https://arm.sputniknews.ru/20260404/bahrejny-hetadzgel-e-hvormuzi-neghucy-bacelu-masin-mak-i-akh-banadzevi-qvearkutjuny-100627537.html
Բահրեյնը հետաձգել է Հորմուզի նեղուցը բացելու մասին ՄԱԿ-ի ԱԽ բանաձևի քվեարկությունը
Բահրեյնը հետաձգել է Հորմուզի նեղուցը բացելու մասին ՄԱԿ-ի ԱԽ բանաձևի քվեարկությունը
Sputnik Արմենիա
Սկզբում ԱՄՆ-ն և ծոցի արաբական երկրները նախագծում ներառել են իրանական ռազմածովային ուժերի վրա հարձակվելու հնարավորությունը, այնուհետև թողել են միայն պաշտպանական... 04.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-04T13:20+0400
2026-04-04T13:20+0400
2026-04-04T15:33+0400
միավորված ազգերի կազմակերպություն (մակ)
իրանի իսլամական հանրապետություն
բանաձև
հորմուզի նեղուց
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/01/100471545_0:54:1201:729_1920x0_80_0_0_f57f5847cb0e5137f50f13e9229ffafa.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի – Sputnik. ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում նախագահող Բահրեյնը հետաձգել է Հորմուզի նեղուցը բացելու մասին բանաձևի նախագծի քվեարկությունը:Ինչպես հաղորդում է Arabnews-ը, Ռուսաստանն ու Չինաստանը չեն աջակցում այդ նախագծին: Լրատվամիջոցի աղբյուրի տեղեկություններով՝ քվեարկությունը պատրաստվում են անցկացնել հաջորդ շաբաթ, հստակ ամսաթիվը դեռ որոշված չէ:Նախագիծը, որի քվեարկությունը նախապես պետք է տեղի ունենար այսօր, առաջարկում է պաշտպանական միջոցների իրավունք տալ քաղաքացիական նավերի անցումն ապահովելու համար: Ի սկզբանե ԱՄՆ-ը և ծոցի երկրները նաև հարձակողական միջոցներ էին առաջարկում իրանական կողմի դեմ, սակայն փաստաթղթի վերջնական խմբագրման ժամանակ այդ կետը հանվել է։ ԱՄՆ–ն առաջիկա 2-3 շաբաթվա ընթացքում կակտիվացնի Իրանին ուղված հարվածները, ԹրամփՀոդվածում ասվում է, որ Բահրեյնը աջակցության համար դիմել է Անվտանգության խորհրդի բոլոր 15 երկրներին, սակայն Ռուսաստանի և Չինաստանի համար նախագիծը նախկինի պես անընդունելի է։Ավելի վաղ, ելույթ ունենալով Անվտանգության խորհրդի նիստում, Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի նախագահ Ջասիմ ալ Բուդայվին կոչ էր արել ՄԱԿ-ին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները Իրանի կողմից հարձակումները դադարեցնելու համար՝ դրանք անվանելով «միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի կանոնադրության կոպիտ խախտում»:Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։ Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:Իրավիճակի սրացման ֆոնին մի շարք երկրներում վառելիքի գների աճ է նկատվում, ինչը կապված է Հորմուզի նեղուցով նավարկությունը փաստացի սահմանափակելու հետ (Հորմուզի նեղուցը Պարսից ծոցի երկրներից նավթի և հեղուկացված բնական գազի մատակարարման հիմնական երթուղին է)։ Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն հայտնել է, որ Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակի հարցը քննարկվում է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մակարդակով. արդեն ներկայացվել են տարբեր պետությունների համապատասխան բանաձևերի նախագծերը:
իրանի իսլամական հանրապետություն
հորմուզի նեղուց
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/01/100471545_0:0:1069:802_1920x0_80_0_0_ba135fab7133a7b20b6db7bcd16a61ac.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
միավորված ազգերի կազմակերպություն (մակ), իրանի իսլամական հանրապետություն, բանաձև, հորմուզի նեղուց
միավորված ազգերի կազմակերպություն (մակ), իրանի իսլամական հանրապետություն, բանաձև, հորմուզի նեղուց
Բահրեյնը հետաձգել է Հորմուզի նեղուցը բացելու մասին ՄԱԿ-ի ԱԽ բանաձևի քվեարկությունը
13:20 04.04.2026 (Թարմացված է: 15:33 04.04.2026) Սկզբում ԱՄՆ-ն և ծոցի արաբական երկրները նախագծում ներառել են իրանական ռազմածովային ուժերի վրա հարձակվելու հնարավորությունը, այնուհետև թողել են միայն պաշտպանական գործողությունների մասին կետը քաղաքացիական նավերի անցումն ապահովելու համար:
ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի – Sputnik. ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում նախագահող Բահրեյնը հետաձգել է Հորմուզի նեղուցը բացելու մասին բանաձևի նախագծի քվեարկությունը:
Ինչպես հաղորդում է Arabnews-ը, Ռուսաստանն ու Չինաստանը չեն աջակցում այդ նախագծին: Լրատվամիջոցի աղբյուրի տեղեկություններով՝ քվեարկությունը պատրաստվում են անցկացնել հաջորդ շաբաթ, հստակ ամսաթիվը դեռ որոշված չէ:
Նախագիծը, որի քվեարկությունը նախապես պետք է տեղի ունենար այսօր, առաջարկում է պաշտպանական միջոցների իրավունք տալ քաղաքացիական նավերի անցումն ապահովելու համար: Ի սկզբանե ԱՄՆ-ը և ծոցի երկրները նաև հարձակողական միջոցներ էին առաջարկում իրանական կողմի դեմ, սակայն փաստաթղթի վերջնական խմբագրման ժամանակ այդ կետը հանվել է։
Հոդվածում ասվում է, որ Բահրեյնը աջակցության համար դիմել է Անվտանգության խորհրդի բոլոր 15 երկրներին, սակայն Ռուսաստանի և Չինաստանի համար նախագիծը նախկինի պես անընդունելի է։
Ավելի վաղ, ելույթ ունենալով Անվտանգության խորհրդի նիստում, Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի նախագահ Ջասիմ ալ Բուդայվին կոչ էր արել ՄԱԿ-ին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները Իրանի կողմից հարձակումները դադարեցնելու համար՝ դրանք անվանելով «միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի կանոնադրության կոպիտ խախտում»:
Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին
հարվածներ հասցրել Իրանին։
Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
Իրավիճակի սրացման ֆոնին մի շարք երկրներում վառելիքի գների աճ է նկատվում, ինչը կապված է Հորմուզի նեղուցով նավարկությունը փաստացի սահմանափակելու հետ (Հորմուզի նեղուցը Պարսից ծոցի երկրներից նավթի և հեղուկացված բնական գազի մատակարարման հիմնական երթուղին է)։ Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն հայտնել է, որ Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակի հարցը քննարկվում է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մակարդակով. արդեն ներկայացվել են տարբեր պետությունների համապատասխան բանաձևերի նախագծերը: