00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:28
5 ր
Ուղիղ եթեր
09:33
26 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
6 ր
Ուղիղ եթեր
09:29
31 ր
Ուղիղ եթեր
10:06
53 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Սամվել Կարապետյանի բիզնեսների դեմ հարկային տեռոր սկսելու հանձնարարական չկա. ՊԵԿ նախագահ

© Sputnik / Aram NersesyanՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը - Sputnik Արմենիա, 1920, 08.04.2026
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Էդուարդ Հակոբյանը վստահեցրեց, որ ՊԵԿ վարչարարությունը իրականացվում է թիրախային ռիսկերի հիման վրա։
ԵՐԵՎԱՆ, ապրիլի 8 — Sputnik. Գործարար, բարերար, «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի բիզնեսների դեմ հարկային տեռոր սկսելու հանձնարարական չկա։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը։
Այսօր առավոտյան հերթական տեսաուղերձում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել էր «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանին ու նշել, որ «վախենում է, որ մինչև տարվա վերջ Կարապետյանը միլիարդատերից բոմժ դառնա»։
ՊԵԿ նախագահը նշեց, որ առավոտից զբաղված է եղել ու չի լսել նման արտահայտության մասին։
«Նման հանձնարարական ես չունեմ և թույլ տվեք`դա ես չմեկնաբանեմ»,–ասաց Հակոբյանը։
Լրագրողի այն հարցին, թե եղե՞լ են իրավիճակներ, երբ ստացվել են նմանատիպ հրահանգներ ստուգելու ինչ–որ անձանց պատկանող բիզնեսները և միտումնավոր խախտումներ հայտնաբերելու, ՊԵԿ նախագահը բացառեց։
« Իմ` պետական եկամուտների կոմիտեի նախագահ լինելու շրջանակներում չեն եղել նման բաներ։ Մեր վարչարարությունը իրականացվում է թիրախային ռիսկերի հիման վրա»,–ասաց նա։
ՊԵԿ նախագահը հիշեցրեց, որ Պետական եկամուտների կոմիտեի անմիջական ղեկավարը վարչապետն է և բնական է, որ, օրինակ, ժամանակ առ ժամանակ կարող են հարցեր ծագել, թե, այս կամ այն բիզնեսը ի՞նչ ռիսկեր ունի, ի՞նչ ստվերային խնդիրներ։
«Նման խոսակցություններ վարչապետի հետ տեղի են ունենում, և դա շատ բնականոն է։ Մենք ինքներս էլ նախաձեռնում ենք բազմաթիվ վերլուծություններ և ներկայացնում ենք վարչապետին։ Պարզ է, որ մենք թիրախային ենք գնում ռիսկերի և ստվերի հետևից, դա է մեր աշխատելաոճը»,–եզրափակեց Հակոբյանը։
Լրահոս
0