https://arm.sputniknews.ru/20260409/irany-kangnats-e-mets-terutjun-darnalu-shemin-khamenein-ugherdz-e-hghel-zinadadaric-hetvo-100840606.html
«Իրանը կանգնած է մեծ տերություն դառնալու շեմին». Խամենեին ուղերձ է հղել հրադադարից հետո
«Իրանը կանգնած է մեծ տերություն դառնալու շեմին». Խամենեին ուղերձ է հղել հրադադարից հետո
Sputnik Արմենիա
Խամենեիի խոսքով՝ Իրանը թևակոխում է Հորմուզի նեղուցի կառավարման նոր փուլ։ 09.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-09T22:41+0400
2026-04-09T22:41+0400
2026-04-10T17:42+0400
սեյեդ մոջթաբա խամենեի
այաթոլլա ալի խամենեի
ամն
զինադադար
ուղերձ
իրանի իսլամական հանրապետություն
մերձավոր արևելք
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/09/99628310_0:27:801:477_1920x0_80_0_0_95cea71cd7416efcaa5e6e0365cb1e7c.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի - Sputnik. Իրանը կանգնած է մեծ տերություն դառնալու շեմին։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության գերագույն հոգևոր առաջնորդ Մոջթաբա Խամենեին՝ ԱՄՆ-ի հետ հրադադարի հաստատումից հետո իր առաջին ուղերձում։Գերագույն հոգևոր առաջնորդը հայտարարել է նաև, որ Իրանը «կթևակոխի Հորմուզի նեղուցի կառավարման նոր փուլ»։Նա նաև կոչ է արել երկրի բնակիչներին շարունակել դուրս գալ փողոց՝ իշխանություններին իրենց աջակցությունը հայտնելու համար, և նշել է, որ որ այդ աջակցությունը կարևոր է նաև մարտական գործողությունների ավարտից հետո։Խամենեին ասել է, որ Իրանը մտադիր է վրեժխնդիր լինել Իրանի նախկին հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի և մյուս զոհված իրանցիների մահվան համար։Հիշեցնենք` ԱՄՆ–ն ու Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցնել Իրանին։ Սպանվեցին երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ու նրա կինը, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Մարտի 18–ին հայտնի դարձավ, որ սպանվել են նաև Իրանի գերագույն ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին, նրա որդին ու հատուկ օգնականը` Մորթեզա Լարիջանին։Իրանը մարտի 1–ից պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:Ապրիլի 8-ի գիշերը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնել է երկու շաբաթով դադարեցնել Իրանի ուղղությամբ հարվածները և հավաստիացրել է, որ հրադադարը կլինի երկկողմանի։ Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհուրդը հայտարարել է, որ Թեհրանը ԱՄՆ-ի հետ բանակցություններ կսկսի ապրիլի 10-ին Իսլամաբադում (Պակիստան)։
ամն
իրանի իսլամական հանրապետություն
մերձավոր արևելք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/09/99628310_31:0:740:532_1920x0_80_0_0_fc35c5f8fcd4072636d4564b210d19a8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սեյեդ մոջթաբա խամենեի, այաթոլլա ալի խամենեի, ամն, զինադադար, ուղերձ, իրանի իսլամական հանրապետություն, մերձավոր արևելք
սեյեդ մոջթաբա խամենեի, այաթոլլա ալի խամենեի, ամն, զինադադար, ուղերձ, իրանի իսլամական հանրապետություն, մերձավոր արևելք
«Իրանը կանգնած է մեծ տերություն դառնալու շեմին». Խամենեին ուղերձ է հղել հրադադարից հետո
22:41 09.04.2026 (Թարմացված է: 17:42 10.04.2026) Խամենեիի խոսքով՝ Իրանը թևակոխում է Հորմուզի նեղուցի կառավարման նոր փուլ։
ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի - Sputnik. Իրանը կանգնած է մեծ տերություն դառնալու շեմին։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության գերագույն հոգևոր առաջնորդ Մոջթաբա Խամենեին՝ ԱՄՆ-ի հետ հրադադարի հաստատումից հետո իր առաջին ուղերձում։
«Թեհրանը փոխհատուցում է պահանջելու պատճառված վնասի և նահատակների արյան համար»,–հայտարարել է Խամենեին, որի խոսքերը մեջբերում է Tasnim գործակալությունը։
Գերագույն հոգևոր առաջնորդը հայտարարել է նաև, որ Իրանը «կթևակոխի Հորմուզի նեղուցի կառավարման նոր փուլ»։
Նա նաև կոչ է արել երկրի բնակիչներին շարունակել դուրս գալ փողոց՝ իշխանություններին իրենց աջակցությունը հայտնելու համար, և նշել է, որ որ այդ աջակցությունը կարևոր է նաև մարտական գործողությունների ավարտից հետո։
Խամենեին ասել է, որ Իրանը մտադիր է վրեժխնդիր լինել Իրանի նախկին հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի և մյուս զոհված իրանցիների մահվան համար։
Հիշեցնենք` ԱՄՆ–ն ու Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին
հարվածներ հասցնել Իրանին։ Սպանվեցին երկրի
գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ու
նրա կինը, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Մարտի 18–ին հայտնի դարձավ, որ
սպանվել են նաև Իրանի գերագույն ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին, նրա որդին ու հատուկ օգնականը` Մորթեզա Լարիջանին։
Իրանը մարտի 1–ից պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
Ապրիլի 8-ի գիշերը ԱՄՆ նախագահ
Դոնալդ Թրամփը համաձայնել է երկու շաբաթով դադարեցնել Իրանի ուղղությամբ հարվածները և հավաստիացրել է, որ հրադադարը կլինի երկկողմանի։ Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհուրդը հայտարարել է, որ Թեհրանը ԱՄՆ-ի հետ բանակցություններ կսկսի ապրիլի 10-ին Իսլամաբադում (Պակիստան)։