Հրաշքի սպասումով. ինչպես են Մայր տաճարում նշել Ճրագալույցը
Հրաշքի սպասումով. ինչպես են Մայր տաճարում նշել Ճրագալույցը
Sputnik Արմենիա
Այսօր երեկոյան Հայ Առաքելական բոլոր եկեղեցիներում մատուցվեց Սուրբ Հարության Ճրագալույցի սուրբ ատարագ: Սա տարվա ամենասպասված և լուսավոր երեկոներից մեկն է, երբ... 04.04.2026, Sputnik Արմենիա
Այսօր երեկոյան Հայ Առաքելական բոլոր եկեղեցիներում մատուցվեց Սուրբ Հարության Ճրագալույցի սուրբ ատարագ: Սա տարվա ամենասպասված և լուսավոր երեկոներից մեկն է, երբ քրիստոնյա աշխարհը պատրաստվում է տոնելու Փրկչի հրաշափառ Հարությունը:Մի՛ խռովվեք, մի՛ հուսահատվեք, մի՛ վախեցեք, միայն հավատացե՛ք. Արամ Ա–ի պատգամըՊատարագի ավարտին հնչեց երկար սպասված ավետիսը. «Քրիստոս յարեաւ ի մեռելոց», որին հավատացյալները պատասխանեցին՝ «Օրհնեալ է յարությունը Քրիստոսի»:Տաճարների խորաններից վառված կանթեղներից ու մոմերից սուրբ լույսը բաժանվեց հավատացյալներին: Այդ լույսը խորհրդանշում է Քրիստոսի կենդանի ներկայությունը քրիստոնյայի կյանքում և հաղթանակը մահվան ու խավարի նկատմամբ:Sputnik Արմենիայի տեսախցիկը ֆիքսել է երեկոյի տպավորիչ կադրերը, թե ինչպես է եկեղեցու կամարների տակ վառված մեկ մոմից լույսը շղթայաբար փոխանցվում հարյուրավոր մարդկանց։
Այսօր երեկոյան Հայ Առաքելական բոլոր եկեղեցիներում մատուցվեց Սուրբ Հարության Ճրագալույցի սուրբ ատարագ: Սա տարվա ամենասպասված և լուսավոր երեկոներից մեկն է, երբ քրիստոնյա աշխարհը պատրաստվում է տոնելու Փրկչի հրաշափառ Հարությունը:
Պատարագի ավարտին հնչեց երկար սպասված ավետիսը. «Քրիստոս յարեաւ ի մեռելոց», որին հավատացյալները պատասխանեցին՝ «Օրհնեալ է յարությունը Քրիստոսի»:
Տաճարների խորաններից վառված կանթեղներից ու մոմերից սուրբ լույսը բաժանվեց հավատացյալներին: Այդ լույսը խորհրդանշում է Քրիստոսի կենդանի ներկայությունը քրիստոնյայի կյանքում և հաղթանակը մահվան ու խավարի նկատմամբ:
Sputnik Արմենիայի տեսախցիկը ֆիքսել է երեկոյի տպավորիչ կադրերը, թե ինչպես է եկեղեցու կամարների տակ վառված մեկ մոմից լույսը շղթայաբար փոխանցվում հարյուրավոր մարդկանց։