00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:28
5 ր
Ուղիղ եթեր
09:33
26 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:37
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

ԲՀԿ–ի առաջին համարը Գագիկ Ծառուկյանն է․ Սուրենյանցը մանրամասներ հայտնեց

© SputnikԳագիկ Ծառուկյանը ԲՀԿ-ի համագումարի և «Առաջարկ Հայաստանին» ծրագրի շնորհանդեսի ժամանակ
Գագիկ Ծառուկյանը ԲՀԿ-ի համագումարի և «Առաջարկ Հայաստանին» ծրագրի շնորհանդեսի ժամանակ - Sputnik Արմենիա, 1920, 09.04.2026
Գագիկ Ծառուկյանը ԲՀԿ-ի համագումարի և «Առաջարկ Հայաստանին» ծրագրի շնորհանդեսի ժամանակ
Բաժանորդագրվել
չեն պատրաստվում համագործակցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և դրա «արբանյակների» հետ։
ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի - Sputnik. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջին համարը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն է։ Այս մասին ԲՀԿ-ի համագումարից և «Առաջարկ Հայաստանին» ծրագրի շնորհանդեսից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղխորհրդի նախագահ, «Առաջարկ Հայաստան» նախաձեռնության անդամ Սուրեն Սուրենյանցը։
© SputnikՍուրեն Սուրենյանցը ԲՀԿ-ի համագումարից և «Առաջարկ Հայաստանին» ծրագրի շնորհանդեսից առաջ լրագրողների հետ զրույցում
Сурен Суренянц отвечает на вопросы журналистов перед началом съезда партии Процветающая Армения и презентации программы и команды Предложение Армении (9 апреля 2026). Абовян - Sputnik Արմենիա, 1920, 09.04.2026
Սուրեն Սուրենյանցը ԲՀԿ-ի համագումարից և «Առաջարկ Հայաստանին» ծրագրի շնորհանդեսից առաջ լրագրողների հետ զրույցում
«Առաջին համարն ակնհայտ է՝ Գագիկ Ծառուկյանն է։ Ես կամ ցուցակում, կոռեկտ չէ հիմա ասեմ՝ որ համարն եմ»,- նշեց Սուրենյանցը։
Անդրադառնալով վարչապետի թեկնածուին՝ նա ընգծեց, որ իրավունք չունի այդ մասին մինչ համագումարի մեկնարկը հայտարարել։
Շեշտեց՝ չեն պատրաստվում համագործակցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և դրա «արբանյակների» հետ։ Այլ ուժերի հետ իրենք պատրաստ են համագործակցել։
«Եթե մենք հաղթենք, ապա մյուս ընդդիմադիր ուժերը կպարտավորվեն կոնսոլիդացվել մեր շուրջը, իսկ եթե այլ քաղաքական ուժ լինի առաջինը, ապա բնականաբար ամբիցիա չկա։ Բոլոր ընդդիմադիր ուժերը միասնական են ՔՊ-ի հեռացման, եկեղեցին պաշտպանելու և քաղբանտարկյալներին ազատ արձակելու հարցում»,- ասաց նա։
Հիշեցնենք` ՀՀ–ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։
Մասնակցելու վերաբերյալ արդեն հայտարարել են ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը` իր «Նոր ուժ» կուսակցությամբ, ՀԱԿ–ը, որի վարչապետի թեկնածուն Լևոն Զուրաբյանն է, «Հանրապետություն» կուսակցությունը` Արամ Սարգսյանի գլխավորությամբ։ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը առաջիկա խորհրդարանական ընտրություններին կմասնակցի դաշինքով, որը կկոչվի «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ»։ Ընտրություններին մասնակցելու է նաև ԲՀԿ–ն, որի առաջնորդ Գագիկ Ծառուկյանն իր «Առաջարկ Հայաստանին» ծրագիրն ուզում է «Նոյյան տապան» դարձնել ընդդիմադիր ուժերի համար։
«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը և «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնությունը ընտրություններին կմասնակցեն միասին։
Ապրիլի 4–ին իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը միաձայն ընտրեց առաջիկա խորհրդարանական ընտրություններում վարչապետի իր թեկնածուին` Նիկոլ Փաշինյանին։
Լրահոս
0