https://arm.sputniknews.ru/20260406/mvoskvaji-qnnchakan-mekusaranum-inqnaspan-e-eghel-krvokusi-ahabekichneric-meky-100701223.html
Մոսկվայի քննչական մեկուսարանում ինքնասպան է եղել «Կրոկուսի» ահաբեկիչներից մեկը
Մոսկվայի քննչական մեկուսարանում ինքնասպան է եղել «Կրոկուսի» ահաբեկիչներից մեկը
Sputnik Արմենիա
Նշվում է, որ վերակենդանացման գործողություններն արդյունք չեն տվել։ 06.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-06T18:00+0400
2026-04-06T18:00+0400
2026-04-06T19:07+0400
կրոկուս սիթի հոլ
դատարան
ահաբեկչություն
ինքնասպանություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/06/100700361_0:0:960:540_1920x0_80_0_0_5175083eda6a48b16c6dd4999dae63ac.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի - Sputnik. «Կրոկուս Սիթի Հոլ»-ում կատարված ահաբեկչության հանցագործներից մեկը, որը դատապարտվել էր ցմահ ազատազրկման, Մոսկվայի մեկուսարանի խցում ինքնասպան է եղել: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են իրավապահ մարմիններից։Ինչպես ավելի վաղ գործակալությանը հայտնի էր դարձել գործի նյութերից, «Կրոկուսի» ահաբեկչությունը ֆինանսավորվել է Յուսուֆզոդայի բանկային քարտի միջոցով, ինչի մասին նա, իր խոսքով, տեղյակ չի եղել: Յուսուֆզոդան միացել է ալիքի, որտեղ քարոզում էին իսլամի արմատական ուսմունքը, կատարում էր այդ այդ խմբի ադմինիստրատորի հանձնարարությունները։ Գործի նյութերից պարզվել է, որ ահաբեկչությունից կարճ ժամանակ անց նա ուղևորվել է «Վնուկովո» օդանավակայան, խնդրել է իր համար ավիատոմս ամրագրել ցանկացած երկիր մոտակա թռիչքի համար, սակայն անձնագրային հսկողության ժամանակ ձերբակալվել է:Ահաբեկչությունը կատարվել է Կիևի շահերից ելնելով. «Կրոկուսի» գործով քննությունն ավարտվել էՉհրապարակելով մահացածի անունը՝ ՌԴ Պատիժների կատարման դաշնային ծառայության Մոսկվայի գլխավոր վարչության մամուլի ծառայությունից հայտնել են, որ ապրիլի 6-ին մեկուսարանի խցում հայտնաբերվել է ցմահ ազատազրկման դատապարտվածը՝ առանց կյանքի նշանների:«Անմիջապես դեպքի վայր է ժամանել հաստատության բուժաշխատողը, իրականացվել են վերակենդանացման միջոցառումներ, որոնք, սակայն, արդյունք չեն տվել», - ասել են գերատեսչությունից:Մամուլի ծառայությունից հավելել են, որ փաստի առթիվ կատարվում է նախաքննական ստուգում:Մոսկվայի մարզի Կրասնոգորսկ քաղաքի «Կրոկուս Սիթի Հոլ»–ում ահաբեկչական հարձակումը տեղի է ունեցել 2024 թվականի մարտի 22-ին: Հարձակվողները ավտոմատ զենքից կրակ են բացել շենքում գտնվողների վրա և հրկիզել դահլիճը: Զոհվել է 149 մարդ, մեկը անհետ կորել է, վնասվածք է ստացել 609-ը մարդ:Քննչական կոմիտեն պարզել է, որ հանցագործությունը կատարվել է Ուկրաինայի ղեկավարության շահերից ելնելով: Կիևի ռեժիմը ցանկանում էր ապակայունացնել քաղաքական իրավիճակը Ռուսաստանում:2026թ–ի մարտի 13–ին դատարանը «Կրոկուսի» ահաբեկչության գործով անցնող անձանց ցմահ ազատազրկման է դատապարտել։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/06/100700361_144:0:864:540_1920x0_80_0_0_c37fd773e547b57aade8f855222bcbc7.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
