https://arm.sputniknews.ru/20260409/araghchin-ev-lavrvovy-verjin-shabatva-yntacqum-2rd-angam-en-herakhvosazrujc-unecel-100818951.html
Արաղչին և Լավրովը վերջին շաբաթվա ընթացքում 2–րդ անգամ են հեռախոսազրույց ունեցել
Արաղչին և Լավրովը վերջին շաբաթվա ընթացքում 2–րդ անգամ են հեռախոսազրույց ունեցել
Sputnik Արմենիա
Նախորդ անգամ նախարարները շփվել են ապրիլի 5-ին։ 09.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-09T16:45+0400
2026-04-09T16:45+0400
2026-04-09T16:45+0400
աբբաս արաղչի
սերգեյ լավրով
իրանի իսլամական հանրապետություն
ռուսաստան
մերձավոր արևելք
հրադադար
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/02/100570747_0:0:2948:1659_1920x0_80_0_0_8b63b3d8e059708c626fc148b1d7d795.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի – Sputnik. Իրանի և Ռուսաստանի ԱԳ նախարարներ Աբբաս Արաղչին և Սերգեյ Լավրովը վերջին մի քանի շաբաթվա ընթացքում երրորդ հեռախոսազրույցն են ունեցել Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի պատճառով։ Այս մասին հայտնել են Իրանի արտաքին քաղաքական գերատեսչությունից:Այլ մանրամասներ Իրանի ԱԳՆ-ն չի ներկայացրել։Նախորդ անգամ նախարարները շփվել են ապրիլի 5-ին։Հիշեցնենք՝ ապրիլի 8-ի գիշերը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնել է երկու շաբաթով դադարեցնել Իրանի ուղղությամբ հարվածները և հավաստիացրել է, որ հրադադարը կլինի երկկողմանի։ Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհուրդը հայտարարել է, որ Թեհրանը ԱՄՆ-ի հետ բանակցություններ կսկսի ապրիլի 10-ին Իսլամաբադում (Պակիստան)։Իրանական կողմը հայտարարել է, որ ԱՄՆ–ն ստիպված է եղել ընդունել Թեհրանի` 10 կետից բաղկացած առաջարկը, որը ներառում է Հորմուզի նեղուցի նկատմամբ վերահսկողության պահպանում և պատերազմի դադարեցում բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանի իսլամական դիմադրության դեմ։Միևնույն ժամանակ, ինչպես հայտնում է «Times of Israel»-ը, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակից հայտարարել են, որ Իրանի, ԱՄՆ-ի և Իսրայելի միջև երկշաբաթյա հրադադարի մասին համաձայնագիրը չի տարածվում Լիբանանի վրա։
իրանի իսլամական հանրապետություն
մերձավոր արևելք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/02/100570747_241:0:2948:2030_1920x0_80_0_0_c87b91ea6563e142bff91e39aa05921c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
աբբաս արաղչի, սերգեյ լավրով, իրանի իսլամական հանրապետություն, ռուսաստան, մերձավոր արևելք, հրադադար
աբբաս արաղչի, սերգեյ լավրով, իրանի իսլամական հանրապետություն, ռուսաստան, մերձավոր արևելք, հրադադար
Արաղչին և Լավրովը վերջին շաբաթվա ընթացքում 2–րդ անգամ են հեռախոսազրույց ունեցել
Նախորդ անգամ նախարարները շփվել են ապրիլի 5-ին։
ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի – Sputnik. Իրանի և Ռուսաստանի ԱԳ նախարարներ Աբբաս Արաղչին և Սերգեյ Լավրովը վերջին մի քանի շաբաթվա ընթացքում երրորդ հեռախոսազրույցն են ունեցել Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի պատճառով։ Այս մասին հայտնել են Իրանի արտաքին քաղաքական գերատեսչությունից:
«Մեր արտգործնախարար Աբբաս Արաղչին հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Նրանք քննարկել են տարածաշրջանում և աշխարհում տեղի ունեցող զարգացումները», – ասվում է հաղորդագրության մեջ։
Այլ մանրամասներ Իրանի ԱԳՆ-ն չի ներկայացրել։
Նախորդ անգամ նախարարները շփվել են ապրիլի 5-ին։
Հիշեցնենք՝ ապրիլի 8-ի գիշերը ԱՄՆ նախագահ
Դոնալդ Թրամփը համաձայնել է երկու շաբաթով դադարեցնել Իրանի ուղղությամբ հարվածները և հավաստիացրել է, որ հրադադարը կլինի երկկողմանի։ Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհուրդը հայտարարել է, որ Թեհրանը ԱՄՆ-ի հետ բանակցություններ կսկսի ապրիլի 10-ին Իսլամաբադում (Պակիստան)։
Իրանական կողմը հայտարարել է, որ ԱՄՆ–ն ստիպված է եղել ընդունել Թեհրանի` 10 կետից բաղկացած առաջարկը, որը ներառում է Հորմուզի նեղուցի նկատմամբ վերահսկողության պահպանում և պատերազմի դադարեցում բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանի իսլամական դիմադրության դեմ։
Միևնույն ժամանակ, ինչպես հայտնում է «Times of Israel»-ը, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակից հայտարարել են, որ Իրանի, ԱՄՆ-ի և Իսրայելի միջև երկշաբաթյա հրադադարի մասին համաձայնագիրը չի տարածվում Լիբանանի վրա։