00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
12:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կատաղի մարտեր Իրանում. ԱՄՆ ԶՈւ-ն գտել և տարհանել է խոցված կործանիչի օդաչուին

Բաժանորդագրվել
Օդաչուին տարհանելու համար Միացյալ Նահանգները ստիպված է եղել օգտագործել հզորագույն ավիացիոն պաշտպանություն և իրագործել լայնածավալ բազմաժամյա փրկարարական գործողություն։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իրանցիների կողմից խոցված F-15Eկործանիչի երկրորդ օդաչուն փրկվել է:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ապրիլի 3-ին իրանցիները ամերիկյան կործանիչ են խոցել: Առաջին օդաչուն փրկվել էր և տարհանվել։ Երկրորդ օդաչուին որոնում էին։
«Սիրելի ամերիկացիներ, վերջին մի քանի ժամվա ընթացքում Միացյալ Նահանգների զինված ուժերն իրականացրել են ԱՄՆ պատմության մեջ ամենահամարձակ որոնողափրկարարական գործողություններից մեկը մեր անձնակազմի հրաշալի անդամներից մեկի համար, որը նաև շատ հարգված գնդապետ է, և ուրախ եմ ձեզ տեղեկացնել, որ նա այժմ անվտանգության մեջ է»,-գրել է Թրամփը «Social Truth սոցցանցում»:
ԱՄՆ նախագահի խոսքով`օդաչուն վիրավորում է ստացել, բայց հիմա անվտանգության մեջ է։
ԱՄՆ օդուժի շրջանում զոհեր և վիրավորներ չկան։
ԶԼՄ-ների տվյալներով՝ ինքնաթիռի խոցումից հետո հետո օդաչուն հետապնդող իրանական ուժերից թաքնվել էր բլրի գագաթին։
«Axios»-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահն անձամբ է հետևել օդաչուի տարհանմանը։
Ինչպես լրատվամիջոցին հայտնել է պաշտոնական աղբյուրը, գործողությունն իրականացրել է կոմանդոսների (ամերիկյան հատուկ նշանակության ջոկատ) ստորաբաժանումը:
Օդաչուին տարհանելու համար ստիպված են եղել գործարկել հզորագույն ավիացիոն պաշտպանություն և իրագործել լայնածավալ բազմաժամյա փրկարարական գործողություն։
ԶԼՄ-ների տեղեկություններով՝ օդաչուին փրկելու համար կատաղի մարտեր են ընթացել Իրանի հարավ-արևմուտքում:
ԱՄՆ նախագահը մեկնաբանել է գործողության ավարտը՝ սոցցանցերում գրելով՝ «Աստված օրհնի Ամերիկան»։
Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։ Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
Իրավիճակի սրացման ֆոնին մի շարք երկրներում վառելիքի գների աճ է նկատվում, ինչը կապված է Հորմուզի նեղուցով նավարկությունը փաստացի սահմանափակելու հետ (Հորմուզի նեղուցը Պարսից ծոցի երկրներից նավթի և հեղուկացված բնական գազի մատակարարման հիմնական երթուղին է)։ Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն հայտնել է, որ Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակի հարցը քննարկվում է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մակարդակով. արդեն ներկայացվել են տարբեր պետությունների համապատասխան բանաձևերի նախագծերը:
Լրահոս
0