https://arm.sputniknews.ru/20260408/trampy-hamadzajn-e-irani-het-qnnarkel-patzhamijvocneri-meghmacumy-100772968.html
Թրամփը համաձայն է Իրանի հետ քննարկել պատժամիջոցների մեղմացումը
Թրամփը համաձայն է Իրանի հետ քննարկել պատժամիջոցների մեղմացումը
Sputnik Արմենիա
ԱՄՆ նախագահը պնդում է, որ Իսլամական Հանրապետությունը ուրան չի հարստացնի։ 08.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-08T16:03+0400
2026-04-08T16:03+0400
2026-04-08T16:03+0400
իրանի իսլամական հանրապետություն
ամն
հրադադար
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/01/100501392_0:0:1600:901_1920x0_80_0_0_2ae3ddd095f132c53fcfbef83db41f63.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի - Sputnik. ԱՄՆ-ն և Իրանը քննարկում են Թեհրանի նկատմամբ սակագների և պատժամիջոցների մեղմացումը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:Նա նաև հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Իրանի պայմանավորվածությունների 15 կետերից շատերն արդեն համաձայնեցված են: ԱՄՆ նախագահի խոսքով՝ պետությունները կաշխատեն միջուկային օբյեկտներից ուրանի պաշարը հանելու և դուրս բերելու ուղղությամբ, որպեսզի հեռացնեն թաղված «միջուկային ողջ փոշին»:Այս գրառումից հետո Թրամփը կատարել է ևս մեկը՝ գրելով. «ԱՄՆ-ն անհապաղ 50 տոկոս մաքսատուրքեր կսահմանի Իրանին զենք մատակարարող երկրների դեմ»:Ապրիլի լույս 8-ի գիշերը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Իրանին հարվածները երկու շաբաթով դադարեցնելու համաձայնության մասին և հավաստիացրել, որ հրադադարը երկկողմանի է լինելու: Դրանից հետո Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները համաձայնել է իրանական 10 կետից բաղկացած առաջարկին, և Թեհրանն ԱՄՆ-ի հետ բանակցություններ կսկսի ուրբաթ օրը՝ ապրիլի 10-ին, Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում:
իրանի իսլամական հանրապետություն
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/01/100501392_101:0:1524:1067_1920x0_80_0_0_d7ae1f6f88c3e0e685301be2d1783e75.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, ամն, հրադադար
իրանի իսլամական հանրապետություն, ամն, հրադադար
Թրամփը համաձայն է Իրանի հետ քննարկել պատժամիջոցների մեղմացումը
ԱՄՆ նախագահը պնդում է, որ Իսլամական Հանրապետությունը ուրան չի հարստացնի։
ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի - Sputnik. ԱՄՆ-ն և Իրանը քննարկում են Թեհրանի նկատմամբ սակագների և պատժամիջոցների մեղմացումը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
«Միացյալ Նահանգները սերտորեն կհամագործակցի Իրանի հետ, որը, ինչպես մենք որոշել ենք, անցել է այնպիսի գործընթացով, ինչի շնորհիվ ռեժիմի շատ արդյունավետ փոփոխություններ կունենա», - «Truth Social» սոցցանցում գրել է ԱՄՆ նախագահը:
Նա նաև հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Իրանի պայմանավորվածությունների 15 կետերից շատերն արդեն համաձայնեցված են: ԱՄՆ նախագահի խոսքով՝ պետությունները կաշխատեն միջուկային օբյեկտներից ուրանի պաշարը հանելու և դուրս բերելու ուղղությամբ, որպեսզի հեռացնեն թաղված «միջուկային ողջ փոշին»:
Այս գրառումից հետո Թրամփը կատարել է ևս մեկը՝ գրելով. «ԱՄՆ-ն անհապաղ 50 տոկոս մաքսատուրքեր կսահմանի Իրանին զենք մատակարարող երկրների դեմ»:
Ապրիլի լույս 8-ի գիշերը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Իրանին հարվածները
երկու շաբաթով դադարեցնելու համաձայնության մասին և հավաստիացրել, որ հրադադարը երկկողմանի է լինելու: Դրանից հետո Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները
համաձայնել է իրանական 10 կետից բաղկացած առաջարկին, և Թեհրանն ԱՄՆ-ի հետ բանակցություններ կսկսի ուրբաթ օրը՝ ապրիլի 10-ին, Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում: