https://arm.sputniknews.ru/20260408/hvormuzi-neghucum-naveri-sharzhy-versksvel-e-marine-traffic-100766825.html
Հորմուզի նեղուցում նավերի շարժը վերսկսվել է. Marine Traffic
Հորմուզի նեղուցում նավերի շարժը վերսկսվել է. Marine Traffic
Sputnik Արմենիա
Իրանական կողմը հայտարարել էր, որ ԱՄՆ–ն ստիպված է եղել ընդունել Թեհրանի` 10 կետից բաղկացած առաջարկը։ 08.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-08T14:05+0400
2026-04-08T14:05+0400
2026-04-08T14:54+0400
հորմուզի նեղուց
իրանի իսլամական հանրապետություն
ամն
պատերազմ
հրադադար
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/01/100471545_0:54:1201:729_1920x0_80_0_0_f57f5847cb0e5137f50f13e9229ffafa.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի - Sputnik. Հորմուզի նեղուցում նավերի շարժը վերսկսվել է հրադադարի մասին հայտարարությունից հետո։ Այս մասին X-ի իր էջում հայտնել է իրական ժամանակում նավերի ընթացքին հետևող առաջատար առցանց ծառայությունը՝ Marine Traffic-ը:Նշվում է, որ Թրամփի կողմից կրակի դադարեցման մասին հայտարարությունից հետո Հորմուզի նեղուցում նկատվում են նավագնացության ակտիվության առաջին նշանները:Հայատարարությունը ներառում է ռազմավարական ջրային այս ուղու ժամանակավոր բացումը՝ բանակցություններ վարելու նպատակով։Ներկա պահին արձանագրվում են նավերի առաջին տեղաշարժերը։ Նեղուցն արդեն հատել են հունական NJ Earth և Լիբերիայի դրոշի ներքո նավարկող Daytona Beach նավերը:Միևնույն ժամանակ, աշխարհի խոշորագույն բեռնափոխադրող ընկերություններից մեկը՝ Maersk-ը, հայտարարել է, որ չի վերսկսի ուղերթները Հորմուզի նեղուցով՝ չնայած Թրամփի հայտարարած հրադադարին: Ընկերությունում պարզաբանել են, որ չեն հավատում երթուղու անվտանգության մասին հայտարարություններին ու կշարունակեն զգուշավոր մոտեցում ցուցաբերել:Հիշեցնենք` ապրիլի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնել է երկու շաբաթով դադարեցնել Իրանի ուղղությամբ հարվածները և հավաստիացրել է, որ հրադադարը կլինի երկկողմանի։ Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհուրդը հայտարարել է, որ Թեհրանը ԱՄՆ-ի հետ բանակցություններ կսկսի ապրիլի 10-ին Իսլամաբադում (Պակիստան)։Իրանական կողմը հայտարարել է, որ ԱՄՆ–ն ստիպված է եղել ընդունել Թեհրանի` 10 կետից բաղկացած առաջարկը, որը ներառում է Հորմուզի նեղուցի նկատմամբ վերահսկողության պահպանում և պատերազմի դադարեցում բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանի իսլամական դիմադրության դեմ։Միևնույն ժամանակ, ինչպես հայտնում է «Times of Israel»-ը, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակից հայտարարել են, որ Իրանի, ԱՄՆ-ի և Իսրայելի միջև երկշաբաթյա հրադադարի մասին համաձայնագիրը չի տարածվում Լիբանանի վրա։
հորմուզի նեղուց
իրանի իսլամական հանրապետություն
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/01/100471545_0:0:1069:802_1920x0_80_0_0_ba135fab7133a7b20b6db7bcd16a61ac.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հորմուզի նեղուց, իրանի իսլամական հանրապետություն, ամն, պատերազմ, հրադադար
հորմուզի նեղուց, իրանի իսլամական հանրապետություն, ամն, պատերազմ, հրադադար
Հորմուզի նեղուցում նավերի շարժը վերսկսվել է. Marine Traffic
14:05 08.04.2026 (Թարմացված է: 14:54 08.04.2026) Իրանական կողմը հայտարարել էր, որ ԱՄՆ–ն ստիպված է եղել ընդունել Թեհրանի` 10 կետից բաղկացած առաջարկը։
ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի - Sputnik. Հորմուզի նեղուցում նավերի շարժը վերսկսվել է հրադադարի մասին հայտարարությունից հետո։ Այս մասին X-ի իր էջում հայտնել է իրական ժամանակում նավերի ընթացքին հետևող առաջատար առցանց ծառայությունը՝ Marine Traffic-ը:
Նշվում է, որ Թրամփի կողմից կրակի դադարեցման մասին հայտարարությունից հետո Հորմուզի նեղուցում նկատվում են նավագնացության ակտիվության առաջին նշանները:
Հայատարարությունը ներառում է ռազմավարական ջրային այս ուղու ժամանակավոր բացումը՝ բանակցություններ վարելու նպատակով։
«Տարածաշրջանում դեռևս հարյուրավոր նավեր կան, այդ թվում՝ 426 տանկեր, հեղուկացված ածխաջրածնային գազի (LPG) փոխադրման 34 նավ և հեղուկացված բնական գազի (LNG) փոխադրման 19 նավ, որոնցից շատերը նախկինում փաստացի արգելափակվել էին խափանումների պատճառով»,-հայտնում է Marine Traffic-ը:
Ներկա պահին արձանագրվում են նավերի առաջին տեղաշարժերը։ Նեղուցն արդեն հատել են հունական NJ Earth և Լիբերիայի դրոշի ներքո նավարկող Daytona Beach նավերը:
Միևնույն ժամանակ, աշխարհի խոշորագույն բեռնափոխադրող ընկերություններից մեկը՝ Maersk-ը, հայտարարել է, որ չի վերսկսի ուղերթները Հորմուզի նեղուցով՝ չնայած Թրամփի հայտարարած հրադադարին: Ընկերությունում պարզաբանել են, որ չեն հավատում երթուղու անվտանգության մասին հայտարարություններին ու կշարունակեն զգուշավոր մոտեցում ցուցաբերել:
Հիշեցնենք` ապրիլի 8-ին ԱՄՆ նախագահ
Դոնալդ Թրամփը համաձայնել է երկու շաբաթով դադարեցնել Իրանի ուղղությամբ հարվածները և հավաստիացրել է, որ հրադադարը կլինի երկկողմանի։ Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհուրդը հայտարարել է, որ Թեհրանը ԱՄՆ-ի հետ բանակցություններ կսկսի ապրիլի 10-ին Իսլամաբադում (Պակիստան)։
Իրանական կողմը հայտարարել է, որ ԱՄՆ–ն ստիպված է եղել ընդունել Թեհրանի` 10 կետից բաղկացած առաջարկը, որը ներառում է Հորմուզի նեղուցի նկատմամբ վերահսկողության պահպանում և պատերազմի դադարեցում բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանի իսլամական դիմադրության դեմ։
Միևնույն ժամանակ, ինչպես հայտնում է «Times of Israel»-ը, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակից հայտարարել են, որ Իրանի, ԱՄՆ-ի և Իսրայելի միջև երկշաբաթյա հրադադարի մասին համաձայնագիրը չի տարածվում Լիբանանի վրա։