00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
12:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Օրհնյալ է հարությունը Քրիստոսի․ Հայ առաքելական եկեղեցին նշում է սուրբ Զատիկը

© Sputnik / Aram NersesyanԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 05.04.2026
Բաժանորդագրվել
Հավատացյալները եկեղեցուց իրենց հետ տուն են տանում վառված մոմեր, որոնք խորհրդանշում են լույսը, հույսը և նոր կյանքը։
ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի – Sputnik. Քրիստոս հարյավ ի մեռելոց, օրհնյալ է հարությունը Քրիստոսի․ այսօր Հայ առաքելական եկեղեցու հետևորդները մեկմեկու այս խոսքերով են ողջունում՝ ավետելով Քրիստոսի հրաշափառ հարության մասին։
Սուրբ Հարության տոնը Հայ առաքելական եկեղեցու 5 տաղավար տոներից մեկն է, որը հաջորդում է 48-օրյա Մեծ պահքի շրջանին։ Քրիստոսի հարությունը դարձավ քրիստոնեական վարդապետության և հավատի հիմքը: Այդ պահից գրեթե երկու հազար տարի այն տոնվում է որպես ազատագրում, մեղքերից ապաշխարություն և վերադարձ առ Աստված: Այստեղից էլ Սուրբ Հարության տոնի ժողովրդական անվանումը՝ Զատիկ, որը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից։ Քրիստոսի շնորհիվ մարդկությունը զատվեց, ազատվեց մեղքի գերությունից՝ ստանալով մեծագույն պարգևը՝ հավիտենական կյանք։
Ինչպես էին հայերը տոնում Բարեկենդանը
Հիսուս Քրիստոսի խաչելությունից և մահից հետո բարեպաշտ մարդիկ նրա մարմինն իջեցրին խաչից և դրեցին վիմափոր գերեզմանի մեջ՝ փակելով մեծ քարով: Երեք օր հետո` կիրակի առավոտյան, յուղաբեր կանայք` Մարիամ Մագդաղենացին, Հակոբի մայր Մարիամը և Սողոմեն, գնացին գերեզման՝ անուշաբույր յուղերով օծելու Քրիստոսի մարմինը, սակայն զարմանքով տեսան, որ քարայրի մուտքի քարը հեռացված է, իսկ գերեզմանը` թափուր: Մինչ նրանք տարակուսում էին, երևացին երկու հրեշտակներ և ասացին. «Ինչո՞ւ եք ողջին մեռելների մեջ փնտրում: Այստեղ չէ, այլ հարություն առավ»։
Հարության լուրը կանայք ավետեցին առաքյալներին, որից հետո Հիսուսը երևաց նրանց:
Սուրբ Հարության տոնակատարությունները սկսվում են շաբաթ երեկոյան` Ճրագալույցի պատարագի ընթացքում, որի ժամանակ ազդարարվում է Քրիստոսի հարությունը։ Հավատացյալները եկեղեցուց իրենց հետ տուն են տանում վառված մոմեր, որոնք խորհրդանշում են լույսը, հույսը և նոր կյանքը։
Սուրբ Հարության տոնը խորհրդանշում է նաև գարնան գալուստը, զարթոնքը:
Սուրբ Հարության կամ Զատկի տոնին հավատացյալները ձու են ներկում: Ներկած ձուն համարվում է հարության և նոր կյանքի, նաև աշխարհի խորհրդանիշ։
Ըստ Գրիգոր Տաթևացու՝ միայն Զատկին ենք ձու ներկում, որովհետև ձուն օրինակ է աշխարհի. դրսի կեղևը նման է երկնքին, թաղանթը՝ օդին, սպիտակուցը՝ ջրին, դեղնուցն էլ երկիրն է: Իսկ կարմիր գույնը խորհրդանշում է Քրիստոսի արյունը: Եվ մենք կարմիր ձուն մեր ձեռքերի մեջ առնելով` հռչակում ենք մեր փրկությունը:
Ինչպես «դուրս գալ» պահքից և սթրեսի չենթարկել օրգանիզմը. Գայանե Շահխաթունու խորհուրդները
Լրահոս
0