https://arm.sputniknews.ru/20260405/odachuin-prkelu-amn-i-araqelutjuny-dzakhvoghvel-e-iranakan-hramanatarutjun-100659781.html
Օդաչուին փրկելու ԱՄՆ-ի առաքելությունը ձախողվել է. իրանական հրամանատարություն
Օդաչուին փրկելու ԱՄՆ-ի առաքելությունը ձախողվել է. իրանական հրամանատարություն
Sputnik Արմենիա
Իրանցի բարձրաստիճան զինվորականի խոսքով՝ խոցվել են 2 Black Hawk ուղղաթիռներ և С-130 օժանդակող ինքնաթիռ: 05.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-05T11:36+0400
2026-04-05T11:36+0400
2026-04-05T11:37+0400
իրանի իսլամական հանրապետություն
ամն
օդաչու
պատ
պատերազմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/05/100658032_0:27:476:295_1920x0_80_0_0_176561e620be27f791d3de45d453e3ba.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի - Sputnik. Խոցված ինքնաթիռի օդաչուին փրկելու ԱՄՆ առաքելությունը ձախողվել է։ Այս մասին, ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Իրանի պետական հեռուստատեսությանը, հայտարարել է իրանական «Խաթամ ալ-Անբիա» ռազմական հրամանատարության կենտրոնական շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Էբրահիմ Զոլֆագարին։Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել էր, որ փրկարարական գործողություններ են իրականացնում ապրիլի 3-ին իրանցիների կողմից խոցված F-15E կործանիչի երկրորդ օդաչուին գտնելու համար: Նրա խոսքով՝ վիրավորում ստացած օդաչուն արդեն անվտանգության մեջ է։ Թրամփը նշել էր, որ օդաչուին տարհանելու համար իրականացվել է լայնածավալ որոնողափրկարարական գործողություն, որը տևել է մի քանի ժամ:Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։ Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:Իրավիճակի սրացման ֆոնին մի շարք երկրներում վառելիքի գների աճ է նկատվում, ինչը կապված է Հորմուզի նեղուցով նավարկությունը փաստացի սահմանափակելու հետ (Հորմուզի նեղուցը Պարսից ծոցի երկրներից նավթի և հեղուկացված բնական գազի մատակարարման հիմնական երթուղին է)։ Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն հայտնել է, որ Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակի հարցը քննարկվում է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մակարդակով. արդեն ներկայացվել են տարբեր պետությունների համապատասխան բանաձևերի նախագծերը:
իրանի իսլամական հանրապետություն
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/05/100658032_0:0:476:357_1920x0_80_0_0_78fc6c2b322df2000ed77bdd5c117198.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, ամն, օդաչու, պատ, պատերազմ
իրանի իսլամական հանրապետություն, ամն, օդաչու, պատ, պատերազմ
Օդաչուին փրկելու ԱՄՆ-ի առաքելությունը ձախողվել է. իրանական հրամանատարություն
11:36 05.04.2026 (Թարմացված է: 11:37 05.04.2026) Իրանցի բարձրաստիճան զինվորականի խոսքով՝ խոցվել են 2 Black Hawk ուղղաթիռներ և С-130 օժանդակող ինքնաթիռ:
ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի - Sputnik. Խոցված ինքնաթիռի օդաչուին փրկելու ԱՄՆ առաքելությունը ձախողվել է։ Այս մասին, ինչպես հաղորդում է
ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Իրանի պետական հեռուստատեսությանը, հայտարարել է իրանական «Խաթամ ալ-Անբիա» ռազմական հրամանատարության կենտրոնական շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Էբրահիմ Զոլֆագարին։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը
հայտնել էր, որ փրկարարական գործողություններ են իրականացնում ապրիլի 3-ին իրանցիների կողմից խոցված F-15E կործանիչի երկրորդ օդաչուին գտնելու համար: Նրա խոսքով՝ վիրավորում ստացած օդաչուն արդեն անվտանգության մեջ է։ Թրամփը նշել էր, որ օդաչուին տարհանելու համար իրականացվել է լայնածավալ որոնողափրկարարական գործողություն, որը տևել է մի քանի ժամ:
«Օդաչուին փրկելու թշնամու ջանքերը ձախողվեցին։ Սպահանի հարավում խոցվել են թշնամու օդային օբյեկտները, այդ թվում՝ երկու Black Hawk ուղղաթիռ և С-130 տրանսպորտային ռազմական ինքնաթիռ։ Այժմ դրանք այրվում են», – ասվում է իրանցի բարձրաստիճան զինվորականի հայտարարության մեջ։
Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին
հարվածներ հասցրել Իրանին։
Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
Իրավիճակի սրացման ֆոնին մի շարք երկրներում վառելիքի գների աճ է նկատվում, ինչը կապված է Հորմուզի նեղուցով նավարկությունը փաստացի սահմանափակելու հետ (Հորմուզի նեղուցը Պարսից ծոցի երկրներից նավթի և հեղուկացված բնական գազի մատակարարման հիմնական երթուղին է)։ Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն հայտնել է, որ Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակի հարցը քննարկվում է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մակարդակով. արդեն ներկայացվել են տարբեր պետությունների համապատասխան բանաձևերի նախագծերը: