https://arm.sputniknews.ru/20260410/hjusisharav-tshanaparhi-ashtarak-gjumri-hatvatsy-kbacvi-avtvoertvov-100850003.html
Հյուսիս–հարավ ճանապարհի Աշտարակ-Գյումրի հատվածը կբացվի ավտոերթով
Հյուսիս–հարավ ճանապարհի Աշտարակ-Գյումրի հատվածը կբացվի ավտոերթով
Sputnik Արմենիա
Նախկին նախարարը դեռ 2024 թվականին վստահեցրել էր, որ ճանապարհի Երևան–Գյումրի հատվածն ամբողջությամբ պատրաստ կլինի 2025 թ. ամռանը։ 10.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-10T12:45+0400
2026-04-10T12:45+0400
2026-04-10T12:46+0400
հայաստան
«հյուսիս–հարավ» ավտոճանապարհ
դավիթ խուդաթյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/06/17/61588245_0:64:1440:874_1920x0_80_0_0_a16d41e135926b157415220193e51a5c.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի – Sputnik․ Ապրիլի 19-ին պաշտոնապես կբացվի Հյուսիս-հարավ ճանապարհի Աշտարակ–Գյումրի հատվածը։ Ֆեյսբուքյան իր էջում այս մասին հայտնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։Նրա խոսքով՝ պաշտոնական բացման առիթով նաև ավտոերթ է լինելու։Նախարարի էջում հրապարակված է այն QR կոդը, որը սկանավորելով հնարավոր է միանալ ավտոերթին։ՔՊ-ական տարբեր գործիչներ ֆեյսբուքյան իրենց էջերում կոչ են անում մասնակցել ավտոերթին։Հիշեցնենք՝ 2024թ․ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների այն ժամանակվա նախարար Գնել Սանոսյանը հայտարարել էր, թե 2025 թ. ամռանը Հյուսիս–հարավ ճանապարհը Երևան–Գյումրի հատվածում ամբողջությամբ պատրաստ կլինի։ Նա հայտնել էր, որ Արտաշատ–Երևան և Երևան–Աշտարակ ճանապարհահատվածները լիովին պատրաստ են, շուտով կավարտվի Լանջիկ–Գյումրի ճանապարհահատվածի կառուցումը:«Հյուսիս-հարավը» անկախ Հայաստանի պատմության ամենամասշտաբային նախագծերից է։ Այս ճանապարհը (մասամբ նոր, մասամբ՝ գործողների ընդլայնմամբ) կկրճատի իրանական-վրացական սահմանի հեռավորությունը 550 կմ-ից մինչև 460 կմ և կհեշտացնի մուտքը դեպի Սև ծով ոչ միայն Հայաստանի, այլև Հնդկաստանի, ինչպես նաև Պարսից ծոցի ավազանի երկրների համար։Իրանական կապալառուն Քաջարան–Ագարակ մայրուղու շինարարությունը կավարտի 2027թ.-ին
«հյուսիս–հարավ» ավտոճանապարհ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/06/17/61588245_0:0:1440:1080_1920x0_80_0_0_8fa16ab41a16aeb2b0ad1369cae069a2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, «հյուսիս–հարավ» ավտոճանապարհ, դավիթ խուդաթյան
հայաստան, «հյուսիս–հարավ» ավտոճանապարհ, դավիթ խուդաթյան
Հյուսիս–հարավ ճանապարհի Աշտարակ-Գյումրի հատվածը կբացվի ավտոերթով
12:45 10.04.2026 (Թարմացված է: 12:46 10.04.2026) Նախկին նախարարը դեռ 2024 թվականին վստահեցրել էր, որ ճանապարհի Երևան–Գյումրի հատվածն ամբողջությամբ պատրաստ կլինի 2025 թ. ամռանը։
ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի – Sputnik․ Ապրիլի 19-ին պաշտոնապես կբացվի Հյուսիս-հարավ ճանապարհի Աշտարակ–Գյումրի հատվածը։
Ֆեյսբուքյան իր էջում այս մասին հայտնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։
Նրա խոսքով՝ պաշտոնական բացման առիթով նաև ավտոերթ է լինելու։
Նախարարի էջում հրապարակված է այն QR կոդը, որը սկանավորելով հնարավոր է միանալ ավտոերթին։
ՔՊ-ական տարբեր գործիչներ ֆեյսբուքյան իրենց էջերում կոչ են անում մասնակցել ավտոերթին։
Հիշեցնենք՝ 2024թ․ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների այն ժամանակվա նախարար Գնել Սանոսյանը
հայտարարել էր, թե 2025 թ. ամռանը Հյուսիս–հարավ ճանապարհը Երևան–Գյումրի հատվածում ամբողջությամբ պատրաստ կլինի։ Նա հայտնել էր, որ Արտաշատ–Երևան և Երևան–Աշտարակ ճանապարհահատվածները լիովին պատրաստ են, շուտով կավարտվի Լանջիկ–Գյումրի ճանապարհահատվածի կառուցումը:
«Հյուսիս-հարավը» անկախ Հայաստանի պատմության ամենամասշտաբային նախագծերից է։ Այս ճանապարհը (մասամբ նոր, մասամբ՝ գործողների ընդլայնմամբ) կկրճատի իրանական-վրացական սահմանի հեռավորությունը 550 կմ-ից մինչև 460 կմ և կհեշտացնի մուտքը դեպի Սև ծով ոչ միայն Հայաստանի, այլև Հնդկաստանի, ինչպես նաև Պարսից ծոցի ավազանի երկրների համար։