https://arm.sputniknews.ru/20260407/petdepartamenty-bahrejnum-gtnvvogh-amerikacinerin-khvorhurd-e-tvel-mnal-taqstvocnerum-100744170.html
Պետդեպարտամենտը Բահրեյնում գտնվող ամերիկացիներին խորհուրդ է տվել մնալ թաքստոցներում
Պետդեպարտամենտը Բահրեյնում գտնվող ամերիկացիներին խորհուրդ է տվել մնալ թաքստոցներում
Sputnik Արմենիա
Գերատեսչությունը հորդորել է հեռու մնալ պատուհաններից: 07.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-07T20:33+0400
2026-04-07T20:33+0400
2026-04-07T20:34+0400
ամն
բահրեյն
ապաստարան
ամն պետական դեպարտամենտ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/0e/99833612_0:0:3641:2048_1920x0_80_0_0_bb6cdbb2cb13ee3ce664801ea56ef7c4.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Իրանին ուղղված վերջնագրի ֆոնին Պետդեպարտամենտը Բահրեյնում գտնվող ամերիկացիներին խորհուրդ է տվել պատսպարվել: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։Ավելի վաղ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ իրանական քաղաքակրթությունն այսօր կարող է անվերադարձ դադարեցնել իր գոյությունը՝ միաժամանակ ընդգծելով, որ չէր ցանկանա դա:Գերատեսչությունը Բահրեյնում գտնվող ամերիկացիներին հորդորել է լինել անվտանգ տարածքներում և հեռու մնալ պատուհաններից:«Ձեզ հետ ունեցեք սննդի, ջրի, դեղորայքի և այլ անհրաժեշտ պարագաների պաշար։ Խնդրում ենք շարունակել ստուգել ձեր էլեկտրոնային փոստը լրացուցիչ տեղեկությունների կամ հրատապ թարմացումների համար», - հավելել է Պետդեպարտամենտը։Հիշեցնենք` ԱՄՆ–ն ու Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցնել Իրանին։ Սպանվեցին երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ու նրա կինը, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Մարտի 18–ին հայտնի դարձավ, որ սպանվել են նաև Իրանի գերագույն ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին, նրա որդին ու հատուկ օգնականը` Մորթեզա Լարիջանին։Իրանը մարտի 1–ից պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
ամն
բահրեյն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/0e/99833612_455:0:3186:2048_1920x0_80_0_0_4abcf09437ba62deb78655f95f7b8b3c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ամն, բահրեյն, ապաստարան, ամն պետական դեպարտամենտ
ամն, բահրեյն, ապաստարան, ամն պետական դեպարտամենտ
Պետդեպարտամենտը Բահրեյնում գտնվող ամերիկացիներին խորհուրդ է տվել մնալ թաքստոցներում
20:33 07.04.2026 (Թարմացված է: 20:34 07.04.2026) Գերատեսչությունը հորդորել է հեռու մնալ պատուհաններից:
ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Իրանին ուղղված վերջնագրի ֆոնին Պետդեպարտամենտը Բահրեյնում գտնվող ամերիկացիներին խորհուրդ է տվել պատսպարվել: Այս մասին հայտնում է
ՌԻԱ Նովոստին։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահը
հայտարարել էր, որ իրանական քաղաքակրթությունն այսօր կարող է անվերադարձ դադարեցնել իր գոյությունը՝ միաժամանակ ընդգծելով, որ չէր ցանկանա դա:
«Մանամայում ամերիկյան դեսպանատունը ԱՄՆ կառավարության բոլոր աշխատակիցներին հրահանգել է մնալ ապաստարանում։ ԱՄՆ–ի բոլոր քաղաքացիներին, որոնք գտնվում են Բահրեյնում, խորհուրդ ենք տալիս անել նույնը», - ասվում է Պետդեպարտամենտի հաղորդագրության մեջ։
Գերատեսչությունը Բահրեյնում գտնվող ամերիկացիներին հորդորել է լինել անվտանգ տարածքներում և հեռու մնալ պատուհաններից:
«Ձեզ հետ ունեցեք սննդի, ջրի, դեղորայքի և այլ անհրաժեշտ պարագաների պաշար։ Խնդրում ենք շարունակել ստուգել ձեր էլեկտրոնային փոստը լրացուցիչ տեղեկությունների կամ հրատապ թարմացումների համար», - հավելել է Պետդեպարտամենտը։
Հիշեցնենք` ԱՄՆ–ն ու Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին
հարվածներ հասցնել Իրանին։ Սպանվեցին երկրի
գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ու
նրա կինը, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Մարտի 18–ին հայտնի դարձավ, որ
սպանվել են նաև Իրանի գերագույն ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին, նրա որդին ու հատուկ օգնականը` Մորթեզա Լարիջանին։
Իրանը մարտի 1–ից պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին: