https://arm.sputniknews.ru/20260405/busher-atvomakajanic-tarhanvvogh-rusastanci-ashkhatakicnery-gishery-klinen-hhum-likhachvov-100671385.html
«Բուշեր» ատոմակայանից տարհանվող ռուսաստանցի աշխատակիցները գիշերը կլինեն ՀՀ–ում. Լիխաչով
«Բուշեր» ատոմակայանից տարհանվող ռուսաստանցի աշխատակիցները գիշերը կլինեն ՀՀ–ում. Լիխաչով
Sputnik Արմենիա
«Ռոսատոմի» ղեկավարը կոչ է արել Իրանի շուրջ հակամարտող բոլոր կողմերին, ինչպես նաև ՄԱԳԱՏԷ-ին, «Բուշեր» ԱԷԿ-ի նկատմամբ թույլ չտալ էսկալացիա: 05.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-05T16:53+0400
2026-04-05T16:53+0400
2026-04-05T17:01+0400
«բուշեր» աէկ
իրանի իսլամական հանրապետություն
ատոմակայան
հայաստան
ալեքսեյ լիխաչով
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/13/100029220_0:84:1600:984_1920x0_80_0_0_b83c8168b20e0c0dc4b6aa45c88dd25b.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի - Sputnik. «Ռոսատոմի» ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը հույս է հայտնել, որ «Բուշեր» ատոմակայանից տարհանվող ռուսաստանցի աշխատակիցներն արդեն այս գիշեր կլինեն Հայաստանում:«Տարհանվող մեր հիմնական խումբը՝ 198 մարդ, հաջողությամբ շարժվում է դեպի հայ-իրանական սահման։ Իրանի իշխանությունների աջակցության շնորհիվ խումբը գիշերել է Սպահանում։ Հույս ունեմ, որ այս գիշեր նրանք արդեն կլինեն Հայաստանի Հանրապետության տարածքում», – ասել է Լիխաչովը լրագրողներին։Նրա խոսքով՝ «Ռոսատոմը» գործողությունների տարբեր ծրագրեր ունի՝ կախված Իրանի և «Բուշեր» ԱԷԿ-ի շուրջ իրավիճակի զարգացումից, սակայն ռուսաստանցի աշխատակիցների անվտանգությունը բացարձակ առաջնահերթություն է:Լիխաչովը հակամարտող բոլոր կողմերին, ինչպես նաև ՄԱԳԱՏԷ-ին կոչ է արել «Բուշեր» ԱԷԿ-ի շուրջ թույլ չտալ էսկալացիա:Լիխաչովն ընդգծել է, որ «Բուշեր» ԱԷԿ-ի առաջին բլոկի ռեակտորը շարունակում է աշխատել, և այն կենսական անհրաժեշտություն է Իրանի համար:Նախօրեին Իրանը ՄԱԳԱՏԷ-ին տեղեկացրել է Բուշերի տարածքի վրա հերթական հարվածի մասին, որտեղ գտնվում է ատոմային էլեկտրակայանը: Միջադեպի հետևանքով զոհվել է ԱԷԿ-ի անվտանգության մեկ աշխատակից, վնասվել է օբյեկտի տարածքում գտնվող շենքերից մեկը:Նշենք, որ սա վերջին շաբաթների ընթացքում արդեն չորրորդ նման միջադեպն է։Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։ Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:Իրավիճակի սրացման ֆոնին մի շարք երկրներում վառելիքի գների աճ է նկատվում, ինչը կապված է Հորմուզի նեղուցով նավարկությունը փաստացի սահմանափակելու հետ (Հորմուզի նեղուցը Պարսից ծոցի երկրներից նավթի և հեղուկացված բնական գազի մատակարարման հիմնական երթուղին է)։ Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն հայտնել է, որ Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակի հարցը քննարկվում է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մակարդակով. արդեն ներկայացվել են տարբեր պետությունների համապատասխան բանաձևերի նախագծերը:
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/13/100029220_89:0:1512:1067_1920x0_80_0_0_444bf5fdfe6a376c57ddcb111c3103fe.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
«բուշեր» աէկ, իրանի իսլամական հանրապետություն, ատոմակայան, հայաստան, ալեքսեյ լիխաչով
«բուշեր» աէկ, իրանի իսլամական հանրապետություն, ատոմակայան, հայաստան, ալեքսեյ լիխաչով
«Բուշեր» ատոմակայանից տարհանվող ռուսաստանցի աշխատակիցները գիշերը կլինեն ՀՀ–ում. Լիխաչով
16:53 05.04.2026 (Թարմացված է: 17:01 05.04.2026) «Ռոսատոմի» ղեկավարը կոչ է արել Իրանի շուրջ հակամարտող բոլոր կողմերին, ինչպես նաև ՄԱԳԱՏԷ-ին, «Բուշեր» ԱԷԿ-ի նկատմամբ թույլ չտալ էսկալացիա:
ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի - Sputnik. «Ռոսատոմի» ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը հույս է հայտնել, որ «Բուշեր» ատոմակայանից տարհանվող ռուսաստանցի աշխատակիցներն արդեն այս գիշեր կլինեն Հայաստանում:
«Տարհանվող մեր հիմնական խումբը՝ 198 մարդ, հաջողությամբ շարժվում է դեպի հայ-իրանական սահման։ Իրանի իշխանությունների աջակցության շնորհիվ խումբը գիշերել է Սպահանում։ Հույս ունեմ, որ այս գիշեր նրանք արդեն կլինեն Հայաստանի Հանրապետության տարածքում», – ասել է Լիխաչովը լրագրողներին։
Նրա խոսքով՝ «Ռոսատոմը» գործողությունների տարբեր ծրագրեր ունի՝ կախված Իրանի և «Բուշեր» ԱԷԿ-ի շուրջ իրավիճակի զարգացումից, սակայն ռուսաստանցի աշխատակիցների անվտանգությունը բացարձակ առաջնահերթություն է:
Լիխաչովը հակամարտող բոլոր կողմերին, ինչպես նաև ՄԱԳԱՏԷ-ին կոչ է արել «Բուշեր» ԱԷԿ-ի շուրջ թույլ չտալ էսկալացիա:
«Եվս մեկ անգամ կոչ եմ անում հակամարտող կողմերին, ողջ համաշխարհային հանրությանը, ինչպես և ՄԱԳԱՏԷ-ին՝ գլխավոր տնօրենի գլխավորությամբ (Ռաֆայել Գրոսսի – խմբ.)՝ աշխատող միջուկային ռեակտորի գոտում («Բուշեր» ԱԷԿ-ի առաջին բլոկ – խմբ.) թույլ չտալ ոչ մի ագրեսիվ գործողություն», - ասել է «Ռոսատոմի» ղեկավարը:
Լիխաչովն ընդգծել է, որ «Բուշեր» ԱԷԿ-ի առաջին բլոկի ռեակտորը շարունակում է աշխատել, և այն կենսական անհրաժեշտություն է Իրանի համար:
Նախօրեին Իրանը ՄԱԳԱՏԷ-ին տեղեկացրել է Բուշերի տարածքի վրա հերթական հարվածի մասին, որտեղ գտնվում է ատոմային էլեկտրակայանը: Միջադեպի հետևանքով զոհվել է ԱԷԿ-ի անվտանգության մեկ աշխատակից, վնասվել է օբյեկտի տարածքում գտնվող շենքերից մեկը:
Նշենք, որ սա վերջին շաբաթների ընթացքում արդեն չորրորդ նման միջադեպն է։
Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին
հարվածներ հասցրել Իրանին։
Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
Իրավիճակի սրացման ֆոնին մի շարք երկրներում վառելիքի գների աճ է նկատվում, ինչը կապված է Հորմուզի նեղուցով նավարկությունը փաստացի սահմանափակելու հետ (Հորմուզի նեղուցը Պարսից ծոցի երկրներից նավթի և հեղուկացված բնական գազի մատակարարման հիմնական երթուղին է)։ Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն հայտնել է, որ Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակի հարցը քննարկվում է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մակարդակով. արդեն ներկայացվել են տարբեր պետությունների համապատասխան բանաձևերի նախագծերը: