https://arm.sputniknews.ru/20260405/mahacel-e-grvogh-hraparakakhvos-hasarakakan-ev-qaghaqakan-gvortsich-zvori-balajany-100656692.html
Մահացել է գրող, հրապարակախոս, հասարակական և քաղաքական գործիչ Զորի Բալայանը
Մահացել է գրող, հրապարակախոս, հասարակական և քաղաքական գործիչ Զորի Բալայանը
Sputnik Արմենիա
Զորի Բալայանի մահվան մասին հայտնել է որդին` Հայկ Բալայանը։ 05.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-05T10:18+0400
2026-04-05T10:18+0400
2026-04-05T10:28+0400
մահ
զորի բալայան
ղարաբաղյան շարժում
գրող
https://cdn.am.sputniknews.ru/img/396/35/3963519_0:38:1600:938_1920x0_80_0_0_84dfd50944ca2adab4631b328d8105ec.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի – Sputnik. 91 տարեկանում մահացել է գրող, հրապարակախոս, հասարակական և քաղաքական գործիչ, բժիշկ, Ղարաբաղյան շարժման ակտիվ մասնակից, ԽՍՀՄ Գերագույն խորհրդի պատգամավոր Զորի Բալայանը։ Այս մասին հայտնել է նրա որդին՝ Հայկ Բալայանը։Զորի Բալայան ծնվել է 1935 թվականի փետրվարի 10-ին, Ստեփանակերտում։ Եղել է «Լիտերատուրնայա գազետա» թերթի սեփական թղթակիցը Հայաստանում, «Բայկալյան շարժում», միջազգային էկոլոգիական կազմակերպության համանախագահ։ Հայ դատի և Արցախի հարցի արդար լուծմանը զինվորագրվել է 20-րդ դարի 1960-1970-ականներին։ Իր հեղինակած «Օջախ» գրքում անդրադարձել է Հայաստանի, Նախիջևանի և Արցախի թեմային, որի համար հարձակումների է ենթարկվել ոչ միայն թուրք-ադրբեջանական պատմաբանների, այլև ԼՂԻՄ մարզկոմի ադրբեջանամետ ղեկավարության կողմից։Բալայանը 1988 թվականին ծավալված ղարաբաղյան ազգային-ազատագրական շարժման ղեկավարներից ու գաղափարախոսներից մեկը։ 1988-1991 թվականներին Միխայիլ Գորբաչովի, Ա. Յակովլևի և ԽՄԿԿ ԿԿ ու գործադիր իշխանությունների բարձրագույն այլ գործիչների հետ ունեցած հանդիպումների ժամանակ, ԽՍՀՄ պատգամավորների համագումարներում, Բորիս Ելցինին հղած նամակում ներկայացրել է Արցախյան հիմնախնդիրը, ԼՂԻՄ-ում տեղի ունեցող ողբերգությունների հիմքերը, պանթուրքիզմի տարածման վտանգավորությունը, պատճառաբանված և հիմնավորված ելույթներով դատապարտել Ադրբեջանի և Կենտրոնի կողմից կատարվող հակաօրինական, հակահայկական գործողությունները։ 1989-1992 թվականներին եղել է ԽՍՀՄ Գերագույն խորհրդի պատգամավոր։ 1990 թվականի սեպտեմբերի 20-29-ին Մոսկվայում իր հյուրանոցային համարում հայտարարել է հացադուլ՝ բողոքելով ԼՂ-ում տեղի ունեցող անօրինականությունների և Մ. Գորբաչովի անգործության դեմ և պահանջել, որ վերականգնվեն ԼՂԻՄ-ի իրավական-վարչական մարմինները, նրա սահմանադրական իրավունքները։1992-1995 թվականներին Զորի Բալայանը ԼՂՀ Գերագույն խորհրդի պատգամավոր էր։ 1992-1994 թվականներին ակտիվ մասնակցություն է ունեցել ռազմաքաղաքական նշանակության հարցերի մշակման գործում, պարբերաբար եղել է ռազմաճակատի ամենաթեժ կետերում, եղել է բազմաթիվ արտասահմանյան երկրների կողմից Արցախին ցույց տրվող մարդասիրական օգնության նախաձեռնողն ու կազմակերպիչը։ Արցախյան ազգային- ազատագրական պայքարի միջազգայնացմանն համար ինչպես պատերազմի տարիներին, այնպես էլ հետպատերազմյան շրջանում նա օգտագործել է ոչ միայն միջազգային տարբեր հանդիպումների ու հրապարակային ելույթների ուժը, այլև «Կիլիկիա» և «Արմենիա» նավերով շուրջերկրյա ճանապարհորդություն կատարելու տարբերակը, որի ընթացքում նավերով օվկիանոսներն ու ծովերը հատում է Արցախի պետական դրոշը վեր պարզած։ՀԽՍՀ պետական, ԽՍՀՄ լրագրողների միության Ն. Օստրովսկու անվան համամիութենական գրական մրցանակների դափնեկիր է։2006 թվականի սեպտեմբերի 1-ին ԼՂՀ նախագահի հրամանագրով ԼՂՀ անկախության ձեռքբերման և ամրապնդման գործում մատուցած բացառիկ ծառայությունների համար Զորի Հայկի Բալայանն արժանացել է «Արցախի հերոս» ԼՂՀ բարձրագույն կոչմանը։ Ունի երեք զավակ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/396/35/3963519_176:0:1600:1068_1920x0_80_0_0_21af453435448f209112884d92807abf.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մահ, զորի բալայան, ղարաբաղյան շարժում, գրող
