https://arm.sputniknews.ru/20260406/brjusely-trampin-zgushacrel-e-zerts-mnal-irani-elektrakajannerin-harvatseluc-zlm-100703105.html
Բրյուսելը Թրամփին զգուշացրել է զերծ մնալ Իրանի էլեկտրակայաններին հարվածելուց. ԶԼՄ
Բրյուսելը Թրամփին զգուշացրել է զերծ մնալ Իրանի էլեկտրակայաններին հարվածելուց. ԶԼՄ
Sputnik Արմենիա
Եվրամիությունն անընդունելի է համարում էներգետիկ օբյեկտների վրա հարձակումները։ 06.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-06T18:15+0400
2026-04-06T18:15+0400
2026-04-06T18:19+0400
անտոնիու կոշտա
դոնալդ թրամփ
բրյուսել
իրանի իսլամական հանրապետություն
եվրահանձնաժողով
ամն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/01/100501861_0:0:1600:901_1920x0_80_0_0_f96fd356a72dda1b5addca218ea67afa.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի – Sputnik. Եվրամիության ղեկավարությունը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին զգուշացրել է, որ նա զերծ մնա իրանական էլեկտրակայաններին հարվածելուց։ Այս մասին գրում է Politico-ն:Պարբերականի տեղեկություններով՝ նման ռմբակոծությունները Եվրամիությունը կհամարի անօրինական, իսկ Եվրախորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան կոչ է արել դիվանագիտական լուծում տալ հակամարտությանը:Կոշտան նաև Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենի հետ վերջին օրերին բանակցություններ է վարել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի, ինչպես նաև Իսրայելի, ԱՄԷ-ի ու Պակիստանի ղեկավարների հետ՝ կողմերին կոչ անելով ապաէսկալացիայի և քաղաքացիական բնակչության պաշտպանության:Ավելի վաղ Թրամփը Truth Social ցանցում սպառնացել էր ապրիլի 7-ին ոչնչացնել իրանական էլեկտրակայաններն ու կամուրջները, եթե Հորմուզի նեղուցը չբացվի:Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։ Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:Իրավիճակի սրացման ֆոնին մի շարք երկրներում վառելիքի գների աճ է նկատվում, ինչը կապված է Հորմուզի նեղուցով նավարկությունը փաստացի սահմանափակելու հետ (Հորմուզի նեղուցը Պարսից ծոցի երկրներից նավթի և հեղուկացված բնական գազի մատակարարման հիմնական երթուղին է)։ Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն հայտնել է, որ Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակի հարցը քննարկվում է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մակարդակով. արդեն ներկայացվել են տարբեր պետությունների համապատասխան բանաձևերի նախագծերը:
բրյուսել
իրանի իսլամական հանրապետություն
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/01/100501861_47:0:1470:1067_1920x0_80_0_0_f4ec22d63f165f7608f7478efa96377b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
անտոնիու կոշտա, դոնալդ թրամփ, բրյուսել, իրանի իսլամական հանրապետություն, եվրահանձնաժողով, ամն
անտոնիու կոշտա, դոնալդ թրամփ, բրյուսել, իրանի իսլամական հանրապետություն, եվրահանձնաժողով, ամն
Բրյուսելը Թրամփին զգուշացրել է զերծ մնալ Իրանի էլեկտրակայաններին հարվածելուց. ԶԼՄ
18:15 06.04.2026 (Թարմացված է: 18:19 06.04.2026) Եվրամիությունն անընդունելի է համարում էներգետիկ օբյեկտների վրա հարձակումները։
ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի – Sputnik. Եվրամիության ղեկավարությունը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին զգուշացրել է, որ նա զերծ մնա իրանական էլեկտրակայաններին հարվածելուց։ Այս մասին գրում է
Politico-ն:
Պարբերականի տեղեկություններով՝ նման ռմբակոծությունները Եվրամիությունը կհամարի անօրինական, իսկ Եվրախորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան կոչ է արել դիվանագիտական լուծում տալ հակամարտությանը:
«Քաղաքացիական ենթակառուցվածքներին, մասնավորապես էներգետիկ օբյեկտներին ցանկացած հարված հասցնելն անօրինական է և անընդունելի», – հայտարարել են Բրյուսելում:
Կոշտան նաև Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենի հետ վերջին օրերին բանակցություններ է վարել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի, ինչպես նաև Իսրայելի, ԱՄԷ-ի ու Պակիստանի ղեկավարների հետ՝ կողմերին կոչ անելով ապաէսկալացիայի և քաղաքացիական բնակչության պաշտպանության:
Ավելի վաղ
Թրամփը Truth Social ցանցում սպառնացել էր ապրիլի 7-ին ոչնչացնել իրանական էլեկտրակայաններն ու կամուրջները, եթե Հորմուզի նեղուցը չբացվի:
Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին
հարվածներ հասցրել Իրանին։
Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
Իրավիճակի սրացման ֆոնին մի շարք երկրներում վառելիքի գների աճ է նկատվում, ինչը կապված է Հորմուզի նեղուցով նավարկությունը փաստացի սահմանափակելու հետ (Հորմուզի նեղուցը Պարսից ծոցի երկրներից նավթի և հեղուկացված բնական գազի մատակարարման հիմնական երթուղին է)։ Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն հայտնել է, որ Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակի հարցը քննարկվում է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մակարդակով. արդեն ներկայացվել են տարբեր պետությունների համապատասխան բանաձևերի նախագծերը: