https://arm.sputniknews.ru/20260408/spitak-tany-hajtararel-en-te-irani-nkatmamb-amn-n-haghtanak-e-tarel-100753983.html
Սպիտակ տանը հայտարարել են, թե Իրանի նկատմամբ ԱՄՆ-ն հաղթանակ է տարել
Սպիտակ տանը հայտարարել են, թե Իրանի նկատմամբ ԱՄՆ-ն հաղթանակ է տարել
Sputnik Արմենիա
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում «ոսկեդար» է սկսվում։ 08.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-08T09:27+0400
2026-04-08T09:27+0400
2026-04-08T09:41+0400
ամն
իսրայել
իրանի իսլամական հանրապետություն
պատերազմ
հրադադար
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/08/100752997_0:142:1501:986_1920x0_80_0_0_aa252518b613c1400915bab21b3e6954.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի - Sputnik. Սպիտակ տանը հայտարարել են Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի հաղթանակի մասին։«Սա Միացյալ նահանգների հաղթանակն է, որը տարել են նախագահ Թրամփն ու մեր անհավատալի զինվորականները։ «Էպիկական կատաղություն» գործողության ամենասկզբից նախահագ Թրամփը ենթադրում էր, որ այն կտևի 4-6 շաբաթ։ Մեր մարտիկների անհավանական ունակությունների շնորհիվ մենք մեր հիմնական նպատակներին հասանք և գերակատարեցինք 38 օրում»,-հայտարարել է ԱՄՆ նախագահի մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը X սոցիալական ցանցում։Բացի այդ, ինչպես նշել է Լևիթը, Թրամփը հասել է Հորմուզի նեղուցի բացմանը։«Երբեք չպետք է թերագնահատել նախագահ Թրամփի` Ամերիկայի շահերը հաջողությամբ առաջ մղելու և խաղաղության հաստատմանը նպաստելու ունակությունը»,-եզրափակել է նա։ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր հերթին հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում «ոսկեդար» է սկսվել։Իրանի հետ ժամանակավոր զինադադարի մասին համաձայնագիրը նա անվանել է հաղթանակի օր և հավելել, որ Վաշինգտոնը կօգնի հաղթահարել տրանսպորտային կոլապսը Հորմուզի նեղուցում։«Մեզ բազմաթիվ դրական փոփոխություններ են սպասվում։ Հսկայական կարողություն կաշխատենք։ Իրանը կկարողանա ձեռնամուխ լինել վերականգնմանը։ Մենք կսկսենք ամեն տեսակի պաշարներ կուտակել և պարզապես մոտակայքում կլինենք՝ համոզվելու համար, որ ամեն ինչ ընթանում է այնպես, ինչպես հարկն է»,-գրել է ԱՄՆ նախագահը։Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնել է երկու շաբաթով կասեցնել Իրանի ուղղությամբ հարվածները և հավաստիացրել է, որ հրադադարը կլինի երկկողմանի։ Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհուրդը հայտարարել է, որ Թեհրանը ԱՄՆ-ի հետ բանակցություններ կսկսի ապրիլի 10-ին, Իսլամաբադում (Պակիստան)։ Իրանական կողմը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները ստիպված են եղել ընդունել Թեհրանի 10 կետից բաղկացած առաջարկը, որը ներառում է պատերազմի դադարեցում բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում իսլամական դիմադրության դեմ։
ամն
իսրայել
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/08/100752997_0:0:1333:1000_1920x0_80_0_0_96ed61c9f227e96e5ae445321c98126b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ամն, իսրայել, իրանի իսլամական հանրապետություն, պատերազմ, հրադադար
ամն, իսրայել, իրանի իսլամական հանրապետություն, պատերազմ, հրադադար
Սպիտակ տանը հայտարարել են, թե Իրանի նկատմամբ ԱՄՆ-ն հաղթանակ է տարել
09:27 08.04.2026 (Թարմացված է: 09:41 08.04.2026) ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում «ոսկեդար» է սկսվում։
ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի - Sputnik. Սպիտակ տանը հայտարարել են Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի հաղթանակի մասին։
«Սա Միացյալ նահանգների հաղթանակն է, որը տարել են նախագահ Թրամփն ու մեր անհավատալի զինվորականները։ «Էպիկական կատաղություն» գործողության ամենասկզբից նախահագ Թրամփը ենթադրում էր, որ այն կտևի 4-6 շաբաթ։ Մեր մարտիկների անհավանական ունակությունների շնորհիվ մենք մեր հիմնական նպատակներին հասանք և գերակատարեցինք 38 օրում»,-հայտարարել է ԱՄՆ նախագահի մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը X սոցիալական ցանցում։
Նրա խոսքով՝ զինված ուժերի հաջողությունը նախագահ Թրամփին և նրա թիմին թույլ տվեց գործի դնել ազդեցության առավելագույն լծակներ, ինչը հնարավորություն տվեց բարդ բանակցություններ վարել, որոնք այժմ ճանապարհ են բացել դեպի դիվանագիտական լուծում և երկարատև խաղաղություն։
Բացի այդ, ինչպես նշել է Լևիթը, Թրամփը հասել է Հորմուզի նեղուցի բացմանը։
«Երբեք չպետք է թերագնահատել նախագահ Թրամփի` Ամերիկայի շահերը հաջողությամբ առաջ մղելու և խաղաղության հաստատմանը նպաստելու ունակությունը»,-եզրափակել է նա։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր հերթին հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում «ոսկեդար» է սկսվել։
Իրանի հետ ժամանակավոր զինադադարի մասին համաձայնագիրը նա անվանել է հաղթանակի օր և հավելել, որ Վաշինգտոնը կօգնի հաղթահարել տրանսպորտային կոլապսը Հորմուզի նեղուցում։
«Մեզ բազմաթիվ դրական փոփոխություններ են սպասվում։ Հսկայական կարողություն կաշխատենք։ Իրանը կկարողանա ձեռնամուխ լինել վերականգնմանը։ Մենք կսկսենք ամեն տեսակի պաշարներ կուտակել և պարզապես մոտակայքում կլինենք՝ համոզվելու համար, որ ամեն ինչ ընթանում է այնպես, ինչպես հարկն է»,-գրել է ԱՄՆ նախագահը։
Ընդ որում, Իրանն ավելի վաղ հայտարարել էր, որ կպահպանի վերահսկողությունը Հորմուզի նեղուցի նկատմամբ նաև ԱՄՆ-ի հետ զինադադարի ընթացքում։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ նախագահ
Դոնալդ Թրամփը համաձայնել է երկու շաբաթով կասեցնել Իրանի ուղղությամբ հարվածները և հավաստիացրել է, որ հրադադարը կլինի երկկողմանի։ Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհուրդը հայտարարել է, որ Թեհրանը ԱՄՆ-ի հետ բանակցություններ կսկսի ապրիլի 10-ին, Իսլամաբադում (Պակիստան)։ Իրանական կողմը
հայտարարել է, որ Միացյալ Նահանգները ստիպված են եղել ընդունել Թեհրանի 10 կետից բաղկացած առաջարկը, որը ներառում է պատերազմի դադարեցում բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում իսլամական դիմադրության դեմ։