https://arm.sputniknews.ru/20260406/erevani-metrvojum-pashinjani-varqagtsi-arnchutjamb-varujt-chi-harucvel-100707899.html
Երևանի մետրոյում Փաշինյանի վարքագծի առնչությամբ վարույթ չի հարուցվել
Երևանի մետրոյում Փաշինյանի վարքագծի առնչությամբ վարույթ չի հարուցվել
Sputnik Արմենիա
ՀՀ վարչապետը մետրոյում բղավելով խոսել է արցախցի երիտասարդ կնոջ հետ, արցախցիներին անվանել «փախածներ» և հայտարարել, որ չփորձեն իրեն մեղադրել Ղարաբաղը հանձնելու... 06.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-06T21:05+0400
2026-04-06T21:05+0400
2026-04-06T21:05+0400
մետրո
նիկոլ փաշինյան
արցախցի
կին
կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/16/100128778_0:71:720:476_1920x0_80_0_0_0594b013b52e4d457440941df4f27153.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի – Sputnik. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարույթ չի հարուցել Երևանի մետրոյում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարքագծի առնչությամբ։ Տեղեկությունը հայտնում է «Փաստինֆոն»։Մարտի 22–ին հայտնել էինք, որ մետրոյում Նիկոլ Փաշինյանը երևանյան քարոզարշավի ժամանակ բղավելով խոսել է արցախցի երիտասարդ կնոջ հետ, որը մանկահասակ երեխայի հետ էր։ Վարչապետին բարկացրել էր այն փաստը, որ կինը հրաժարվել էր վերցնել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզչական խորհրդանիշ դարձած Հայաստանի քարտեզը՝ կրծքանշանի տեսքով։ Նա արցախցիներին «փախածներ» է անվանել ու ասել, որ չփորձեն իրեն մեղադրել Ղարաբաղը հանձնելու համար։ Ավելի ուշ Փաշինյանը ներողություն էր խնդրել։«Քաղաքական գործիչների վարքագծի վերաբերյալ վարույթների հետևանքը, որպես այդպիսին, լինում է այն, որ պաշտոնատար անձը հրապարակավ պարզաբանում կատարի։ Նկատի ունենալով, որ այս դեպքում վարչապետն արդեն հրապարակավ հայտարարությամբ հանդես եկել է, այսինքն, հետևանքը, որը վարույթի արդյունքում կարող էր լինել՝ արդեն եղել է, հետևաբար վարույթ չի հարուցվել»,– պարզաբանել են հանձնաժողովից։Հանձնաժողովից նաև նշել են, որ ուսումնասիրել են մամուլի հրապարակումները՝ մետրոյում Փաշինյանի վարքագծի վերաբերյալ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/16/100128778_0:0:721:540_1920x0_80_0_0_bce0f69c3cc13837bf8559e44ba4da76.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մետրո, նիկոլ փաշինյան, արցախցի, կին, կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով
մետրո, նիկոլ փաշինյան, արցախցի, կին, կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով
Երևանի մետրոյում Փաշինյանի վարքագծի առնչությամբ վարույթ չի հարուցվել
ՀՀ վարչապետը մետրոյում բղավելով խոսել է արցախցի երիտասարդ կնոջ հետ, արցախցիներին անվանել «փախածներ» և հայտարարել, որ չփորձեն իրեն մեղադրել Ղարաբաղը հանձնելու համար։
ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի – Sputnik. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարույթ չի հարուցել Երևանի մետրոյում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարքագծի առնչությամբ։ Տեղեկությունը հայտնում է
«Փաստինֆոն»։ Մարտի 22–ին
հայտնել էինք, որ մետրոյում Նիկոլ Փաշինյանը երևանյան քարոզարշավի ժամանակ բղավելով խոսել է արցախցի երիտասարդ կնոջ հետ, որը մանկահասակ երեխայի հետ էր։ Վարչապետին բարկացրել էր այն փաստը, որ կինը հրաժարվել էր վերցնել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզչական խորհրդանիշ դարձած Հայաստանի քարտեզը՝ կրծքանշանի տեսքով։ Նա արցախցիներին «փախածներ» է անվանել ու ասել, որ չփորձեն իրեն մեղադրել Ղարաբաղը հանձնելու համար։ Ավելի ուշ Փաշինյանը
ներողություն էր խնդրել։«Քաղաքական գործիչների վարքագծի վերաբերյալ վարույթների հետևանքը, որպես այդպիսին, լինում է այն, որ պաշտոնատար անձը հրապարակավ պարզաբանում կատարի։ Նկատի ունենալով, որ այս դեպքում վարչապետն արդեն հրապարակավ հայտարարությամբ հանդես եկել է, այսինքն, հետևանքը, որը վարույթի արդյունքում կարող էր լինել՝ արդեն եղել է, հետևաբար վարույթ չի հարուցվել»,– պարզաբանել են հանձնաժողովից։
Հանձնաժողովից նաև նշել են, որ ուսումնասիրել են մամուլի հրապարակումները՝ մետրոյում Փաշինյանի վարքագծի վերաբերյալ։