https://arm.sputniknews.ru/20260405/baceq-anitsjal-neghucy-ajlapes-dzhvokhqum-eq-aprelutrampy-krkin-sparnacel-e-iranin-100672008.html
Բացեք անիծյալ նեղուցը, այլապես դժոխքում եք ապրելու․ Թրամփը կրկին սպառնացել է Իրանին
Բացեք անիծյալ նեղուցը, այլապես դժոխքում եք ապրելու․ Թրամփը կրկին սպառնացել է Իրանին
Sputnik Արմենիա
Իրանի դեմ ամերիկա-իսրայելական գործողության ֆոնին խաթարված է Հորմուզի նեղուցով նավարկությունը՝ Պարսից ծոցի երկրներից նավթի և հեղուկացված բնական գազի... 05.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-05T17:07+0400
2026-04-05T17:07+0400
2026-04-05T17:08+0400
դոնալդ թրամփ
հորմուզի նեղուց
իրանի իսլամական հանրապետություն
ամն
պատերազմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/05/99532520_0:156:1500:1000_1920x0_80_0_0_85f90842323de4eddf98270fb2eaee7e.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի - Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իրանից պահանջել է ապաշրջափակել Հորմուզի նեղուցը՝ սպառնալով հակառակ դեպքում «դժոխքի վերածել նրանց կյանքը»:ԱՄՆ նախագահը հավելել է, որ Հորմուզի նեղուցը շրջափակած պահելու դեպքում ապրիլի 7-ին կհարվածի Իրանի էլեկտրակայաններին և կամուրջներին, այնպես, ինչպես «դեռևս չի եղել»:Ավելի վաղ «The New York Times» թերթը, վկայակոչելով դիվանագիտական աղբյուրին, հայտնել էր, որ Ռուսաստանը, Չինաստանը և Ֆրանսիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել են նեղուցի ապաշրջափակման համար ուժի կիրառումը թույլ տվող բանաձևի նախագիծը։Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։ Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:Իրավիճակի սրացման ֆոնին մի շարք երկրներում վառելիքի գների աճ է նկատվում, ինչը կապված է Հորմուզի նեղուցով նավարկությունը փաստացի սահմանափակելու հետ (Հորմուզի նեղուցը Պարսից ծոցի երկրներից նավթի և հեղուկացված բնական գազի մատակարարման հիմնական երթուղին է)։ Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն հայտնել է, որ Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակի հարցը քննարկվում է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մակարդակով. արդեն ներկայացվել են տարբեր պետությունների համապատասխան բանաձևերի նախագծերը:
հորմուզի նեղուց
իրանի իսլամական հանրապետություն
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/05/99532520_167:0:1500:1000_1920x0_80_0_0_d10197b5e61324835e803fee437ec80a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դոնալդ թրամփ, հորմուզի նեղուց, իրանի իսլամական հանրապետություն, ամն, պատերազմ
դոնալդ թրամփ, հորմուզի նեղուց, իրանի իսլամական հանրապետություն, ամն, պատերազմ
Բացեք անիծյալ նեղուցը, այլապես դժոխքում եք ապրելու․ Թրամփը կրկին սպառնացել է Իրանին
17:07 05.04.2026 (Թարմացված է: 17:08 05.04.2026) Իրանի դեմ ամերիկա-իսրայելական գործողության ֆոնին խաթարված է Հորմուզի նեղուցով նավարկությունը՝ Պարսից ծոցի երկրներից նավթի և հեղուկացված բնական գազի մատակարարման առանցքային երթուղին:
ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի - Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իրանից պահանջել է ապաշրջափակել Հորմուզի նեղուցը՝ սպառնալով հակառակ դեպքում «դժոխքի վերածել նրանց կյանքը»:
«Բացեք անիծյալ նեղուցը, խելագար սրիկանե՛ր, թե չէ՝ ձեզ համար դժոխք կսարքենք», - գրել է Թրամփը «Truth Social» սոցցանցում:
ԱՄՆ նախագահը հավելել է, որ Հորմուզի նեղուցը շրջափակած պահելու դեպքում ապրիլի 7-ին կհարվածի Իրանի էլեկտրակայաններին և կամուրջներին, այնպես, ինչպես «դեռևս չի եղել»:
Ավելի վաղ «The New York Times» թերթը, վկայակոչելով դիվանագիտական աղբյուրին, հայտնել էր, որ Ռուսաստանը, Չինաստանը և Ֆրանսիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել են նեղուցի ապաշրջափակման համար ուժի կիրառումը թույլ տվող բանաձևի նախագիծը։
Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին
հարվածներ հասցրել Իրանին։
Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
Իրավիճակի սրացման ֆոնին մի շարք երկրներում վառելիքի գների աճ է նկատվում, ինչը կապված է Հորմուզի նեղուցով նավարկությունը փաստացի սահմանափակելու հետ (Հորմուզի նեղուցը Պարսից ծոցի երկրներից նավթի և հեղուկացված բնական գազի մատակարարման հիմնական երթուղին է)։ Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն հայտնել է, որ Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակի հարցը քննարկվում է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մակարդակով. արդեն ներկայացվել են տարբեր պետությունների համապատասխան բանաձևերի նախագծերը: