https://arm.sputniknews.ru/20260407/irani-arevmtjan-adrbejan-nahangum-14-mard-e-dzerbakalvel-lrtesutjan-hamar-100740392.html
Իրանի Արևմտյան Ադրբեջան նահանգում 14 մարդ է ձերբակալվել լրտեսության համար
Իրանի Արևմտյան Ադրբեջան նահանգում 14 մարդ է ձերբակալվել լրտեսության համար
Sputnik Արմենիա
Ձերբակալվածները ռազմավարական օբյեկտների վերաբերյալ տվյալներ են փոխանցել։ 07.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-07T18:20+0400
2026-04-07T18:20+0400
2026-04-07T18:20+0400
իրանի իսլամական հանրապետություն
ձերբակալություն
լրտեսություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/13/100047311_0:0:3071:1728_1920x0_80_0_0_d893e328782f09eaacb1a83c41558b37.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի – Sputnik. Իրանի Արևմտյան Ադրբեջան նահանգում 14 մարդ է ձերբակալվել ռազմավարական օբյեկտների կոորդինատները թշնամական տեղեկատվական ցանցերին փոխանցելու կասկածանքով:Ինչպես հայտնում է «Tasnim» գործակալությունը, ձերբակալվածները լուսանկարներ և տեսանյութեր են ուղարկել, ինչպես նաև լուրեր տարածել Իսրայելի և ԱՄՆ-ի օգտին գործող թշնամական ցանցերին։Նշվում է, որ նրանց հայտնաբերման և ձերբակալության գործողություններն իրականացվել են ոստիկանության հետախուզության ստորաբաժանումների մասնակցությամբ և տեղի բնակիչների աջակցությամբ:Հիշեցնենք` ԱՄՆ–ն ու Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցնել Իրանին։ Սպանվեցին երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ու նրա կինը, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Մարտի 18–ին հայտնի դարձավ, որ սպանվել են նաև Իրանի գերագույն ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին, նրա որդին ու հատուկ օգնականը` Մորթեզա Լարիջանին։Իրանը մարտի 1–ից պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/13/100047311_316:0:3047:2048_1920x0_80_0_0_eb603fcabb4a857a73759d8dd8445f52.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, ձերբակալություն, լրտեսություն
իրանի իսլամական հանրապետություն, ձերբակալություն, լրտեսություն
Իրանի Արևմտյան Ադրբեջան նահանգում 14 մարդ է ձերբակալվել լրտեսության համար
Ձերբակալվածները ռազմավարական օբյեկտների վերաբերյալ տվյալներ են փոխանցել։
ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի – Sputnik. Իրանի Արևմտյան Ադրբեջան նահանգում 14 մարդ է ձերբակալվել ռազմավարական օբյեկտների կոորդինատները թշնամական տեղեկատվական ցանցերին փոխանցելու կասկածանքով:
Ինչպես հայտնում է «Tasnim» գործակալությունը, ձերբակալվածները լուսանկարներ և տեսանյութեր են ուղարկել, ինչպես նաև լուրեր տարածել Իսրայելի և ԱՄՆ-ի օգտին գործող թշնամական ցանցերին։
Նշվում է, որ նրանց հայտնաբերման և ձերբակալության գործողություններն իրականացվել են ոստիկանության հետախուզության ստորաբաժանումների մասնակցությամբ և տեղի բնակիչների աջակցությամբ:
Հիշեցնենք` ԱՄՆ–ն ու Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին
հարվածներ հասցնել Իրանին։ Սպանվեցին երկրի
գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ու
նրա կինը, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Մարտի 18–ին հայտնի դարձավ, որ
սպանվել են նաև Իրանի գերագույն ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին, նրա որդին ու հատուկ օգնականը` Մորթեզա Լարիջանին։
Իրանը մարտի 1–ից պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին: