00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:28
5 ր
Ուղիղ եթեր
09:33
26 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
6 ր
Ուղիղ եթեր
09:29
31 ր
Ուղիղ եթեր
10:06
53 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Մայր աթոռը խստորեն դատապարտում է եկեղեցու և կաթողիկոսի մասին ՔՊ նախընտրական դրույթները

© Sputnik / Andranik GhazaryanՄայր Աթոռ Սուրբ Էջմիածին
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին - Sputnik Արմենիա, 1920, 09.04.2026
Բաժանորդագրվել
Մայր աթոռից ևս մեկ անգամ հիշեցնում են` կաթողիկոսի ընտրությունը և եկեղեցական որևէ բարեկարգում բացառապես հոգևոր–կանոնական տիրույթում են։
ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի – Sputnik. Հայաստանյայց Առաքելական սուրբ եկեղեցու հազարամյա առաքելությունը, նրա սրբազան ավանդույթներն ու հոգևոր կյանքը չպետք է քաղաքական շահարկումների առարկա դառնան։ Այս մասին այսօր հայտարարություն է տարածել Մայր աթոռի տեղեկատվական համակարգը` անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրում Հայաստանյայց Առաքելական սուրբ եկեղեցու վերաբերյալ մերժելի դրույթների ընդգրկմանը։
Մայր աթոռը խստորեն դատապարտում է կուսակցության նախընտրական ծրագրում եկեղեցու բարենորոգման, կանոնադրության վերանայման, Ամենայն հայոց կաթողիկոսի հեռացման և կաթողիկոսական նոր ընտրությունների անցկացման պարտադրվող օրակարգի ամրագրումը։
«Դա սահմանադրական կարգի, եկեղեցու ինքնակառավարման իրավունքի, ինչպես նաև խղճի ու կրոնի ազատության միջազգային հիմնարար սկզբունքների բացահայտ ոտնահարում է։ Եկեղեցու դեմ ակնհայտ ապօրինի գործողությունները շարունակելու նախընտրական խոստումներով ևս մեկ անգամ դրսևորվում է իշխող քաղաքական ուժի գաղափարախոսության հակաեկեղեցական ողջ էությունը և նպատակը»,– ասված է հայտարարության մեջ։
Մայր աթոռից ևս մեկ անգամ հիշեցնում են` կաթողիկոսի ընտրությունը և եկեղեցական որևէ բարեկարգում բացառապես հոգևոր–կանոնական տիրույթում են, ուստի և դուրս են քաղաքական կուսակցությունների և պետական իշխանությունների իրավասություններից։
«Որդեգրված օրինախախտ գործելաոճն ազգավնաս է և բացարձակ անթույլատրելի։ Այն հակասում է մեր աշխարհասփյուռ ժողովրդի շահերին, վտանգում ազգային արժեհամակարգի հիմերը և խաթարում հոգևոր անվտանգությունը»,– ընդգծել են տեղեկատվական համակարգից։
Սուրբ Աննայում տեղի ունեցածը հետևանքն է Փաշինյանի հակաեկեղեցական արշավի. Մայր աթոռ
Ապրիլի 4–ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համաժողովում քվեարկվեց և միաձայն ընդունվեց կուսակցության նախընտրական ցուցակը և ծրագիրը։
Հիշեցնենք` տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունը արշավ է սկսել եկեղեցու ու հատկապես կաթողիկոսի դեմ։ Հունվարի 4-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու կաթողիկոսի հեռացումը պահանջող 10 եպիսկոպոսները հայտարարեցին Հայ առաքելական եկեղեցու «բարենորոգման» մեկնարկի մասին։
Փետրվարի 14–ին ՀՀ դատախազությունը Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2–րդի նկատմամբ քրեական հետապնդում հարուցեց` արգելելով նրա ելքը Հայաստանից:
Լրահոս
0