողներին:Հիշեցնենք` ԱՄՆ–ն ու Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցնել Իրանին։ Սպանվեցին երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ու նրա կինը, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Մարտի 18–ին հայտնի դարձավ, որ սպանվել են նաև Իրանի գերագույն ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին, նրա որդին ու հատուկ օգնականը` Մորթեզա Լարիջանին։Իրանը մարտի 1–ից պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:Ապրիլի 8-ի գիշերը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնել է երկու շաբաթով դադարեցնել Իրանի ուղղությամբ հարվածները և հավաստիացրել է, որ հրադադարը կլինի երկկողմանի։ Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհուրդը հայտարարել է, որ Թեհրանը ԱՄՆ-ի հետ բանակցություններ կսկսի ապրիլի 10-ին Իսլամաբադում (Պակիստան)։
իրանի իսլամական հանրապետություն
ամն
իսրայել
մերձավոր արևելք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/0a/100872999_0:0:961:720_1920x0_80_0_0_bd8f582bf3f4cd136f631dce83419767.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, փոխհատուցում, տեսանյութեր, տեսանյութ, ամն, իսրայել, սեյեդ մոջթաբա խամենեի, մերձավոր արևելք, видео
իրանի իսլամական հանրապետություն, փոխհատուցում, տեսանյութեր, տեսանյութ, ամն, իսրայել, սեյեդ մոջթաբա խամենեի, մերձավոր արևելք, видео
Իրանը վնասի համար փոխհատուցում կպահանջի ԱՄՆ–ից և նրա դաշնակիցներից. Խամենեիի ներկայացուցիչ
Աբդուլ Մաջիդ Հաքիմ Իլահին նշել է, որ մերժման դեպքում Թեհրանն այդ փոխհատուցումը կստանա ամերիկյան ակտիվների առգրավմամբ:
Թեհրանն ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների հարվածների հետևանքով ստացած վնասի փոխհատուցում է պահանջելու, իսկ մերժման դեպքում այն կստանա ամերիկյան ակտիվների և սեփականության առգրավմամբ: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Հնդկաստանում ԻԻՀ գերագույն առաջնորդի ներկայացուցիչ Աբդուլ Մաջիդ Հաքիմ Իլահին։
Ինչպես նշել է Իլահին, հրադադար հաստատելու Իրանի ծրագրի տասը կետերից մեկը, որն ընդունվել է Վաշինգտոնի կողմից, վնասի փոխհատուցման մասին է:
«Մենք նրանց կստիպենք վճարել, նրանք պետք է վճարեն։ Հակառակ դեպքում մենք գիտենք` ինչպես փոխհատուցում ստանալ նրանց ակտիվներից կամ սեփականությունից», – ասել է նա:
Իլահին հայտնել է, որ միայն Թեհրանում 37 հազար տուն է ավերվել։
«Բացի այդ, այստեղ ավերվել են բազմաթիվ հիվանդանոցներ, համալսարաններ, զոհվել են նաև բազմաթիվ խաղաղ բնակիչներ։ Նրանք քանդել են ամեն ինչ: Եվ հիմա նրանք ստիպված կլինեն վճարել դրա համար», - ասել է նա:
Պատասխանելով հարցին, թե որ երկրներից է Թեհրանը փոխհատուցում պահանջում, Իրանի գերագույն առաջնորդի ներկայացուցիչը նշել է, որ բացի ԱՄՆ-ից և Իսրայելից, խոսքը վերաբերում է նրանց աջակցողներին:
Հիշեցնենք` ԱՄՆ–ն ու Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին
հարվածներ հասցնել Իրանին։ Սպանվեցին երկրի
գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ու
նրա կինը, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Մարտի 18–ին հայտնի դարձավ, որ
սպանվել են նաև Իրանի գերագույն ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին, նրա որդին ու հատուկ օգնականը` Մորթեզա Լարիջանին։
Իրանը մարտի 1–ից պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
Ապրիլի 8-ի գիշերը ԱՄՆ նախագահ
Դոնալդ Թրամփը համաձայնել է երկու շաբաթով դադարեցնել Իրանի ուղղությամբ հարվածները և հավաստիացրել է, որ հրադադարը կլինի երկկողմանի։ Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհուրդը հայտարարել է, որ Թեհրանը ԱՄՆ-ի հետ բանակցություններ կսկսի ապրիլի 10-ին Իսլամաբադում (Պակիստան)։