https://arm.sputniknews.ru/20260404/pajtjunner-en-hnchel-irani-harav-arevmutqum-gtnvvogh-navtaqimiakan-hatuk-gvotum-100625220.html
Պայթյուններ են հնչել Իրանի հարավ-արևմուտքում գտնվող նավթաքիմիական հատուկ գոտում
Պայթյուններ են հնչել Իրանի հարավ-արևմուտքում գտնվող նավթաքիմիական հատուկ գոտում
Sputnik Արմենիա
Mizan գործակալությունը հաղորդում է, որ հարձակման են ենթարկվել Fajr 1, Fajr 2, Rejal և Amirkabir նավթաքիմիական ընկերությունները։ 04.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-04T13:03+0400
2026-04-04T13:03+0400
2026-04-04T16:11+0400
իրանի իսլամական հանրապետություն
պայթյուն
նավթ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/06/99562520_0:0:974:548_1920x0_80_0_0_3d9caadbbecbffac3209fc6e8b236346.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի – Sputnik. Պայթյուններ են հնչել Իրանի հարավ-արևմուտքում գտնվող Խուզեստան նահանգի Մահշահր նավահանգստում գտնվող հատուկ նավթաքիմիական գոտու տարածքում։ Այս մասին հաղորդում է Fars գործակալությունը:Mizan գործակալությունն իր հերթին հայտնում է, որ հարձակման են ենթարկվել Fajr 1, Fajr 2, Rejal և Amirkabir նավթաքիմիական ընկերությունները:Tasnim գործակալության տվյալներով՝ հարձակումների հետևանքով այս պահին կա հինգ տուժած։Հիշեցնենք` ԱՄՆ–ն ու Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցնել Իրանին։ Սպանվեցին երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ու նրա կինը, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Մարտի 18–ին հայտնի դարձավ, որ սպանվել են նաև Իրանի գերագույն ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին, նրա որդին ու հատուկ օգնականը` Մորթեզա Լարիջանին։Իրանը մարտի 1–ից պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/06/99562520_0:0:974:732_1920x0_80_0_0_0b78d579ff0cfd185f61c96d859485ce.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, պայթյուն, նավթ
իրանի իսլամական հանրապետություն, պայթյուն, նավթ
Պայթյուններ են հնչել Իրանի հարավ-արևմուտքում գտնվող նավթաքիմիական հատուկ գոտում
13:03 04.04.2026 (Թարմացված է: 16:11 04.04.2026) Mizan գործակալությունը հաղորդում է, որ հարձակման են ենթարկվել Fajr 1, Fajr 2, Rejal և Amirkabir նավթաքիմիական ընկերությունները։
ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի – Sputnik. Պայթյուններ են հնչել Իրանի հարավ-արևմուտքում գտնվող Խուզեստան նահանգի Մահշահր նավահանգստում գտնվող հատուկ նավթաքիմիական գոտու տարածքում։ Այս մասին հաղորդում է Fars գործակալությունը:
«Րոպեներ առաջ մի քանի պայթյունների ձայն է լսվել Մահշահր նավթաքիմիական հատուկ գոտու կողմից։ Fars-ի թղթակիցը հաղորդում է այդ գոտում մի քանի պայթյունների մասին», - ասվում է գործակալության հրապարակման մեջ։
Mizan գործակալությունն իր հերթին հայտնում է, որ հարձակման են ենթարկվել Fajr 1, Fajr 2, Rejal և Amirkabir նավթաքիմիական ընկերությունները:
Tasnim գործակալության տվյալներով՝ հարձակումների հետևանքով այս պահին կա հինգ տուժած։
Հիշեցնենք` ԱՄՆ–ն ու Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին
հարվածներ հասցնել Իրանին։ Սպանվեցին երկրի
գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ու
նրա կինը, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Մարտի 18–ին հայտնի դարձավ, որ
սպանվել են նաև Իրանի գերագույն ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին, նրա որդին ու հատուկ օգնականը` Մորթեզա Լարիջանին։
Իրանը մարտի 1–ից պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին: