https://arm.sputniknews.ru/20260408/arcakhcin-zvori-balajani-masin-aranc-avelvord-khvosqeri-100774487.html
Արցախի մարդը․ Զորի Բալայանի մասին՝ առանց ավելորդ խոսքերի
Արցախի մարդը․ Զորի Բալայանի մասին՝ առանց ավելորդ խոսքերի
Sputnik Արմենիա
Sputnik Արմենիայի սյունակագիր Սերգեյ Բաբլումյանը նշում է՝ Զորի Բալայանի հայրը, ինչպես դժվար չէ կռահել, ծնունդով Լեռնային Ղարաբաղից է, և տարօրինակ կլիներ, եթե... 08.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-08T20:34+0400
2026-04-08T20:34+0400
2026-04-08T20:45+0400
զորի բալայան
հեղինակներ
խսհմ
գրող
արցախ
https://cdn.am.sputniknews.ru/img/396/35/3963519_0:38:1600:938_1920x0_80_0_0_84dfd50944ca2adab4631b328d8105ec.jpg
Խորհրդային ժամանակաշրջանի կուսակցական «Պրավդա»-ն բոլոր թերթերից առաջինն էր, որից հետո կառավարության պաշտոնական «Իզվեստիան»-ն էր, արհմիութենական տեղեկագիր «Տրուդ»-ը և երիտասարդական «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն:Ձևն էր այդպես։ Իսկ ըստ էության, առաջնահերթությունն ապահովում էին դրանցում աշխատող լրագրողները. որքան ավելի հետաքրքիր, խորը և հնարավորինս ճշմարտացի էին նրանք գրում, այնքան ավելի շատ ընթերցողներ էր թերթը ունենում: Այս իմաստով «Լիտերատուրնայա գազետա»-ն, կամ, ինչպես նրան քնքշորեն անվանում էին՝ «Լիտերատուրկան», վստահորեն մնում էր առաջատարների խմբում, ինչի մասին կարելի էր դատել Հայաստանում նրա ընթերցողների (և երկրպագուների) թվով։Հայաստանը 1975 թվականից «Լիտերատուրկայում» սկսեց ներկայացնել Զորի Բալայանը, որը ծնունդով Լեռնային Ղարաբաղից էր, Բալթյան նավատորմի նավաստի (ի դեպ՝ Բալթյան նավատորմի ծանրամարտի չեմպիոն), ապա՝ Ռյազանի բժշկական ինստիտուտի շրջանավարտ, բժիշկ Կամչատկայում, բայց, ինչպես պարզվեց, մասնագիտությամբ գրող և լրագրող։ Այդպես պատահում է, թեև Հայաստանի լրագրողական կորպուսում նման բան դեռ չէին տեսել։Ի՞նչ արեց Զորին հայրենի երկիր վերադառնալով: Առաջին հերթին մեկնեց հանրապետության՝ առանց բացառության բոլոր շրջաններ, շրջեց գրեթե բոլոր գյուղերով, ծանոթացավ հարյուրավոր մարդկանց հետ և տասնյակ հոդվածներ գրեց ամեն ինչի մասին։ Լրագրողը ճանաչում էր Հայաստանը, հանրապետությունն էլ ճանաչում էր նրան, և ծանոթությունը շատ արդյունավետ էր։Այսօր քչերն են հիշում նորվեգացի հայտնի ճանապարհորդ Թուր Հեյերդալին, ով 1969 թվականին «Ռա» պապիրուսային նավով շուրջերկրյա ճանապարհորդության համար միջազգային թիմ էր հավաքել։ Այդ տարի Հեյերդալը ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի նախագահ Մստիսլավ Կելդիշին խնդրեց գտնել ռուս բժիշկ, ով տիրապետում է անգլերենին և հումորի զգացում ունի։ Դիտարկվում էր նաև Զորի Բալայանի թեկնածությունը, սակայն ընտրությունը կանգ առավ Յուրի Սենկևիչի վրա, որը հետագայում դարձավ «Կինոճանապարհորդությունների ակումբ» (հետագայում՝ «Ճանապարհորդների ակումբ»-խմբ.) հայտնի հեռուստահաղորդման մշտական հաղորդավարը։Հետագայում Բալայանը գնաց իր ուղիով՝ շուրջերկրյա ճանապարհորդություն կատարեց «Արմենիա» առագաստանավով՝ նավարկելով Ատլանտյան, Խաղաղ և Հնդկական օվկիանոսների ջրերով և այցելելով գրեթե բոլոր հայկական գաղթօջախները:«Լիտերատուրկայի» սեփական թղթակիցը զուր ժամանակ չկորցրեց և հայտնի դարձավ ոչ միայն ստեղծագործական գործունեությամբ և ճանապարհորդություններով։ Երբ ԽՍՀՄ-ում հացի հետ կապված դժվարություններ սկսվեցին, Հայաստանն էլ էր զգում դրանք. այդ ժամանակ Բալայանը թերթում ծավալեց քարոզչական արշավ՝ խոսելով մթերքի նկատմամբ խնայող վերաբերմունքի մասին, որը բառացիորեն գոյության համար է։ Շատերը հիշում են նրա «Հացը» պատմվածքի սկզբնամասը. «Հայրս հացը կանգնած էր կտրում...»: Հայ ժողովրդի իղձերի նվիրյալ․ ովքեր էին ներկա Զորի Բալայանի հոգեհանգստի արարողությանըՀայրը, ինչպես դժվար չէ կռահել, ծնունդով Ղարաբաղից է, և տարօրինակ կլիներ, եթե որդին իր նախնիների հողի նկատմամբ հատուկ վերաբերմունք չզառանգեր: 1988 թվականին լույս տեսավ Բալայանի «Օջախ» գիրքը, որը շատ հայերի համար հոգեհարազատ է, ադրբեջանցիների համար՝ սկանդալային, այն էլ՝ շատ մեղմ ասած։Հետո ամեն ինչ գնաց այնպես, ինչպես պետք է գնար։ Բալայանը դարձավ Ղարաբաղյան շարժման առաջնորդներից մեկը, բայց ինչով այն ավարտվեց՝ բոլորս ենք տեսնում։ Բայց այն ժամանակ, Արցախը Հայաստանի մաս ճանաչելու կրքոտ պոռթկման սկզբում, Զորիի աստեղային ժամն էր։Մարդիկ շունչները պահած՝ բարի լուրերի էին սպասում Մոսկվայից, որտեղ «Լիտերատուրկայի» թղթակիցը հայտնի բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանի հետ փորձում էին Գորբաչովին համոզել ճիշտ որոշում կայացնել։Նույն Մոսկվայում, Զորին ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի և դերասան Սոս Սարգսյանի հետ միասին հացադուլ հայտարարեց (համոզել Համբարձումյանին իր 82-ամյակի օրը դադարեցնելու հացադուլը և վերադառնալու Երևան՝ հաջողվեց միայն Վազգեն Ա կաթողիկոսին: Նույն օրը Երևանի կոնյակի գործարանը, իմանալով, որ մեծ գիտնականը կոնյակ է սիրում, նրան անվանական շիշ նվիրեց):Կյանքի վերջին տարիներին Զորին աստիճանաբար հեռացավ գործերից՝ պատկառելի տարիքի, հիվանդությունների, ընկերների և համախոհների նեղացող շրջանակի պատճառով։Զորի Բալայանը իր մահկանացուն կնքեց այս տարվա ապրիլի 5-ին։ Շատ ափսոս...
խսհմ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Սերգեյ Բաբլումյան
https://cdn.am.sputniknews.ru/img/683/54/6835482_136:0:880:743_100x100_80_0_0_6be122b90797b569ec70e76ceb521f6a.jpg
Սերգեյ Բաբլումյան
https://cdn.am.sputniknews.ru/img/683/54/6835482_136:0:880:743_100x100_80_0_0_6be122b90797b569ec70e76ceb521f6a.jpg
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/396/35/3963519_176:0:1600:1068_1920x0_80_0_0_21af453435448f209112884d92807abf.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Սերգեյ Բաբլումյան
https://cdn.am.sputniknews.ru/img/683/54/6835482_136:0:880:743_100x100_80_0_0_6be122b90797b569ec70e76ceb521f6a.jpg
զորի բալայան, հեղինակներ, խսհմ, գրող, արցախ
զորի բալայան, հեղինակներ, խսհմ, գրող, արցախ
Արցախի մարդը․ Զորի Բալայանի մասին՝ առանց ավելորդ խոսքերի
20:34 08.04.2026 (Թարմացված է: 20:45 08.04.2026) Sputnik Արմենիայի սյունակագիր Սերգեյ Բաբլումյանը նշում է՝ Զորի Բալայանի հայրը, ինչպես դժվար չէ կռահել, ծնունդով Լեռնային Ղարաբաղից է, և տարօրինակ կլիներ, եթե որդին իր նախնիների հողի նկատմամբ հատուկ վերաբերմունք չժառանգեր։
Խորհրդային ժամանակաշրջանի կուսակցական «Պրավդա»-ն բոլոր թերթերից առաջինն էր, որից հետո կառավարության պաշտոնական «Իզվեստիան»-ն էր, արհմիութենական տեղեկագիր «Տրուդ»-ը և երիտասարդական «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն:
Ձևն էր այդպես։ Իսկ ըստ էության, առաջնահերթությունն ապահովում էին դրանցում աշխատող լրագրողները. որքան ավելի հետաքրքիր, խորը և հնարավորինս ճշմարտացի էին նրանք գրում, այնքան ավելի շատ ընթերցողներ էր թերթը ունենում: Այս իմաստով «Լիտերատուրնայա գազետա»-ն, կամ, ինչպես նրան քնքշորեն անվանում էին՝ «Լիտերատուրկան», վստահորեն մնում էր առաջատարների խմբում, ինչի մասին կարելի էր դատել Հայաստանում նրա ընթերցողների (և երկրպագուների) թվով։
Հայաստանը 1975 թվականից «Լիտերատուրկայում» սկսեց ներկայացնել Զորի Բալայանը, որը ծնունդով Լեռնային Ղարաբաղից էր, Բալթյան նավատորմի նավաստի (ի դեպ՝ Բալթյան նավատորմի ծանրամարտի չեմպիոն), ապա՝ Ռյազանի բժշկական ինստիտուտի շրջանավարտ, բժիշկ Կամչատկայում, բայց, ինչպես պարզվեց, մասնագիտությամբ գրող և լրագրող։ Այդպես պատահում է, թեև Հայաստանի լրագրողական կորպուսում նման բան դեռ չէին տեսել։
Ի՞նչ արեց Զորին հայրենի երկիր վերադառնալով: Առաջին հերթին մեկնեց հանրապետության՝ առանց բացառության բոլոր շրջաններ, շրջեց գրեթե բոլոր գյուղերով, ծանոթացավ հարյուրավոր մարդկանց հետ և տասնյակ հոդվածներ գրեց ամեն ինչի մասին։ Լրագրողը ճանաչում էր Հայաստանը, հանրապետությունն էլ ճանաչում էր նրան, և ծանոթությունը շատ արդյունավետ էր։
Տեղափոխություններին հակումը նրա արյան մեջ էր։ 1967-1970 թվականներին «Վուլկան» և «Հեյզեր» ինքնաշեն նավակներով Խաղաղ օվկիանոսից մինչև Սև և Բալթիկ ծովեր ԽՍՀՄ ներքին ջրային ուղիներով նա կտրեց 30 և ավելի հազար կիլոմետր: Քիչ թվաց։
Այսօր քչերն են հիշում նորվեգացի հայտնի ճանապարհորդ Թուր Հեյերդալին, ով 1969 թվականին «Ռա» պապիրուսային նավով շուրջերկրյա ճանապարհորդության համար միջազգային թիմ էր հավաքել։ Այդ տարի Հեյերդալը ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի նախագահ Մստիսլավ Կելդիշին խնդրեց գտնել ռուս բժիշկ, ով տիրապետում է անգլերենին և հումորի զգացում ունի։ Դիտարկվում էր նաև Զորի Բալայանի թեկնածությունը, սակայն ընտրությունը կանգ առավ Յուրի Սենկևիչի վրա, որը հետագայում դարձավ «Կինոճանապարհորդությունների ակումբ» (հետագայում՝ «Ճանապարհորդների ակումբ»-խմբ.) հայտնի հեռուստահաղորդման մշտական հաղորդավարը։
Հետագայում Բալայանը գնաց իր ուղիով՝ շուրջերկրյա ճանապարհորդություն կատարեց «Արմենիա» առագաստանավով՝ նավարկելով Ատլանտյան, Խաղաղ և Հնդկական օվկիանոսների ջրերով և այցելելով գրեթե բոլոր հայկական գաղթօջախները:
«Լիտերատուրկայի» սեփական թղթակիցը զուր ժամանակ չկորցրեց և հայտնի դարձավ ոչ միայն ստեղծագործական գործունեությամբ և ճանապարհորդություններով։ Երբ ԽՍՀՄ-ում հացի հետ կապված դժվարություններ սկսվեցին, Հայաստանն էլ էր զգում դրանք. այդ ժամանակ Բալայանը թերթում ծավալեց քարոզչական արշավ՝ խոսելով մթերքի նկատմամբ խնայող վերաբերմունքի մասին, որը բառացիորեն գոյության համար է։ Շատերը հիշում են նրա «Հացը» պատմվածքի սկզբնամասը. «Հայրս հացը կանգնած էր կտրում...»:
Հայրը, ինչպես դժվար չէ կռահել, ծնունդով Ղարաբաղից է, և տարօրինակ կլիներ, եթե որդին իր նախնիների հողի նկատմամբ հատուկ վերաբերմունք չզառանգեր: 1988 թվականին լույս տեսավ Բալայանի «Օջախ» գիրքը, որը շատ հայերի համար հոգեհարազատ է, ադրբեջանցիների համար՝ սկանդալային, այն էլ՝ շատ մեղմ ասած։
Հետո ամեն ինչ գնաց այնպես, ինչպես պետք է գնար։ Բալայանը դարձավ Ղարաբաղյան շարժման առաջնորդներից մեկը, բայց ինչով այն ավարտվեց՝ բոլորս ենք տեսնում։ Բայց այն ժամանակ, Արցախը Հայաստանի մաս ճանաչելու կրքոտ պոռթկման սկզբում, Զորիի աստեղային ժամն էր։
Մարդիկ շունչները պահած՝ բարի լուրերի էին սպասում Մոսկվայից, որտեղ «Լիտերատուրկայի» թղթակիցը հայտնի բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանի հետ փորձում էին Գորբաչովին համոզել ճիշտ որոշում կայացնել։
Նույն Մոսկվայում, Զորին ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի և դերասան Սոս Սարգսյանի հետ միասին հացադուլ հայտարարեց (համոզել Համբարձումյանին իր 82-ամյակի օրը դադարեցնելու հացադուլը և վերադառնալու Երևան՝ հաջողվեց միայն Վազգեն Ա կաթողիկոսին: Նույն օրը Երևանի կոնյակի գործարանը, իմանալով, որ մեծ գիտնականը կոնյակ է սիրում, նրան անվանական շիշ նվիրեց):
Կյանքի վերջին տարիներին Զորին աստիճանաբար հեռացավ գործերից՝ պատկառելի տարիքի, հիվանդությունների, ընկերների և համախոհների նեղացող շրջանակի պատճառով։
Զորի Բալայանը իր
մահկանացուն կնքեց այս տարվա ապրիլի 5-ին։ Շատ ափսոս...