մահ, զորի բալայան, ղարաբաղյան շարժում, գրող
Մահացել է գրող, հրապարակախոս, հասարակական և քաղաքական գործիչ Զորի Բալայանը
10:18 05.04.2026 (Թարմացված է: 10:28 05.04.2026) Զորի Բալայանի մահվան մասին հայտնել է որդին` Հայկ Բալայանը։
ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի – Sputnik. 91 տարեկանում մահացել է գրող, հրապարակախոս, հասարակական և քաղաքական գործիչ, բժիշկ, Ղարաբաղյան շարժման ակտիվ մասնակից, ԽՍՀՄ Գերագույն խորհրդի պատգամավոր Զորի Բալայանը։ Այս մասին հայտնել է նրա որդին՝ Հայկ Բալայանը։
«Պապ ջան, դու գնացիր անմիջապես Աստծո մոտ Սուրբ Հարության օրը, հոգիդ թող արծվի պես ազատ և խաղաղ ճախրի երկնքով»,–գրել է Զորի Բալայանի որդին ֆեսյբուքյան իր էջում։
Զորի Բալայան ծնվել է 1935 թվականի փետրվարի 10-ին, Ստեփանակերտում։ Եղել է «Լիտերատուրնայա գազետա» թերթի սեփական թղթակիցը Հայաստանում, «Բայկալյան շարժում», միջազգային էկոլոգիական կազմակերպության համանախագահ։ Հայ դատի և Արցախի հարցի արդար լուծմանը զինվորագրվել է 20-րդ դարի 1960-1970-ականներին։ Իր հեղինակած «Օջախ» գրքում անդրադարձել է Հայաստանի, Նախիջևանի և Արցախի թեմային, որի համար հարձակումների է ենթարկվել ոչ միայն թուրք-ադրբեջանական պատմաբանների, այլև ԼՂԻՄ մարզկոմի ադրբեջանամետ ղեկավարության կողմից։
Բալայանը 1988 թվականին ծավալված ղարաբաղյան ազգային-ազատագրական շարժման ղեկավարներից ու գաղափարախոսներից մեկը։ 1988-1991 թվականներին Միխայիլ Գորբաչովի, Ա. Յակովլևի և ԽՄԿԿ ԿԿ ու գործադիր իշխանությունների բարձրագույն այլ գործիչների հետ ունեցած հանդիպումների ժամանակ, ԽՍՀՄ պատգամավորների համագումարներում, Բորիս Ելցինին հղած նամակում ներկայացրել է Արցախյան հիմնախնդիրը, ԼՂԻՄ-ում տեղի ունեցող ողբերգությունների հիմքերը, պանթուրքիզմի տարածման վտանգավորությունը, պատճառաբանված և հիմնավորված ելույթներով դատապարտել Ադրբեջանի և Կենտրոնի կողմից կատարվող հակաօրինական, հակահայկական գործողությունները։ 1989-1992 թվականներին եղել է ԽՍՀՄ Գերագույն խորհրդի պատգամավոր։ 1990 թվականի սեպտեմբերի 20-29-ին Մոսկվայում իր հյուրանոցային համարում հայտարարել է հացադուլ՝ բողոքելով ԼՂ-ում տեղի ունեցող անօրինականությունների և Մ. Գորբաչովի անգործության դեմ և պահանջել, որ վերականգնվեն ԼՂԻՄ-ի իրավական-վարչական մարմինները, նրա սահմանադրական իրավունքները։
1992-1995 թվականներին Զորի Բալայանը ԼՂՀ Գերագույն խորհրդի պատգամավոր էր։ 1992-1994 թվականներին ակտիվ մասնակցություն է ունեցել ռազմաքաղաքական նշանակության հարցերի մշակման գործում, պարբերաբար եղել է ռազմաճակատի ամենաթեժ կետերում, եղել է բազմաթիվ արտասահմանյան երկրների կողմից Արցախին ցույց տրվող մարդասիրական օգնության նախաձեռնողն ու կազմակերպիչը։ Արցախյան ազգային- ազատագրական պայքարի միջազգայնացմանն համար ինչպես պատերազմի տարիներին, այնպես էլ հետպատերազմյան շրջանում նա օգտագործել է ոչ միայն միջազգային տարբեր հանդիպումների ու հրապարակային ելույթների ուժը, այլև «Կիլիկիա» և «Արմենիա» նավերով շուրջերկրյա ճանապարհորդություն կատարելու տարբերակը, որի ընթացքում նավերով օվկիանոսներն ու ծովերը հատում է Արցախի պետական դրոշը վեր պարզած։
ՀԽՍՀ պետական, ԽՍՀՄ լրագրողների միության Ն. Օստրովսկու անվան համամիութենական գրական մրցանակների դափնեկիր է։
2006 թվականի սեպտեմբերի 1-ին ԼՂՀ նախագահի հրամանագրով ԼՂՀ անկախության ձեռքբերման և ամրապնդման գործում մատուցած բացառիկ ծառայությունների համար Զորի Հայկի Բալայանն արժանացել է «Արցախի հերոս» ԼՂՀ բարձրագույն կոչմանը։ Ունի երեք զավակ։