https://arm.sputniknews.ru/20260409/rd-agnn-nerkajacrel-e-lavrvovi-ev-araghchii-herakhvosazrujci-manramasnery-100832269.html
ՌԴ ԱԳՆ–ն ներկայացրել է Լավրովի և Արաղչիի հեռախոսազրույցի մանրամասները
ՌԴ ԱԳՆ–ն ներկայացրել է Լավրովի և Արաղչիի հեռախոսազրույցի մանրամասները
Sputnik Արմենիա
Լավրովը վերահաստատել է ռուսական կողմի պատրաստակամությունը՝ աջակցելու տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության ապահովմանը։ 09.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-09T20:24+0400
2026-04-09T20:24+0400
2026-04-09T20:35+0400
աբբաս արաղչի
սերգեյ լավրով
արտաքին գործերի նախարարություն (ագն)
ռուսաստան
իրանի իսլամական հանրապետություն
մերձավոր արևելք
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/14/99042248_0:0:2954:1662_1920x0_80_0_0_0dd3a680fc47c2454e871d03234130c7.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի - Sputnik. Մոսկվան ունի հստակդիրքորոշում, որ Իրանի և ԱՄՆ-ի միջև հրադադարի մասին պայմանավորվածությունները տարածվում են նաև Լիբանանի վրա: Ինչպես հայտնում են ՌԴ ԱԳՆ–ից, այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը իրանցի գործընկեր Աբբաս Արաղչիի հետ հեռախոսազրույցում։Այսօր ավելի վաղ հայտնել էիինք, որ Աբբաս Արաղչին և Սերգեյ Լավրովը վերջին մի քանի շաբաթվա ընթացքում երրորդ հեռախոսազրույցն են ունեցել Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի պատճառով։ՌԴ ԱԳՆ–ից հայտնում են, որ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը վերահաստատել է Մոսկվայի պատրաստակամությունը՝ աջակցելու հանգուցալուծումների որոնմանն ու տարածաշրջանում տևական խաղաղության ու անվտանգության ապահովմանը, և հույս է հայտնել, որ գործընթացը հաջողություն կունենա։Արաղչին իր հերթին շնորհակալություն է հայտնել ՌԴ-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Պարսից ծոցի իրավիճակի քննարկման ժամանակ սկզբունքային դիրքորոշման համար:Նշվում է, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել իրանական կողմի նախաձեռնությամբ:Հիշեցնենք՝ ապրիլի 8-ի գիշերը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնել է երկու շաբաթով դադարեցնել Իրանի ուղղությամբ հարվածները և հավաստիացրել է, որ հրադադարը կլինի երկկողմանի։ Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհուրդը հայտարարել է, որ Թեհրանը ԱՄՆ-ի հետ բանակցություններ կսկսի ապրիլի 10-ին Իսլամաբադում (Պակիստան)։Իրանական կողմը հայտարարել է, որ ԱՄՆ–ն ստիպված է եղել ընդունել Թեհրանի` 10 կետից բաղկացած առաջարկը, որը ներառում է Հորմուզի նեղուցի նկատմամբ վերահսկողության պահպանում և պատերազմի դադարեցում բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանի իսլամական դիմադրության դեմ։Միևնույն ժամանակ, ինչպես հայտնում է «Times of Israel»-ը, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակից հայտարարել են, որ Իրանի, ԱՄՆ-ի և Իսրայելի միջև երկշաբաթյա հրադադարի մասին համաձայնագիրը չի տարածվում Լիբանանի վրա։
իրանի իսլամական հանրապետություն
մերձավոր արևելք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/14/99042248_45:0:2776:2048_1920x0_80_0_0_d69df376dfab58b560f303fddb0fac00.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
աբբաս արաղչի, սերգեյ լավրով, արտաքին գործերի նախարարություն (ագն), ռուսաստան, իրանի իսլամական հանրապետություն, մերձավոր արևելք
աբբաս արաղչի, սերգեյ լավրով, արտաքին գործերի նախարարություն (ագն), ռուսաստան, իրանի իսլամական հանրապետություն, մերձավոր արևելք
ՌԴ ԱԳՆ–ն ներկայացրել է Լավրովի և Արաղչիի հեռախոսազրույցի մանրամասները
20:24 09.04.2026 (Թարմացված է: 20:35 09.04.2026) Լավրովը վերահաստատել է ռուսական կողմի պատրաստակամությունը՝ աջակցելու տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության ապահովմանը։
ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի - Sputnik. Մոսկվան ունի հստակդիրքորոշում, որ Իրանի և ԱՄՆ-ի միջև հրադադարի մասին պայմանավորվածությունները տարածվում են նաև Լիբանանի վրա: Ինչպես հայտնում են ՌԴ ԱԳՆ–ից, այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը իրանցի գործընկեր Աբբաս Արաղչիի հետ հեռախոսազրույցում։
Այսօր ավելի վաղ հայտնել էիինք, որ Աբբաս Արաղչին և Սերգեյ Լավրովը վերջին մի քանի շաբաթվա ընթացքում
երրորդ հեռախոսազրույցն են ունեցել Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի պատճառով։
ՌԴ ԱԳՆ–ից հայտնում են, որ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը վերահաստատել է Մոսկվայի պատրաստակամությունը՝ աջակցելու հանգուցալուծումների որոնմանն ու տարածաշրջանում տևական խաղաղության ու անվտանգության ապահովմանը, և հույս է հայտնել, որ գործընթացը հաջողություն կունենա։
Արաղչին իր հերթին շնորհակալություն է հայտնել ՌԴ-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Պարսից ծոցի իրավիճակի քննարկման ժամանակ սկզբունքային դիրքորոշման համար:
Նշվում է, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել իրանական կողմի նախաձեռնությամբ:
Հիշեցնենք՝ ապրիլի 8-ի գիշերը ԱՄՆ նախագահ
Դոնալդ Թրամփը համաձայնել է երկու շաբաթով դադարեցնել Իրանի ուղղությամբ հարվածները և հավաստիացրել է, որ հրադադարը կլինի երկկողմանի։ Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհուրդը հայտարարել է, որ Թեհրանը ԱՄՆ-ի հետ բանակցություններ կսկսի ապրիլի 10-ին Իսլամաբադում (Պակիստան)։
Իրանական կողմը հայտարարել է, որ ԱՄՆ–ն ստիպված է եղել ընդունել Թեհրանի` 10 կետից բաղկացած առաջարկը, որը ներառում է Հորմուզի նեղուցի նկատմամբ վերահսկողության պահպանում և պատերազմի դադարեցում բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանի իսլամական դիմադրության դեմ։
Միևնույն ժամանակ, ինչպես հայտնում է «Times of Israel»-ը, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակից հայտարարել են, որ Իրանի, ԱՄՆ-ի և Իսրայելի միջև երկշաբաթյա հրադադարի մասին համաձայնագիրը չի տարածվում Լիբանանի վրա։