https://arm.sputniknews.ru/20260406/mahacel-e-denimi-knqahajr-adrianvo-gvoldshmidy-100706890.html
Մահացել է «դենիմի կնքահայր» Ադրիանո Գոլդշմիդը
Մահացել է «դենիմի կնքահայր» Ադրիանո Գոլդշմիդը
Sputnik Արմենիա
Հայտնի դիզայները մահացել է հիվանդության դեմ երկարատև պայքարից հետո։ 06.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-06T20:14+0400
2026-04-06T20:14+0400
2026-04-06T20:29+0400
մահ
դիզայներ
հիվանդություն
ադրիանո գոլդշմիդ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/06/100706487_0:0:770:434_1920x0_80_0_0_2458266dc377ae527795c45204386f73.png
ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի – Sputnik. 82 տարեկանում մահացել է իտալական «Diesel» ջինսի ապրանքանիշի համահիմնադիր Ադրիանո Գոլդշմիդը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով իտալական լրատվամիջոցներին։Նշվում է, որ Գոլդշմիդը մահացել է Կաստելֆրանկո Վենետո քաղաքի հիվանդանոցում՝ ուռուցքային հիվանդության դեմ տևական պայքարից հետո։ Մինչև վերջերս նա բնակվում էր Ազոլո քաղաքում (Տրևիզո նահանգ) և շարունակում էր ակտիվորեն աշխատել։Գոլդշմիդը համարվում է նորաձևության ոլորտի առանցքային դեմքերից մեկը և ստացել էր «դենիմի կնքահայր» ոչ պաշտոնական տիտղոսը (դենիմը ամուր բամբակյա գործվածք է)՝ ջինսերը բանվորական հագուստից բարձր նորաձևության բաղկացուցչ դարձնելու գործում ունեցած իր ավանդի համար։Գոլդշմիդն առանձնահատուկ դեր է խաղացել «Diesel» ապրանքանիշի կայացման և գործարար Ռենցո Ռոսսոյի կարիերայի հարցում։ Վերջինս սկսել էր ջինսեր կարել դեռ պատանեկության տարիներին։ 1976 թվականին Ռոսսոն սկսեց աշխատել Գոլդշմիդին պատկանող «Moltex» ընկերությունում։ 1978 թվականին Ռոսսոն և Գոլդշմիդը որոշեցին հիմնել նոր ընկերություն՝ «Diesel»-ը։ 1985 թվականին Ռոսսոն դարձավ ընկերության միակ սեփականատերը։Բացի Diesel-ից, նա գործուն մասնակցություն է ունեցել բազմաթիվ բրենդների ստեղծման գործում, որոնց թվում են Replay-ը, Gap-ը և սեփական՝ AG Jeans ապրանքանիշը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/06/100706487_0:0:770:578_1920x0_80_0_0_4fdeffd0d743b3b76c6bc33985475eac.pngSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մահ, դիզայներ, հիվանդություն, ադրիանո գոլդշմիդ
մահ, դիզայներ, հիվանդություն, ադրիանո գոլդշմիդ
Մահացել է «դենիմի կնքահայր» Ադրիանո Գոլդշմիդը
20:14 06.04.2026 (Թարմացված է: 20:29 06.04.2026) Հայտնի դիզայները մահացել է հիվանդության դեմ երկարատև պայքարից հետո։
ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի – Sputnik. 82 տարեկանում մահացել է իտալական «Diesel» ջինսի ապրանքանիշի համահիմնադիր Ադրիանո Գոլդշմիդը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով իտալական լրատվամիջոցներին։
Նշվում է, որ Գոլդշմիդը մահացել է Կաստելֆրանկո Վենետո քաղաքի հիվանդանոցում՝ ուռուցքային հիվանդության դեմ տևական պայքարից հետո։ Մինչև վերջերս նա բնակվում էր Ազոլո քաղաքում (Տրևիզո նահանգ) և շարունակում էր ակտիվորեն աշխատել։
Գոլդշմիդը համարվում է նորաձևության ոլորտի առանցքային դեմքերից մեկը և ստացել էր «դենիմի կնքահայր» ոչ պաշտոնական տիտղոսը (դենիմը ամուր բամբակյա գործվածք է)՝ ջինսերը բանվորական հագուստից բարձր նորաձևության բաղկացուցչ դարձնելու գործում ունեցած իր ավանդի համար։
«Եթե այսօր ջինսե գործվածքը դադարել է լինել բացառապես բանվորների և հանքափորների համազգեստ և դարձել է միջազգային պոդիումների զարդ ու շքեղության առարկա, ապա դրա համար պարտական ենք կոնկրետ մարդու՝ Ադրիանո Գոլդշմիդին»,- ասված է հոդվածում։
Գոլդշմիդն առանձնահատուկ դեր է խաղացել «Diesel» ապրանքանիշի կայացման և գործարար Ռենցո Ռոսսոյի կարիերայի հարցում։ Վերջինս սկսել էր ջինսեր կարել դեռ պատանեկության տարիներին։ 1976 թվականին Ռոսսոն սկսեց աշխատել Գոլդշմիդին պատկանող «Moltex» ընկերությունում։ 1978 թվականին Ռոսսոն և Գոլդշմիդը որոշեցին հիմնել նոր ընկերություն՝ «Diesel»-ը։ 1985 թվականին Ռոսսոն դարձավ ընկերության միակ սեփականատերը։
Բացի Diesel-ից, նա գործուն մասնակցություն է ունեցել բազմաթիվ բրենդների ստեղծման գործում, որոնց թվում են Replay-ը, Gap-ը և սեփական՝ AG Jeans ապրանքանիշը։