00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:40
4 ր
Ուղիղ եթեր
09:44
16 ր
Ուղիղ եթեր
10:01
8 ր
Ուղիղ եթեր
10:09
51 ր
Ուղիղ եթեր
11:01
8 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:23
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:50
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ի՞նչ է կատարվում ՔԿՀ-ներում, ինչո՞ւ տեր Գրիգորին թույլ չեն տվել «Նուբարաշեն» մտնել

© Sputnik / Aram NersesyanԲանտ
Բանտ - Sputnik Արմենիա, 1920, 02.04.2026
Բաժանորդագրվել
Հոգևորականը մտավախություն ունի՝ այն, ինչ տեղի ունեցավ բանակում հոգևոր առաջնորդության հետ, կարող է նաև ՔԿՀ-ներում լինել։
ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի – Sputnik. Այն, որ քրեակատարողական հիմնարկներում հոգևոր ծառայության հետ կապված որոշակի խնդիրներ կան, միանշանակ է, բայց առկա խոչընդոտները վերլուծելու, ճիշտ բնորոշելու և ձևակերպելու համար դեռ որոշ ժամանակ է պետք։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՔԿՀ-ի հոգևոր ծառայության պատասխանատու տեր Իսահակ վարդապետ Պողոսյանը՝ մեկնաբանելով մամուլում տարածված տեղեկությունները, թե հիմա էլ իշխանությունները սկսել են արհեստական խոչընդոտներ ստեղծել ՔԿՀ-ներում հոգևորականների համար։
Հայր Իսահակի խոսքով՝ իրենց համար անհասկանալի ու անընդունելի է եղել, երբ վերջերս թույլ չեն տվել Արգավանդի Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ տեր Գրիգոր քահանա Հովհաննիսյանին մուտք գործել «Նուբարաշեն» ՔԿՀ այն դեպքում, երբ տեր Գրիգորը ՔԿՀ-ներում հոգևոր ծառայություն է իրականացնում արդեն ավելի քան 16 տարի։
«Մեզ պատշաճ չեն իրազեկել ու չեն հիմնավորել որոշումը, ասել են, իբրև թե, տեր Գրիգորը քաղաքականությամբ է զբաղվել։ Ընդ որում, խոսքը մեր ամենափորձառու, ամենածառայասեր, խոնարհ քահանաներից մեկի մասին է (տեր Գրիգորն այն 2 տասնյակից ավելի քահանաներից է, որը սատարում է Մասյացոտնի թեմի նորանշանակ տեղապահ Տ․ Ռուբեն վարդապետ Զարգարյանին – խմբ․)։ Ես մի քիչ առաջ անցնեմ ու ասեմ, որ մտավախություն ունեմ՝ այն, ինչ եղավ բանակում հոգևոր առաջնորդության պարագայում, նույնն էլ կարող է լինել բանտերում։ Ես չգիտեմ, թե դրանից ով և ինչ է շահելու, բայց նման ազդակներ ինձ փոխանցում են»,- ասաց հայր Իսահակը՝ շեշտելով, որ տեր Գրիգորին փոխարինելու հարց այս պահին չեն դիտարկում, որովհետև նրա մուտքն արգելելու պատճառը չեն հասկանում։
Նրա խոսքով՝ տեղի ունեցածն անսպասելի էր, քանի որ ՔԿՀ-ներում հոգևոր ծառայություն իրականացնող հոգևորականներին միշտ լավ և հարգալից են ընդունել, ինչպես հայր սուրբն է ասում՝ ջերմության, հարգանքի և վստահության մթնոլորտում։ Ինչ վերաբերում է հոգևոր ծառայության նշանակությանը, դա կարևոր է քրեակատարողական հիմնարկներում ոչ միայն անձանց վերասոցիալականացման ճանապարհին, այլև այն պատճառով, որ բանտերում հոգևորականի գործառույթը մեկ ուրիշը չի կարող իրականացնել։
«Ուրիշ մեկը չի կարողանալու մեղքերի թողություն, հաղորդություն տալ։ Այդ կարողականությամբ օժտված է միայն հոգևորականը, հիմա, երբ այդ դրական ազդակները հանում ես բանտերից, դրա բացակայությունն արտահայտվելու է նաև ազատազրկված այդ մարդկանց կյանքում»,- նշեց հայր Իսահակը։
Ըստ նրա՝ հոգևորականը նաև ինչ-որ առումով հոգեբանի դեր է կատարում քրեակատարողական հիմնարկներում։ Ներկայում ՔԿՀ-ներում հոգևոր ծառայություն մշտական հիմունքներով իրականացնում են 9 հոգևորականներ, սակայն հոգևորականների կարիքն այնքան կա, որ այժմ նաև այլ վարդապետների, քահանաների, սարկավագների են ներգրավում, օրինակ, տարբեր տոներին, որպեսզի հնարավոր լինել ավելի մեծ թվով մարդկանց մեղքերի թողություն տալ և այլն։
Թեմայի համատեքստում հայր Իսահակը նաև նշեց, որ ներկայում «Վանաձոր» ՔԿՀ-ում հոգևոր ծառայություն իրականացնող քահանա չկա՝ անցաթուղթ չունենալու պատճառաբանությամբ։ Ասել են, որ հարցը պետք է կարգավորի քրեակատարողական ծառայության պետը, սակայն հարցը դեռ լուծված չէ։
Նշենք, որ հարցի առնչությամբ Sputnik Արմենիան փորձեց մեկնաբանություն ստանալ նաև ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունից, որտեղ խնդրել են գրավոր հարցում ուղարկել։ Պատասխանը կհրապարկվի այն ստանալուց հետո։
Լրահոս
0