00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
5 ր
Ուղիղ եթեր
09:43
17 ր
Ուղիղ եթեր
10:01
6 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սուրբ Աննայում տեղի ունեցածը հետևանքն է Փաշինյանի հակաեկեղեցական արշավի. Մայր աթոռ

© SputnikՄայր աթոռ
Մայր աթոռ - Sputnik Արմենիա, 1920, 30.03.2026
Մայր աթոռ
Բաժանորդագրվել
Մայր աթոռից նշել են, որ եկեղեցու դեմ ՀՀ իշխանությունների որդեգրած դիրքորոշումները ազգավնաս են և պառակտում են մեր ժողովրդին։
ԵՐԵՎԱՆ, 30 մարտի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Սուրբ Աննա եկեղեցի կարճատև այցի ընթացքում արձանագրված միջադեպը պետք է դիտարկել որպես հետևանք իշխանությունների հակաեկեղեցական արշավի և հակաօրինական, ոչ կանոնական գործողությունների, որոնք վիրավորում են հավատացյալների կրոնական զգացումները և տեղիք տալիս նման ընդվզումների։ News.am–ի հարցին ի պատասխան ասել են Մայր աթոռի տեղեկատվական համակարգից` արձագանքելով վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի հայտարարությանը։
Սուրբ Աննա եկեղեցում արձանագրված միջադեպի առնչությամբ Արայիկ Հարությունյանը հանդես էր եկել տեսաուղերձով, որում ստեղծված իրավիճակի համար մեղադրել է Հայոց եկեղեցուն և Ամենայն հայոց կաթողիկոսին։
«Հայոց եկեղեցուն և Ամենայն հայոց կաթողիկոսին անհիմն մեղադրելու փոխարեն պետք է անդրադառնալ և վերանայել եկեղեցու, եկեղեցականների և ազգային–հոգևոր արժեքների հանդեպ իշխանությունների որդեգրած դիրքորոշումները, որոնք ազգավնաս են, պառակտում են մեր ժողովրդին՝ հանգեցնելով նման ցավալի երևույթների»,– նշել են Մայր աթոռից` ավելացնելով, որ խորապես ցավում են Ծաղկազարդի տոնին Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցածի առնչությամբ, ինչը խաթարեց սրբավայրում տիրող տոնական աղոթական մթնոլորտը։
Մարտի 29ին հայտնել էինք, որ Սուրբ Աննա եկեղեցում միջադեպ էր տեղի ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ։ Այն պահին, երբ վարչապետը դուրս էր գալիս տաճարից՝ անցնելով ծխականների շարքերով, նրանցից մեկը վրդովված դիմեց թիկնապահին՝ «Տենց չնայես ինձ»։ Հավաքվածներից մեկն էլ շարքի հետևից փորձեց հարվածել Փաշինյանի ուղղությամբ։ ՀՀ վարչապետը թիկնապահներին հրահանգեց հանգիստ մնալ ու չմիջամտել։ Որոշ ժամանակ անց խուլիգանության և պաշտոնատար անձի օրինական ծառայողական և քաղաքական գործունեությանը միջամտելու կասկածանքով 3 անձ ձերբակալվեց։ Նրանցից 2–ը եղբայրներ են` Դավիթ և Միքայել Մինասյանները, սովորում են 12-րդ դասարանում։
Լրահոս
0