կրոկուս սիթի հոլ, դատարան, ահաբեկչություն, ինքնասպանություն
կրոկուս սիթի հոլ, դատարան, ահաբեկչություն, ինքնասպանություն
Մոսկվայի քննչական մեկուսարանում ինքնասպան է եղել «Կրոկուսի» ահաբեկիչներից մեկը
18:00 06.04.2026 (Թարմացված է: 19:07 06.04.2026) Նշվում է, որ վերակենդանացման գործողություններն արդյունք չեն տվել։
ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի - Sputnik. «Կրոկուս Սիթի Հոլ»-ում կատարված ահաբեկչության հանցագործներից մեկը, որը դատապարտվել էր ցմահ ազատազրկման, Մոսկվայի մեկուսարանի խցում ինքնասպան է եղել: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են իրավապահ մարմիններից։
«Յուսուֆզոդա Յակուբջոնի Դավլաթհոնը ինքնասպան է եղել Մոսկվայի մեկուսարանում», - ասել է գործակալության զրուցակիցը:
Ինչպես ավելի վաղ գործակալությանը հայտնի էր դարձել գործի նյութերից, «Կրոկուսի» ահաբեկչությունը ֆինանսավորվել է Յուսուֆզոդայի բանկային քարտի միջոցով, ինչի մասին նա, իր խոսքով, տեղյակ չի եղել: Յուսուֆզոդան միացել է ալիքի, որտեղ քարոզում էին իսլամի արմատական ուսմունքը, կատարում էր այդ այդ խմբի ադմինիստրատորի հանձնարարությունները։ Գործի նյութերից պարզվել է, որ ահաբեկչությունից կարճ ժամանակ անց նա ուղևորվել է «Վնուկովո» օդանավակայան, խնդրել է իր համար ավիատոմս ամրագրել ցանկացած երկիր մոտակա թռիչքի համար, սակայն անձնագրային հսկողության ժամանակ ձերբակալվել է:
Չհրապարակելով մահացածի անունը՝ ՌԴ Պատիժների կատարման դաշնային ծառայության Մոսկվայի գլխավոր վարչության մամուլի ծառայությունից հայտնել են, որ ապրիլի 6-ին մեկուսարանի խցում հայտնաբերվել է ցմահ ազատազրկման դատապարտվածը՝ առանց կյանքի նշանների:
«Անմիջապես դեպքի վայր է ժամանել հաստատության բուժաշխատողը, իրականացվել են վերակենդանացման միջոցառումներ, որոնք, սակայն, արդյունք չեն տվել», - ասել են գերատեսչությունից:
Մամուլի ծառայությունից հավելել են, որ փաստի առթիվ կատարվում է նախաքննական ստուգում:
Մոսկվայի մարզի Կրասնոգորսկ քաղաքի «Կրոկուս Սիթի Հոլ»–ում
ահաբեկչական հարձակումը տեղի է ունեցել 2024 թվականի մարտի 22-ին: Հարձակվողները ավտոմատ զենքից կրակ են բացել շենքում գտնվողների վրա և հրկիզել դահլիճը: Զոհվել է 149 մարդ, մեկը անհետ կորել է, վնասվածք է ստացել 609-ը մարդ:
Քննչական կոմիտեն պարզել է, որ հանցագործությունը կատարվել է Ուկրաինայի ղեկավարության շահերից ելնելով: Կիևի ռեժիմը ցանկանում էր ապակայունացնել քաղաքական իրավիճակը Ռուսաստանում:
2026թ–ի մարտի 13–ին դատարանը «Կրոկուսի» ահաբեկչության գործով անցնող անձանց
ցմահ ազատազրկման է դատապարտել։