https://arm.sputniknews.ru/20260407/mez-nvor-paterazmner-petq-chen-samvel-karapetjann-ugherdz-e-hghel-100716231.html
Մեզ նոր պատերազմներ պետք չեն. Սամվել Կարապետյանն ուղերձ է հղել
Մեզ նոր պատերազմներ պետք չեն. Սամվել Կարապետյանն ուղերձ է հղել
Sputnik Արմենիա
Սամվել Կարապետյանը հիշեցրել է Վրաստանի և Ուկրաինայի հետ պատահածը՝ հավելելով, որ ՀՀ-ին նոր պատերազմներ պետք չեն։ 07.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-07T11:45+0400
2026-04-07T11:45+0400
2026-04-07T12:19+0400
սամվել կարապետյան
ուղերձ
ընտրություններ
ազգային ժողովի ընտրություններ
«քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ)
նիկոլ փաշինյան
ռուսաստան
հայաստան-ռուսաստան համագործակցություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/12/90273974_0:0:954:537_1920x0_80_0_0_525970a179854588e40adbbd58293a88.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի – Sputnik. Տնային կալանքի տակ գտնվող «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանն ուղերձ է հղել՝ նշելով, որ հուլիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում Հայաստանի քաղաքացին պետք է ընտրի Ռուսաստանի հետ սանձազերծված տնտեսական պատերազմի և իրական փոփոխությունների միջև։ Կարապետյանի կարծիքով՝ ապրիլի 1-ին Մոսկվա մեկնած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկումներում խայտառակ եղավ։Սամվել Կարապետյանի գնահատմամբ՝ Նիկոլ Փաշինյանին ՀՀ քաղաքացիների ճակատագիրն ու սոցիալական վիճակը չի հետաքրքրում։ Նրա խոսքով՝ գործող վարչապետի միակ նպատակը իշխանություն պահելն է։«Կարևորը՝ ինքը սուտ պատերազմներով վախեցնելով կարողանա մնալ իշխանության՝ հանուն սեփական բարեկեցության։ Իհարկե չի մնալու։ Հեռացնելու ենք փոքրիկ խմբակին ու բարեկամություն անենք տարածաշրջանի բոլոր երկրների հետ, ուժային բոլոր կենտրոնների հետ։ Մենք տեսանք, թե ինչ պատահեց Վրաստանի և Ուկրաինայի հետ։ Մեզ նոր պատերազմներ պետք չեն»,- շարունակել է նա։Սամվել Կարապետյանը եզրափակել է՝ ասելով, որ հունիսի 7-ին Նիկոլ Փաշինյանին կողմ քվեարկողները ստանալու են աղքատություն և թշնամանք ռուսների հետ, բևեռացում և տնտեսության փլուզում։Հիշեցնենք` ՀՀ–ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։Մասնակցելու վերաբերյալ արդեն հայտարարել են ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը` իր «Նոր ուժ» կուսակցությամբ, ՀԱԿ–ը, որի վարչապետի թեկնածուն Լևոն Զուրաբյանն է, «Հանրապետություն» կուսակցությունը` Արամ Սարգսյանի գլխավորությամբ։ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը առաջիկա խորհրդարանական ընտրություններին կմասնակցի դաշինքով, որը կկոչվի «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ»։ Ընտրություններին մասնակցելու է նաև ԲՀԿ–ն, որի առաջնորդ Գագիկ Ծառուկյանն իր «Առաջարկ Հայաստանին» ծրագիրն ուզում է «Նոյյան տապան» դարձնել ընդդիմադիր ուժերի համար։«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը և «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնությունը ընտրություններին կմասնակցեն միասին։Այսօր` ապրիլի 4–ին, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը միաձայն ընտրեց առաջիկա խորհրդարանական ընտրություններում վարչապետի իր թեկնածուին` Նիկոլ Փաշինյանին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/12/90273974_0:0:954:717_1920x0_80_0_0_7b896d6012c19bec7ca199344f659cae.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սամվել կարապետյան, ուղերձ, ընտրություններ, ազգային ժողովի ընտրություններ, «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ), նիկոլ փաշինյան, ռուսաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն
սամվել կարապետյան, ուղերձ, ընտրություններ, ազգային ժողովի ընտրություններ, «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ), նիկոլ փաշինյան, ռուսաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն
Մեզ նոր պատերազմներ պետք չեն. Սամվել Կարապետյանն ուղերձ է հղել
11:45 07.04.2026 (Թարմացված է: 12:19 07.04.2026) Սամվել Կարապետյանը հիշեցրել է Վրաստանի և Ուկրաինայի հետ պատահածը՝ հավելելով, որ ՀՀ-ին նոր պատերազմներ պետք չեն։
ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի – Sputnik. Տնային կալանքի տակ գտնվող «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանն
ուղերձ է հղել՝ նշելով, որ հուլիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում Հայաստանի քաղաքացին պետք է ընտրի Ռուսաստանի հետ սանձազերծված տնտեսական պատերազմի և իրական փոփոխությունների միջև։
Կարապետյանի կարծիքով՝ ապրիլի 1-ին Մոսկվա մեկնած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկումներում խայտառակ եղավ։
«Ավելի վատ է, որ հետևողական քայլերով դարձրեց մեր երկիրը աշխարհաքաղաքական բախման հրապարակ։ Ինչո՞ւ էր պետք փորձեր անել հեռացնել բարեկամ Ռուսաստանին մեր տարածաշրջանից։ Նրա ներկայությունը որևիցե կերպ երբեք չի խանգարել այլ ուժային կենտրոնների հետ Հայաստանի համագործակցությանը, առևտրին։ Ու ապագայում էլ վստահ եմ՝ չի խանգարելու։ Ուղղակի խելք ու ժողովրդական լեզվով ասած` շնորհք է պետք ունենալ։ Եվ հետո՝ պետք է պարզապես ողջամիտ լինել։ Ռուսաստանի հետ են մեր տնտեսական ամենախորը կապերը։ Ռուսաստանն է մեզ էժան գազ մատակարարում, սիրով ընդունում մեր սեզոնային աշխատողներին, գնում մեր գյուղատնտեսական ապրանքների զգալի մասը։ Իսկ եթե դադարեցնի այդ ամենը, ի՞նչ պատասխան եք տալու մեր ժողովրդին, որն ավելի կաղքատանա»,- գրել է Կարապետյանը։
Սամվել Կարապետյանի գնահատմամբ՝ Նիկոլ Փաշինյանին ՀՀ քաղաքացիների ճակատագիրն ու սոցիալական վիճակը չի հետաքրքրում։ Նրա խոսքով՝ գործող վարչապետի միակ նպատակը իշխանություն պահելն է։
«Կարևորը՝ ինքը սուտ պատերազմներով վախեցնելով կարողանա մնալ իշխանության՝ հանուն սեփական բարեկեցության։ Իհարկե չի մնալու։ Հեռացնելու ենք փոքրիկ խմբակին ու բարեկամություն անենք տարածաշրջանի բոլոր երկրների հետ, ուժային բոլոր կենտրոնների հետ։ Մենք տեսանք, թե ինչ պատահեց Վրաստանի և Ուկրաինայի հետ։ Մեզ նոր պատերազմներ պետք չեն»,- շարունակել է նա։
Սամվել Կարապետյանը եզրափակել է՝ ասելով, որ հունիսի 7-ին Նիկոլ Փաշինյանին կողմ քվեարկողները ստանալու են աղքատություն և թշնամանք ռուսների հետ, բևեռացում և տնտեսության փլուզում։
Մասնակցելու վերաբերյալ արդեն հայտարարել են ՀՀ 2–րդ նախագահ
Ռոբերտ Քոչարյանը, Երևանի նախկին քաղաքապետ
Հայկ Մարությանը` իր «Նոր ուժ» կուսակցությամբ, ՀԱԿ–ը, որի վարչապետի
թեկնածուն Լևոն Զուրաբյանն է, «Հանրապետություն» կուսակցությունը`
Արամ Սարգսյանի գլխավորությամբ։ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը առաջիկա խորհրդարանական ընտրություններին կմասնակցի դաշինքով, որը կկոչվի «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ»։ Ընտրություններին մասնակցելու է նաև ԲՀԿ–ն, որի առաջնորդ
Գագիկ Ծառուկյանն իր «Առաջարկ Հայաստանին» ծրագիրն ուզում է «Նոյյան տապան» դարձնել ընդդիմադիր ուժերի համար։
«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը և «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնությունը ընտրություններին
կմասնակցեն միասին։
Այսօր` ապրիլի 4–ին, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը միաձայն ընտրեց առաջիկա խորհրդարանական ընտրություններում վարչապետի իր թեկնածուին` Նիկոլ Փաշինյանին։